20 C
Yerevan

Բաքվի Մեծա­ցող Ախորժա­կը

Բացառված չէ, որ Շվեյցա­րիան փորձել է հասկա­նալ, թե Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը կմասնակցե՞ն Ուկրաի­նա­յի հարցով Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վին, որ կգումարվի մեկ շաբաթ հետո: Եթե Միրզո­յա­նը եւ Բայրա­մո­վը մասնակցեն այդ խորհրդա­ժո­ղո­վին, ապա հնարավո՞ր է, որ «կողասրահնե­րում» հայ-ադրբե­ջա­նա­կան հանդի­պում կազմա­կերպվի:

Վահրամ Աթա­նեսյան

Հաջորդ «կայա­րա­նը» Բե՞ռն

Հունի­սի 6‑ին Շվեյցա­րիա­յի Համա­դաշնության արտա­քին հարա­բե­րություննե­րի դաշնա­յին դեպարտա­մենտի տնօ­րեն Իգնա­սիո Կասի­սը հեռա­խո­սազրույցներ է ունե­ցել Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարներ Արա­րատ Միրզո­յա­նի եւ Ջեյհուն Բայրա­մո­վի հետ: Այդ առթիվ կողմե­րի տարա­ծած պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րը քաղա­քա­կան առումով իդենտիկ են: Տարբե­րությունն այն է, որ Բայրա­մո­վի հետ Կասի­սը քննարկել է Կլի­մա­յի հարցե­րով խորհրդա­ժո­ղո­վի նախա­պատրաստությունը, իսկ Արա­րատ Միրզո­յա­նին ցավակցություն հայտնել բնա­կան աղե­տի հետեւանքով մարդկա­յին կորուստնե­րի համար եւ ընդգծել վնասնե­րի գնա­հատման հարցում իր երկրի աջակցությունը:

Թե Արա­րատ Միրզո­յա­նի, թե Ջեյհուն Բայրա­մո­վի հետ հեռա­խո­սազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ «տարա­ծաշրջա­նում անվտանգության եւ կայունության հարցե­րը»: Հունի­սի 5‑ին Բայրա­մո­վը հյուրընկա­լել է Հունգա­րի արտա­քին գործե­րի նախա­րար Սիարտո­յին, իսկ բանակցություննե­րի ավարտին մամուլի ասուլի­սում ասել, որ Հայաստա­նից ստացվել է Բաքվի առա­ջարկություննե­րի պատասխա­նը եւ «բաց մնա­ցած հարցե­րի թիվը նվա­զել է, այստեղ դրա­կան դինա­մի­կա կա»: Բայրա­մո­վը կարեւո­րել է նաեւ Տավուշ-Ղազախ հատվա­ծում սահմա­նա­զա­տումը:

Հաայստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման պայմա­նագրի շուրջ առա­ջարկություննե­րի իննե­րորդ փաթե­թի փոխա­նա­կումից եւ Ադրբե­ջա­նի արտգործա­նա­խա­րա­րի կողմից «դրա­կան դինա­մի­կա» արձա­նագրե­լու հաջորդ օրը Շվեյցա­րիա­յի արտա­քին հարա­բե­րություննե­րի դաշնա­յին դեպարտա­մենտի տնօ­րե­նի Երեւան եւ Բաքու հեռա­խո­սա­զանգը մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է «արա­րո­ղա­կարգա­յին» կամ «պատա­հա­կան» գնա­հա­տել:

Շվեյցա­րիան 2017թ. աշնա­նը հյուրընկա­լել է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի մասնակցությամբ բանակցություննե­րից զատ Սերժ Սարգսյա­նը եւ Իլհամ Ալիեւը դեմ առ դեմ առանձնազրույց են ունե­ցել: Այդ քննարկումնե­րի արդյունքում 2018թ. հունվա­րին համա­նա­խա­գահներն այցել են Երեւան, Բաքու եւ Ստե­փա­նա­կերտ: Առաջնա­հերթություն է համարվել ԵԱՀԿ Գործող նախա­գա­հի անձնա­կան ներկա­յա­ցուցչի գրա­սենյա­կի համալրումը յոթ դիտորդով, բայց Ադրբե­ջանն այդպես էլ չի համա­ձայնել:

Ինչո՞վ է պայմա­նա­վորված հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րով Շվեյցա­րիա­յի հետաքրքրվա­ծությունը: Ռուսաստա­նը Շվեյցա­րիա­յին մեղադրել է չեզո­քությունը խախտե­լու, Ուկրաի­նա­յի հարցում արեւմտյան ալյանսին աջակցե­լու մեջ եւ հայտա­րա­րել, որ Վրաստա­նի հետ բանակցություններն այդ երկրում չի շարունա­կի: Մոսկվան շաբա­թասկզբին վերստին պնդել է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վո­րումը պետք է տեղի ունե­նա եռա­կողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւի պայմա­նա­վորվա­ծություննե­րի հիման վրա:

Ռուսաստա­նը չի սատա­րում հայ-ադրբե­ջա­նա­կան նախա­րա­րա­կան հանդի­պումներն Ալմա­թիում շարունա­կե­լու գաղա­փա­րին: Դատե­լով Բաքվի արձա­գանքնե­րից, Ալիեւը հակված չէ բանակցություննե­րը վերստին Մոսկվա տեղա­փո­խե­լու տարբե­րա­կին, բայց մերժում է նաեւ Եվրո­պա­յի խորհդրի միջնորդությունը: Շվեյցա­րիան Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պում հյուրընկա­լե­լու մտադրություն ունի՞, Կասի­սը Միրզո­յա­նին եւ Բայրա­մո­վին նման առա­ջարկ արե՞լ է:

Բացառված չէ, որ Շվեյցա­րիան փորձել է հասկա­նալ, թե Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը կմասնակցե՞ն Ուկրաի­նա­յի հարցով Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վին, որ կգումարվի մեկ շաբաթ հետո: Եթե Միրզո­յա­նը եւ Բայրա­մո­վը մասնակցեն այդ խորհրդա­ժո­ղո­վին, ապա հնարավո՞ր է, որ «կողասրահնե­րում» հայ-ադրբե­ջա­նա­կան հանդի­պում կազմա­կերպվի: Բայց Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը կմասնակցե՞ն Շվեյցա­րիա­յում կազմա­կերպվող Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վին, որի նկատմամբ Մոսկվա­յի վերա­բերմունքը բացա­հայտ թշնա­մա­կան է:

Առնչվող Հոդվածներ