20 C
Yerevan

Բաքվի Եւ Մոսկվա­յի Նոր Սիրա­խա­ղը

Այսօր Ռուսաստա­նը փորձում է Ստե­փա­նա­կերտում գլխա­վոր հյուպա­տո­սություն ունե­նալ եւ հանդի­պում լուրջ դիմադրության: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ ոչ առանց Ալիեւի թույլտվության՝ Բաքվում հակա­ռուսա­կան քարոզչություն է ծավալվում: Մոսկվա­յին չի հաջողվում Ադրբե­ջա­նի հետ ինտեգրա­ցիան ինստի­տուցիո­նալ տեսքի բերել:

Վահրամ Աթա­նեսյան

Մինսկի խմբի հարցում Բաքուն Մոսկվա­յի հետ պայմանավորվե՞լ է

Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Իլհամ Ալիեւը «խոսում է 2020 թվա­կա­նի աշնա­նից, բայց Արեւմուտքը խորհրդա­վոր լռություն է պահպա­նում»: Հեղի­նա­կի գնա­հատմամբ՝ Մինսկի խումբը «տարա­ծաշրջա­նում իմպե­րիա­լիստա­կան ազդե­ցություն պահպա­նե­լու վերջին լծակն է, որ խոչընդո­տում է հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորմա­նը»:

Մինսկի խումբը 1992թ. մարտի 24-ին ձեւա­վորվել է Ադրբե­ջա­նի խնդրանքով հրա­վիրված՝ ԵԱՀԽ անդամ պետություննե­րի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի արտա­հերթ նիստում: 1992 թ. ամռա­նը Հռո­մում Միսնկի խորհրդա­ժո­ղով հրա­վի­րե­լու հարցով նախա­պատրաստա­կան բանակցություններ են սկսվել, բայց՝ ապարդյուն. կողմերն ընդհա­նուր հայտա­րա­րի չեն եկել ԼՂ ընտրված ներկա­յա­ցուցիչնե­րի լիա­զո­րության հարցում: Բայց բանակցություննե­րի ձախողման հիմնա­կան պատճառն այն էր, որ ռազմա­ճա­կա­տում Ադրբե­ջա­նը հաջո­ղություններ ուներ եւ, բնա­կա­նա­բա­նար, շահագրգռված չէր ԼՂ որեւէ կարգա­վի­ճա­կի քննարկմամբ:

Ըստ էության, Ալիեւի այսօրվա դիրքո­րո­շումը նույնն է, նա համա­րում է, որ «վեճի առարկան գոյություն չունի, հետեւա­բար ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անախրո­նիզմ է»: Բայց ալիեւյան քարոզչա­մի­ջոցն ինչու՞ է առանձնացնում Արեւմուտքի լռությունը: Մինսկի խմբի լուծարման հարցում Բաքուն Մոսկվա­յի հետ պայմանավորվե՞լ է: Դատե­լով հրա­պա­րակման մի ընդգծումից, որ «Հայաստա­նում հույս կա, որ Միացյալ Նահանգնե­րը եւ Ռուսաստա­նը կպայմա­նա­վորվեն եւ Ղարա­բա­ղի հարցը կրկին կմի­ջազգայնացբի»- Ալիեւը վստահ չէ, որ Մոսկվան իրա­վի­ճա­կի փոփո­խության դեպքում այլ կեցվածք չի դրսեւո­րի:

Հայտնի է, որ Ռուսաստա­նը 2021 թ. մշա­կել եւ կողմե­րին է ներկա­յացրել հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման «պարա­մետրե­րը» եւ առա­ջարկել, որ ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցը թողնվի ապա­գա­յին: Բաքուն կտրկա­նա­պես մերժել է, Մոսկվան այլեւս չի պնդել: Փաստ է նաեւ, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Ռուսաստա­նը ձախո­ղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանա­խա­գահնե­րի հանդի­պումը: Ըստ երեւույթին, դա իրա­վի­ճա­կը եւ հետա­գա ստա­տուս-քվոն ԱՄՆ-ից եւ Ֆրանսիա­յից անկախ կառա­վա­րե­լու նպա­տակ ուներ: Դիվա­նա­գի­տա­կան այդ «խաղում» Ռուսաստա­նը փաստա­ցի պարտվել է:

Այսօր Ռուսաստա­նը փորձում է Ստե­փա­նա­կերտում գլխա­վոր հյուպա­տո­սություն ունե­նալ եւ հանդի­պում լուրջ դիմադրության: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ ոչ առանց Ալիեւի թույլտվության՝ Բաքվում հակա­տուսա­կան քարոզչություն է ծավալվում: Մոսկվա­յին չի հաջողվում Ադրբե­ջա­նի հետ ինտեգրա­ցիան ինստի­տուցիո­նալ տեսքի բերել: Ոչ ոք չգի­տի, թե ապա­գա աշխարհա­կարգի դոմի­նանտ ով է լինելու,-գրում է իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը՝ խոսե­լով Իլհամ Ալիեւի Եգիպտոս կատա­րած այցի «գլո­բալ նշա­նա­կության» մասին:

Մինսկի խմբի անդամ են ոչ միայն Ռուսաստա­նը, Միացյալ Նահագնե­րը եւ Ֆրանսիան, այլեւ Գերմա­նիան, Իտա­լիան, Թուրքիան, Բելա­ռուսը, Շվե­դիան, Ֆինլանդիան: Այն հնա­րա­վոր է լուծա­րել միայն այս երկրնե­րի կոնսենսուսով: Մի իրա­վի­ճա­կում, երբ ոչ ոք իրոք չգի­տի, թե վաղվա աշխարհա­կարգն ինչպի­սին է լինե­լու, Միացյալ Նահանգնե­րը, Ֆրանսիան, Գերմա­նիան չեն կարող շահագրգռված լինել Հարա­վա­յին Կովկա­սում ազդե­ցության լծակ կորցնե­լով:

Բայց Մինսկի խումբը գործնա­կա­նում կարժեզրկվի, եթե Ռուսաստա­նին հաջողվի Ադրբե­ջա­նին «խցկել» ՀԱՊԿ եւ ԵՏՄ՝ Թուրքիա­յի եւ Իրա­նի, որո­շա­կի առումով՝ նաեւ Չինաստա­նի հետ «Նոր Եվրա­սիա» նախա­գի­ծը համա­ձա­յա­նեցնե­լու աշխարհա­քա­ղա­քա­կան դիա­պա­զո­նով: Բաքուն առայժմ դիմադրում է՝ ձգտե­լով «Նոր Եվրա­սիա» մտնել ոչ թե իբրեւ Ռուսաստա­նի սատե­լիտ, այլ՝ Կովկասյան-Սեւժովյան-Կասպյան տարա­ծաշրջա­նի ինքնուրույն դերա­կա­տար, որ տնտե­սա-կոմունի­կա­ցիոն «հաբ» է մի կողմից Ռուսաստա­նի եւ «Գլո­բալ հարա­վի» միջեւ, մյուս կողմից՝ Չինաստա­նի եւ Թուրքիա­յի: Կոնկրետ այս փուլում «ինդի­կա­տո­րա­յին» է Ստե­փա­նա­կերտում ՌԴ գլխա­վոր հյուպա­տո­սության հարցը: Ալիեւը կհա­մա­ձայնի՞ Մոսկվա­յի «առա­ջարկությա­նը»: Շատ դժվար է կանխա­տե­սել: Նման որո­շումը կարող է «պայթեցնել» Բաքուն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ