24 C
Yerevan

Պատե­րազմի Վերջը Չի Երև­ում

Երեւում է, Մինսկում «հոգնել են» Վլա­դի­միր Պուտի­նի ուկրաի­նա­կան «էպո­պեա­յից»: Իսկ նա հասկացնում է, որ Լուկա­շենկո­յին կարտո­նի իր եւ ԵՄ միջեւ «կապող օղակ լինել» միայն մի դեպքում. եթե եվրո­պա­կան երկրնե­րը հաղթա­հա­րեն ԱՄՆ-ից «տոտալ կախվա­ծությունը»:

Հակոբ Բադալյան

Վլա­դի­միր Պուտի­նը կպայմա­նա­վորվի միայն Միացյալ Նահանգնե­րի հետ. ուկրաիա­նա­կան «մսա­ղա­ցը» կտեւի առնվազն եւս մեկ տարի

Պետերբուրգի տնտե­սա­կան համա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը շփվել է միջազգա­յին առա­ջա­տար լրատվա­մի­ջոցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ: Ռուսաստա­նի նախա­գա­հը հիշեցրել է, որ 2022թ. մարտ-ապրիլ ամիսնե­րին կողմե­րը բանակցել են «հիմնա­կան հարցի՝ Ուկրաի­նա­յի դենա­ցիֆի­կա­ցիա­յի եւ անվտանգության երաշխիքնե­րի շուրջ, փաստա­թուղթ են նախաստո­րագրել, բայց հետո Կիեւում հայտնվեց Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Բորիս Ջոնսո­նը եւ հայտա­րա­րեց, որ այն պետք է աղբա­նոց նետել»:

Եթե Արեւմուտքը ցանկա­նում է, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րեն, ապա պետք է վերջ տա ռազմա­կան մատա­կա­րա­րումնե­րին, այդ ժամա­նակ ամեն ինչ կավարտվի երկու, առա­վե­լա­գույնը երեք ամսվա ընթացքում,-հայտարարել է Ռուսաստա­նի նախա­գա­հը: Նա փաստա­ցի առա­ջարկել է, որ Արեւմուտքը «հանձնի» Ուկրաի­նան, դադա­րեցնի ռազմա­կան մատա­կա­րա­րումնե­րը: Այդ դեպքում ռուսա­կան բանա­կը երկու, առա­վե­լա­գույնը երեք ամսում «հարցե­րը կլուծի»: Այսինքն, իր արտա­հայտությամբ՝ «Կիեւի ռեժի­մին» կապի­տուլյցաիա կապարտադրի: Անցած երկու շաբաթնե­րին Խարկո­վի ուղղությամբ ռուսա­կան հարձա­կա­մումն էական հաջո­ղություններ չի արձա­նագրել, իսկ Ռուսաստա­նի տարածքին ուկրաի­նա­կան հարվածներն ավե­լի «ցավոտ» են դառնում:

Reters‑ի հարցին՝ ինչպե՞ս է պատկե­րացնում ԱՄՆ հետ հարա­բե­րություննե­րը նախա­գա­հա­կան ընտրություննե­րից հետո,-Պուտինը պատասխա­նել է, որ քաղա­քա­կան մրցակցությունը Միացյալ Նահանգնե­րի ներքին գործն է, Ռուսաստա­նը պատրաստ է աշխա­տել նախա­գա­հի հետ, ում կընտրի ամե­րիկյան ժողո­վուրդը»- բայց ավե­լացրել է, որ ԱՄՆ-ում կա «ազգա­յին շահե­րի առաջնա­հերթության հանրա­յին պահանջ»: Այսպի­սով նա հասկացրել է, որ ներկա­յիս վարչա­կազմը «չի առաջնորդվում ամե­րիկյան հանրության առաջնա­հերթություննե­րով»:

Ուշագրավ է, որ Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ հանդիպմա­նը մասնակցել է նաեւ «Ազերթաջ» գործա­կա­լության ներկա­յա­ցուցի­չը, որի՝ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին վերա­բե­րող հարցին Վլա­դի­միր Պուտի­նը տվել է ընդհա­նուր առմամբ խուսա­փո­ղա­կան, կարե­լի է ասել՝ «լիրի­կա­կան» պատասխան՝ շեշտադրե­լով Իլհամ Ալիեւի հետ «անձնա­կան սիմպա­տիան» եւ ռուսաց լեզվի հանդեպ նրա հարգանքը: Ռուսաստա­նի նախա­գա­հը ոչ մի խոսք չի ասել ռազմա­վա­րա­կան համա­գործակցության ծրագրե­րի մասին, ինչից, թերեւս, արժե հետեւություն անել, որ կամ սկզբունքա­յին հարցե­րը դեռեւս լրամշակման փուլում են, կամ նա որո­շա­կի առումով «խնա­յել է» Ալիեւին՝ չբա­ցե­լով Մոսկվա-Բաքու այնպի­սի պայմա­նա­վորվա­ծություններ, որ ադրբե­ջա­նա­կան կողմին Միացյալ Նահանգնե­րի եւ Եվրա­միության հետ հարա­բե­րություննե­րում ի սկզբա­նե կարող են «անհարմա­րություններ պատճա­ռել»:

Ընդհա­նուր տպա­վո­րություն է, որ ուկրաի­նա­կան հարցում Ռուսաստա­նի նախա­գա­հի սպա­սումնե­րը չեն արդա­րա­ցել այն իմաստով, որ ռազմա­կան սպառնա­լի­քի մերձա­վո­րությունը պետք է եվրո­պա­կան երկրնե­րին մղեր Մոսկվա­յի հետ ինչ-որ պայմա­նա­վորվա­ծություննե­րի, մինչդեռ նրանք, ինչպես Պուտինն է ձեւա­կերպել՝ «սուվե­րե­նության վերա­կանգնման խնդիր ունեն»: Ընդ որում, նա այդ բոնո­րո­շումն արել է Բելա­ռուսի եւ Եվրա­միության հարա­բե­րություննե­րի մասին հարցին պատասխա­նե­լիս:

Իսկ հարցադրման իմաստն այն է, որ Բելա­ռուսը, որպես ուկրաի­նա­կան պատե­րազմին ուղղա­կիո­րեն չներգրվված երկիր կարող է միջնորդա­վո­րել Ռուսաստա­նի եւ Եվրա­միության առեւտրա-տնտե­սա­կան կապե­րը: Տեղե­կատվա-քարոզչա­կան «զոնդաժն» արդյոք Բելա­ռուսի նախա­գա­հի կազմա­կերպա­ծը չէ՞: Երեւում է, Մինսկում «հոգնել են» Վլա­դի­միր Պուտի­նի ուկրաի­նա­կան «էպո­պեա­յից»: Իսկ նա հասկացնում է, որ Լուկա­շենկո­յին կարտո­նի իր եւ ԵՄ միջեւ «կապող օղակ լինել» միայն մի դեպքում. եթե եվրո­պա­կան երկրնե­րը հաղթա­հա­րեն ԱՄՆ-ից «տոտալ կախվա­ծությունը»:

Սա, թերեւս, պարզ ազդակ է, որ Պուտի­նը ձգտում է պայմա­նա­վորվել միայն Միացյալ Նահանգնե­րի հետ: Իսկ դա նշա­նա­կում է, որ ուկրաի­նա­կան պատե­րազմը կշա­րունակվի առնվազն եւս մեկ տարի: Այդ դեպքում, բնա­կա­նա­բար, Ռուսաստա­նը շահագրգռված չէ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմամբ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ