20 C
Yerevan

Քաղա­քա­կան Դաս Ընդդի­մա­դիրնե­րի Համար

Նախկին ոչ մի շարժում այսքան հակա­քա­ղա­քա­գի­տա­կան չի եղել։ Այո, նախկին շարժումնե­րը ունե­ցել են վերը թվարկված բաղադրիչնե­րից մեկը կամ մի քանի­սը բացարձա­կա­նացնե­լու, դրանց անսահման չարա­շահման իրո­ղություննե­րը։ Բայց այս շարժումը ուղղա­կի ռեկորդ է խփում բոլո­րը միա­ժա­մա­նակ անե­լու առումնե­րով ։

Ստե­փան Սաֆարյան

1998թ․-ից մինչ օրս Հայաստա­նում ձևա­վորված ու մարած բոլոր ընդդի­մա­դիր շարժումնե­րը, որոնց ես մաս եմ կազմել շարքա­յին մասնակցից մինչև քաղա­քա­կան թիմի անդամ, ինձ սովո­րեցրել են մի կարև­որ դաս․ դեռևս քաղա­քա­կան գործունեության որևէ ստրա­տե­գիա մշա­կե­լում փուլում չբա­ցա­ռել “վթա­րա­յին ելքը”, եթե հանկարծ քեզա­նից կախված կամ չկախված հանգա­մանքե­րի պատճա­ռով քո հետապնդած նպա­տա­կը հասա­նե­լի չլի­նի։ Տարբեր առաջնորդնե­րի՝ կողքից իմ լուռ դիտարկումնե­րը իմ համեստ քաղա­քա­կան կենսագրության մեջ բերել են նրան, որ ես որևէ քաղա­քա­կան գործընթաց չդի­տարկեմ վերջին ճակա­տա­մարտ, ավե­լին՝ զերծ մնամ կոշտ, վերջնագրա­յին հայտա­րա­րություննե­րից, որոնցից նահանջե­լու ճանա­պարհը կարող է լինել քաղա­քա­կան արագ գահա­վի­ժումը։

Ուզես թե չուզես՝ քաղա­քա­կա­նությունը սիրում է թե՛ PR, թե՛ բլեֆ, թե՛ շոու, թե՛ ինֆորմա­ցիոն օպե­րա­ցիա­ներ ու տեխնո­լո­գիա­ներ, թե՛ անգամ պոպուլիզմ։ Բայց, վայ, այն քաղա­քա­կան գործի­չին, ով այս ամե­նը կչա­րա­շա­հի, կբա­ցարձա­կա­նացնի ու կընկնի ծայրա­հե­ղության մեջ․ նրա, իր հետև­որդնե­րի ու հանրության վճա­րած գինը թանկ է լինում։

Առիթ ունե­ցել եմ անդրա­դառնա­լու եկե­ղե­ցու գենե­րացրած այս ընդդի­մա­դիր շարժման քաղա­քա­գի­տա­կան կողմին։ Անկեղծ խոստո­վա­նում եմ՝ նախկին ոչ մի շարժում այսքան հակա­քա­ղա­քա­գի­տա­կան չի եղել։ Այո, նախկին շարժումնե­րը ունե­ցել են վերը թվարկված բաղադրիչնե­րից մեկը կամ մի քանի­սը բացարձա­կա­նացնե­լու, դրանց անսահման չարա­շահման իրո­ղություննե­րը։ Բայց այս շարժումը ուղղա­կի ռեկորդ է խփում բոլո­րը միա­ժա­մա­նակ անե­լու առւնե­րով։

Շատ չեմ ծանրա­բեռնի։ Այսօր եզա­կի անգամ ինձ շռայլություն թույլ տվե­ցի ու նայե­ցի երթը մինչև գինու փառա­տոն։ Ընթացքում մասնա­գի­տա­կան աչքիս նկա­տա­ծը ուղղա­կի իմ ասա­ծի սոսկ փոքրիկ վկա­յություն են։

Ակնհայտ է, որ շարժումն իրեն դրել է այնպի­սի մարգի­նալ վիճա­կում, որ դրա առաջնորդնե­րը, շահա­ռունե­րը ձևեր են մտա­ծում թաքցնե­լու այն, որ այլևս մարդա­շա­տության մասին խոսե­լը ծիծա­ղե­լի է, ժողովրդից շարժման իսպառ կտրվա­ծությունն ահռե­լի է, միջազգա­յին հետաքրքրություն չկա ու այսպես շարունակ։ Ըստ այդմ՝ պետք էր հայտնվել մի վայրում, որտեղ առկա մարդա­շա­տությունը կլուծեր այս երկու խնդի­րը։ Իսկ շարժման առաջնորդնե­րը չէին էլ կարո­ղա­նում թաքցնել լուծվող խնդիրներն ու այն, որ հենց գինու փառա­տո­նում կան սեղա­նիկներ, որոնք պետք է “դրվա­գա­յին” ապա­հո­վեին “հակա­ռա­կի ապա­ցուցումը”։

Արդեն իսկ գինու փառա­տո­նի տարածքի նախա­մուտքից Բագրատ / Վազգեն Գալստանյա­նը “հորդո­րում է” փառա­տո­նի տարածքում չվանկարկել իրենց կարգա­խո­սը․․․․ Հետո նկա­տում ես, թե որքան է նրան դուր գալիս, երբ որոշ “ընտրյալ վայրե­րում” իրեն ուղեկցող երի­տա­սարդնե­րի խմբա­կը սկսում է կամ երգել շարժման երգը, կամ վանկարկել կարգա­խոսնե­րը, որպեսզի “վարա­կեն” շրջա­պա­տին, ու առաջնորդն ամենև­ին փորձ էլ չի անում սաստել կամ հիշեցնել իր խնդրանքը, որը խախտել են․․․ Որևէ պոտենցիալ դիտորդ կարող է եզրա­կացնել, որ շարժման առաջնորդի “հորդո­րը” ամենև­ին էլ օրենք չէ նրա հետև­որդնե­րի համար, քանզի հանգիստ կարող են դեմ գնալ նրա ասածնե­րին, այսինքն՝ Բագրատ Գալստանյա­նը շատ թույլ առաջնորդություն ու պոտենցիալ ունի։ Սա՝ լավա­գույն դեպքում։ Վատա­գույն դեպքում եզրա­կացնում ես, որ նա մուտքի մոտ սոսկ ձևա­կան “հորդո­րեց”, իմա­նա­լով որ նրանք դա անե­լու են տարբեր դրվագնե­րում․․․ Այս մի եզրա­կա­ցությունն էլ արդեն կասկա­ծի տակ է դնում շարժման ու նրա առաջնորդի ազնվությունը ցանկա­ցած հարցում․․․ Երկու հնա­րա­վոր եզրա­կա­ցություններն էլ շարժման/նրա օգտին չէ։

Կամ, ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյա­նը ժամա­նակ առ ժամա­նակ այնքան է գայթակղվում, երբ հայտնվում են “ընտրված” տաղա­վարնե­րում, որտեղ մարդիկ են մոտե­նում կամ ողջա­գուրվում, որ հրա­հանգում է՝ “ճանա­պարհ բացեք, թող գան սրբա­զա­նի հետ նկարվեն”․․․․ Այսինքն, չի էլ թաքցնում, որ եկել են խմբով ու “շատի մեջ” նկարվե­լու, կոպիտ ասած՝ հազիվ կադր է “կպել”․․․

Սարյա­նի մուտքի մոտ մի տիկին է մոտե­նում նրանց ուղեկցե­լու համար։ Ուղիղ եթե­րում լսվում է նրանց ներքին զրույցը․ Բագրատ Գալստանյա­նը հարցնում է “Էն Թեվանյա­նի տաղա­վա­րը որտե՞ղ է․․․” Կինը ուղղում է՝ “Թևանյան չի, Թևան Պողոսյան է․․․” Անգամ այդ կարճ երկխո­սությունը վկա­յում է, որ շատ լավ գիտեն, թե փառա­տո­նի տարածքում որտեղ են կանգնե­լու կադր ստա­նա­լու համար։ Ի դեպ, քիչ անց տարծված լուսանկարնե­րից տեսնում ես հենց այդ դրվա­գի օգտա­գործումը․․․

Ավե­լին, Բագրատ Գալստանյա­նը մինչև Թևան Պողոսյա­նի տաղա­վար հասնե­լը կանգ է առնում մի տաղա­վա­րում, որտեղ գինու շիշը վերցնե­լով ոչ դես, ոչ դեն ընկե­րության “գովազդն է անում”․ “այսուհետ միայն սա եք գնե­լու, Վահագնը (եթե հիշո­ղությունս չի դավա­ճա­նում հնչեցված անունն էր)․․․” Հետո հիշում է, որ դա նույնպես մատնում է “ընտրված տաղա­վարնե­րի հասցե­նե­րով գնա­լու կանխավ մշակված պլա­նը”, սկսում է արդա­րա­նալ, թե փառա­տո­նին մասնակցող շատ գինե­գործա­կան ընկե­րություննե­րի անձամբ է ճանա­չում․․․

Ու այս ամե­նը մի պատա­ճա­ռով․ որ առա­ջին իսկ օրից ու վայրկյա­նից օգտվե­ցին այնպի­սի տեխնո­լո­գիա­նե­րից, որոնք մահա­ցու են շարժման համար՝ վերջնագրեր ու վերջնա­ժամկետներ, ազգայնա­կան պոպուլիզմ, բլեֆներ՝ ֆեյք լուրե­րի տեսքով, քաղա­քա­կան շարժման՝ ծիծա­ղե­լու աստի­ճա­նի ծիսա­կա­նա­ցում ու շոու․․․

Իսկ մինչ քաղա­քա­կան զբո­սանքն էլ ընդդի­մա­դիր կայքե­րով ազդա­րարվեց, թե Բագրատ Գալստանյա­նը ասուլիս է տալիս 50 միջազգա­յին լրատվա­մի­ջոցնե­րի համար՝ թվարկե­լով դրանց ցանկը․․․

Ասել կուզեն՝ շարժումը հետաքրքրում է միջազգա­յին հանրությա­նը, շարժումը իր “թափի մեջ” է ու մարդա­շատ, և շարժումը “ժողովրդա­կա­նություն է վայե­լում”․․․

Մինչդեռ ամեն ինչ նման էր օտար մարդկանց հարսա­նի­քին անկոչ ու խմբա­կով գնա­լուն, այն էլ՝ նկարվե­լու համար․․․

Ինչ ասեմ․ իմ համար չեմ ասում, որ քաղա­քա­կա­նություն մտնե­լուց առաջ պարտա­դիր է գոնե մեկ դասա­կան քաղա­քա­գի­տա­կան գիրք կարդալն ու յուրացնե­լը․․․ Քաղա­քա­կա­նությունը դա միայն շատ ու ամեն տեղ խոսե­լը ու երև­ա­լը չէ․․․

Գրա­ռումը՝ Ստե­փան Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ