24 C
Yerevan

Բաքվի Մեծա­ցող Ախորժա­կը

ԵԱՀԿ Մինսկի խումբը բացարձա­կա­պես չի եղել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության թեմա­յով:
Դրա լուծարման առա­ջարկին չմիա­նա­լը բացարձա­կա­պես չի կարող նշա­նա­կել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության հանդեպ Հայաստա­նի հավակնություն։

Հակոբ Բադալյան

Բաքվի նոր վերջնա­գի­րը Երեւա­նին

Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւը հայտա­րա­րել է, թե Բաքուն դիմել է Երեւա­նին, որպեսզի համա­տեղ խնդրանքով դիմեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծա­րե­լու համար: Ըստ Ալիեւի, եթե Երեւա­նի չընդունի այդ առա­ջարկը, ապա կնշա­նա­կի, որ շարունա­կում է տարածքա­յին հավակնություն ունե­նալ Ադրբե­ջա­նի նկատմամբ: Ակնա­ռու է Բաքվի նոր հնարքը՝ Երեւա­նին վերջնա­գիր ներկա­յացնե­լու տոնայնության եւ ծուղակ ներքա­շե­լու մտադրության համա­տեքստում: Այս մարտահրա­վե­րը ակնա­ռու էր դեռեւս ամիսներ առաջ, երբ Ադրբե­ջա­նը բարձրա­ձայնեց Մինսկի խմբի եւ հարա­կից ենթա­կա­ռուցվածքնե­րի, այսինքն համա­նա­խա­գահնե­րի ինստի­տուտի լուծարման հարցը ԵԱՀԿ գործող նախա­գա­հի առաջ, հայտա­րա­րե­լով, թե չկա այդ խմբի գոյության պատճառ եւ Երեւանն էլ չունի դրան չհա­մա­ձայնե­լու պատճառ: Ալիեւը հենվում է իր այն գնա­հա­տա­կա­նի վրա, որ լուծել է Արցա­խի հարցը: Եվ Երեւա­նին էլ փորձում է որսալ այն գնա­հա­տա­կա­նի վրա, որ Երեւա­նը Արցա­խը ճանա­չել է Ադրբե­ջա­նի մաս:

Մի կողմ թողնենք այս որոշման պատճառնե­րը, մոտիվներն ու գնա­հա­տա­կաննե­րը: Ի՞նչ կապ ունեն Երեւանն ու Բաքուն Մինսկի խմբի ստեղծման հետ, որ պետք է որեւէ կապ ունե­նան դրա լուծարման հետ: Եթե Ադրբե­ջա­նը ցանկա­նում է, ապա կարող է շատ հանգիստ անել նախա­ձեռնություն եւ բարձրացնել այդ հարցը թե ԵԱՀԿ ղեկա­վա­րության, թե Մինսկի խմբի երկրնե­րի, համա­նա­խա­գահ եռյա­կի առաջ: ԵԱՀԿ կայացրած որո­շումնե­րը վերաննա­յե­լու խնդի­րը Երեւա­նի խնդի­րը չէ, եթե այդ որո­շումնե­րը չեն առնչվում Հայաստա­նին: Միեւնույն ժամա­նակ, Մինսկի խմբի համա­նա­խա­գա­հության աշխա­տանքը բոլո­րո­վին ավարտված չէ, այն պարզ պատճա­ռով, որ այդ աշխա­տանքը ոչ միայն չի ամփափվել բովանդա­կա­յին իմաստով, այլ նաեւ՝ մեթո­դա­բա­նա­կան:

Մինսկի խումբը եւ դրա համա­նա­խա­գա­հությունը պատե­րազմ թույլ չտա­լու համար էին, ոչ թե պատե­րազմից հետո լուծարվե­լով՝ այն լեգի­տի­մացնե­լու: Մինսկի խումբն ու համա­նա­խա­գա­հությունը Արցա­խի էթնիկ զտում եւ բռնի տեղա­հա­նում թույլ չտա­լու համար էին, ոչ թե դրա տեղի ունե­նա­լուց հետո լուծարվե­լու եւ այդ էթնիկ զտումը լեգի­տի­մացնե­լու: Մինսկի խումբը եւ համա­նա­խա­գա­հությունը պետք է հաշվետվություն տա իրեն ստեղծողնե­րին, իր գործունեության համար, դրա արդյունքի համար, եւ միայն այդ հաշվետվության հիման վրա կայացվի որո­շում՝ խումբը լուծարվու՞մ է, համա­նա­խա­գա­հությունը լուծարվու՞մ է, թե՞ վերա­կազմա­կերպվում, վերա­փոխվում եւ այլն: ԵԱՀԿ Մինսկի խումբը բացարձա­կա­պես չի եղել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության թեմա­յով:

Դրա լուծարման առա­ջարկին չմիա­նա­լը բացարձա­կա­պես չի կարող նշա­նա­կել Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության հանդեպ Հայաստա­նի հավակնություն, որովհե­տեւ այդ մեկնա­բա­նության դեպքում կնշա­նա­կի, որ տարի­ներ շարունակ աշխա­տե­լով Մինսկի խմբի եւ դրա համա­նա­խա­գա­հության հետ, այդ ձեւա­չա­փի ներքո քննարկե­լով ղարա­բաղյան հակա­մարտության խաղաղ կարգա­վորման հարց, Բաքուն՝ հայր եւ որդի Ալիեւնե­րը, ըստ էության մասնակցել են Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջության դեմ գործընթա­ցի: Այդպես է ստացվում, եթե նրանք Մինսկի խմբի լուծարման առա­ջարկին Երեւա­նի չմիա­նա­լը ներկա­յացնում են իբրեւ «հավակնության շարունա­կություն»: Դա շանտաժ է, վերջնա­գիր, որ Ադրբե­ջա­նը ներկա­յացնում է Հայաստա­նին: Ընդունել այն, տրվել շանտա­ժին, նշա­նա­կե­լու է բացել հաջորդի դուռը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3429977.html

Առնչվող Հոդվածներ