24 C
Yerevan

Շարժման Նոր «Մութ» Անդամնե­րը

Եղբայրնե­րի մասին հիշա­տա­կումներն աֆրիկյան ու միջազգա­յին մամուլում սկսվում են 2005 թվա­կա­նից, որոնց համա­ձայն, նրանք աֆրիկյան այդ հատվա­ծում փորձել են հեղաշրջում կազմա­կերպել, զբաղվել են թմրանյութե­րի վաճառքով, կատա­րել անօ­րի­նություններ, աչքի ընկել կառա­վա­րա­կան օղակնե­րի հետ մութ կապե­րով։

Հասմիկ Համբարձումյան

Ովքե՞ր են Բագրատ սրբա­զա­նի կողքին կանգնած Արթուր եղբայրնե­րը

«Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժման առաջնորդ Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նը սբ․ Աննա եկե­ղե­ցու բակում տեղադրված հարթա­կից իրեն լսե­լու համար հավաքված քաղա­քա­ցի­նե­րին ծանո­թացրեց Արթուր եղբայրնե­րին, որոնք առա­վել հայտնի են որպես «Artur Brothers»։

«Մեր շատ սիրե­լի բարե­կամնե­րը, ընկերնե­րը Քենիա­յից, երևի լսած կլի­նեք՝ Arthur Brothers։ Իրենք շատ հետաքրքիր հայորդի­ներ են, վերջը, էն մանրա­մասնե­րը չեմ ասում․․․ հոգով, սրտով, կյանքով նվիրված հայորդի­ներ են»,- ծափե­րի ներքո հայտա­րա­րեց Բագրատ արքե­պիսկո­պո­սը։

«Փաստե­րի ստուգման հարթա­կը» փորձել է հավա­քել փաստերն ու ընթերցո­ղին ներկա­յացրել եղբայրնե­րի մասին մանրա­մասնե­րը, որոնք Բագրատ սրբա­զա­նը չհնչեցրեց հարթա­կից։

Արթուր եղբայրնե­րի՝ Արթուր Մարգարյա­նի ու Արթուր Սարգսյա­նի կյանքը 2000-ականնե­րի սկզբին կապված է եղել աֆրիկյան, մասնա­վո­րա­պես, քենիա­կան իրա­կա­նության հետ։ Եղբայրնե­րի մասին հիշա­տա­կումներն աֆրիկյան ու միջազգա­յին մամուլում սկսվում են 2005 թվա­կա­նից, որոնց համա­ձայն, նրանք աֆրիկյան այդ հատվա­ծում փորձել են հեղաշրջում կազմա­կերպել, զբաղվել են թմրանյութե­րի վաճառքով, կատա­րել անօ­րի­նություններ, աչքի ընկել կառա­վա­րա­կան օղակնե­րի հետ մութ կապե­րով։

Այսպես, ըստ Nation Africa‑ի, 2005-ին արյունա­կից Արթուր եղբայրնե­րը Քենիա են ժամա­նել որպես ներդրողներ, արա­գո­րեն ձեռք բերել քենիա­կան անձնագրեր, աշխա­տանքի իրա­վունք ու ընդունվել կառա­վա­րա­կան շրջա­նակնե­րի կողմից։ Բացի այդ, կարո­ղա­ցել են տեղա­վորվել ոստի­կա­նա­կան ուժե­րում և ունե­ցել հասա­նե­լիություն Նայրո­բիի միջազգա­յին օդա­նա­վա­կա­յա­նի VIP հատվա­ծին։ Լրատվա­մի­ջո­ցը տեղե­կացնում է, որ եղբայրնե­րը վայե­լել են կառա­վա­րության պաշտպա­նությունը, Նայրո­բիի շքեղ թաղա­մա­սե­րից մեկում ունե­ցել առանձնա­տուն:

2006‑ի մարտին եղբայրնե­րը Քենիա­յում աչքի են ընկնում Standard Group հրա­տա­րակչության վրա հարձակմամբ‘ փորձե­լով խոչընդո­տել Likoni Road լրատվա­մի­ջո­ցի տպագրությա­նը, քանի որ այն պատրաստվում էր նյութ հրա­պա­րա­կել նախա­գա­հի կանանց մասին: Արդյունքում, լրատվա­մի­ջո­ցի մի մեծ տպա­քա­նակ այրվում է, իսկ ոստի­կա­նա­կան ուժե­րը չեն պատժում Արթուր եղբայրնե­րին, քանի որ ըստ լրատվա­մի­ջո­ցի՝ նրանք սերտ կապեր են ունե­ցել քենիա­կան իշխա­նություննե­րի հետ։ Reuters‑ը գրում է, որ այդ գործո­ղությունը խստո­րեն դատա­պարտել են աշխարհի շատ երկրներ։

Եղբայրնե­րի քենիա­կան արկածնե­րը ավարտվում են 2006‑ի հունի­սին, երբ նրանք օդա­նա­վա­կա­յա­նում տեղի ունե­ցած մի աղմկա­հա­րույց պատմության հետև­անքով արտաքսվում են Դուբայ։

2006-ին արդեն օդա­նա­վա­կա­յա­նում կատարվա­ծի մասին մանրա­մասնում է Wikileaks‑ը։ Ըստ աղբյուրի, պարզվել է, որ նրանք ունե­ցել են անօ­րի­նա­կան փաստաթղթեր, որոնցով ներկա­յա­ցել են որպես Քենիա­յի ոստի­կա­նության ղեկա­վա­րի տեղա­կալներ և հասա­նե­լիություն ունե­ցել օդա­նա­վա­կա­յա­նի բոլոր վայրե­րին, եղել զինված, խախտել օդա­նա­վա­կա­յա­նի անվտանգության կանոննե­րը։ Ավե­լի ուշ Քենիա­յի խորհրդա­րա­նի հատուկ նիստում Միգրա­ցիա­յի նախա­րա­րը տեղե­կացրել է, որ շենքից մաքրուհու միջո­ցով անհե­տա­ցել է երեք անձնա­գիր հատուկ համարնե­րով, որոնք հայտնա­բերվել են Արթուր եղբայրնե­րի տանը խուզարկության ժամա­նակ։

Nation Africa‑ն 2007-ին գրում է սիրա­յին մի պատմության մասին, որտեղ Քենիա­յի պատգա­մա­վոր, ընդդի­մության առաջնորդ, գործա­րար Մերի Վանբուիի դուստրը՝ Վինֆրեդ Վանբուին, Easy FM ռադիո­յին տված հարցազրույցում հայտա­րա­րել էր, որ սիրա­հարված է եղել Արթուր Մարգարյա­նին և նրանք պատրաստվում էին ամուսնա­նալ, եթե չլի­ներ արտաքսումը։

Վինֆրեդ Վանբուին ու Արթուր Մարգարյա­նը հանդի­պել են 2005-ին Դուբա­յում, կապվել ու սկսել զբաղվել բիզնե­սով։ Օդա­նա­վա­կա­յա­նում տեղի ունե­ցած սկանդա­լին, պարզվում է, տիկին Վանբուին, որն այդ ժամա­նակ ԱԳՆ-ում պետա­կան ծառա­յող էր, ներգրավված է եղել և կալա­նա­վորվել է կատարվա­ծից հետո։ Ըստ Who owns Kenya‑ի, պարզվել է, որ նա օգտա­գործել է իր ծառա­յո­ղա­կան դիրքը՝ պարտադրե­լով օդա­նա­վա­կա­յա­նի աշխա­տա­կիցնե­րին ծառա­յություններ մատուցել Արթուր եղբայրնե­րին։

2010-ին Արթուր եղբայրնե­րի մասին քննարկումնե­րը Քենիա­յում ակտի­վա­նում են, և Nation Africa‑ի փոխանցմամբ, որոշ պատգա­մա­վորնե­րի պահանջի հիման վրա իրա­կա­նացվում է հետաքննություն․ «Զեկույցը ապա­ցույցներ է ներկա­յացնում, որ երկու օտա­րերկրա­ցի­նե­րը եղել են խարդախներ ու թմրանյութե­րի ապօ­րի­նի վաճառքով են զբաղվել»,- գրում է պարբե­րա­կա­նը։

2020-ին KTN news Kenya լրատվա­մի­ջո­ցը «Անձեռնմխե­լի­նե­րը» վերնագրով հետաքննության մեջ ներկա­յացնում է Արթուր եղբայրնե­րի կապը երկրում ամե­նա­խո­շոր՝ 1 տոննա կշռով թմրանյութի խմբա­քա­նա­կի հայտնա­բերման հետ։

Արթուր եղբայրնե­րը միջազգա­յին մամուլում ավե­լի ուշ հայտնվում են արդեն Մալդիվնե­րում ծավա­լած գործունեության համար, որտեղ նրանք 2012-ին հիմնել են Artur Brothers World Connections ընկե­րությունը՝ 80 տոկոս բաժնե­մա­սով։ Մալդիվյան մամուլը նրանց նկա­տել է որոշ պաշտոնյա­նե­րի հետ հանդի­պումնե­րի ժամա­նակ, իսկ երկրի ընդդի­մության առաջնորդը, հաշվի առնե­լով քենիա­կան նախա­դե­պը, մտա­վա­խություն է հայտնել իր անվտանգության համար։

Արթուր եղբայրնե­րը 2023-ին արդեն հայտնվել են Երև­ա­նի ավա­գա­նու ընտրություննե­րում թեկնա­ծունե­րից մեկի՝ Սուրեն Պետրոսյա­նի կողքին։ Վերջի­նը, ի դեպ, «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժման գլխա­վոր դեմքե­րից մեկն է։


Հոդվա­ծը՝ fip.am կայքից։

Առնչվող Հոդվածներ