20 C
Yerevan

Հանգած Հրա­բուխն Ավե­լի Վտանգա­վոր Է

Մոսկվան Բագրատ Գալստանյա­նին վերջնա­կա­նա­պես «ոչ» է ասում, բայց ոչ թե նրա համար, որ դեմ է Հայաստա­նում առնվազն «նավակ ճոճե­լուն» եւ Նիկոլ Փաշինյա­նին իշխա­նությունը կորցնե­լու իրա­կան սպառնա­լի­քի դեմ կանգնեցնե­լուն, այլ այն պատճա­ռով, որ «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժումը քննություն չի բռնել:

Վահրամ Աթա­նեսյան

Շարժումը մարեց, բայց «հանգած հրա­բուխն» ավե­լի վտանգա­վոր է

Գալստանյա­նը եւ թիմն իրենք են իրենց համար իսկա­կան բարդություններ ստեղծում: Մինչ այժմ չեն կարո­ղա­ցել բացատրել, թե ինչ պիտի անեն, եթե հայտնվեն Փաշինյա­նի տեղում: Ընդ որում, շրջա­պատն օրե­ցօր ավե­լի հետեւո­ղա­կան է պահանջում այդ հարցի պատասխա­նը: Բացա­ռություն չէր նաեւ Գալստանյա­նի մամուլի ասուլի­սը, որ նա կազմա­կերպել էր հանրա­հա­վա­քի նախօ­րեին: Գործնա­կա­նում բոլոր հարցե­րը հանգում էին երկու թեմա­յի. ինչպե՞ս է արքե­պիսկո­պո­սը վարչա­պետ ընտրվե­լու, եթե ունի Կանա­դա­յի քաղա­քա­ցիություն եւ ինչպես է պայմա­նա­վորվե­լու Բաքվի հետ,- «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժման երե­կե­վա հանրա­հա­վա­քի մասին գրում է ռուսաստանյան «Նեզա­վի­սի­մա­յա գազե­տան» եւ ավե­լացնում, որ Գալստանյա­նի «դիրքերն ավե­լի թույլ են Հայաստա­նի եւ Ռուսաստա­նի հարա­բե­րություննե­րի հարցում, նա խոսում է, որ Մոսկվա­յի եւ Երեւա­նի հարա­բե­րություննե­րը խարխլված են, բայց չի ասում՝ ինչու՞, ինչպես նաեւ անտե­սում է Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը»:

Այսպի­սով կարող ենք արձա­նագրել, որ Մոսկվան Բագրատ Գալստանյա­նին վերջնա­կա­նա­պես «ոչ» է ասում, բայց ոչ թե նրա համար, որ դեմ է Հայաստա­նում առնվազն «նավակ ճոճե­լուն» եւ Նիկոլ Փաշինյա­նին իշխա­նությունը կորցնե­լու իրա­կան սպառնա­լի­քի դեմ կանգնեցնե­լուն, այլ այն պատճա­ռով, որ «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժումը քննություն չի բռնել: Օրի­նակ, հանրա­հա­վաքնե­րում չի կարո­ղա­ցել գենե­րացնել, որ քառա­սունչորսօ­րա պատե­րազմի, Լեռնա­յին Ղարա­բա­ղի պետա­կա­նության լուծարման, հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նության, Հայաստա­նի սուվե­րեն տարածք Ադրբե­ջա­նի ներխուժումնե­րի պատասխա­նա­տուն միայն Նիկոլ Փաշինյանն է:

Բայց ավե­լի «սատա­նա­յա­կան» է Բագրատ Գալստանյա­նի երկրորդ թերացման շեշտադրումը. նա չի խոսում Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րից, անտե­սում է: Այսինքն, հայ ժողովրդին, Հայաստա­նի հանրությա­նը չի կարո­ղա­նում համո­զել, որ ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան դաշնակցությունը ոչ թե իրա­վաի­ճա­կա­յին է, այլ՝ աշխարհա­քա­ղա­քա­կան-կոնցեպտուալ, եւ Հայաստա­նը պարզա­պես «գնա­լու ոչ մի տեղ չունի»:

Սա արդեն Հայաստա­նի նկատմամբ Ռուսաստա­նի պաշտո­նա­կան քաղա­քա­կա­նության «կոդի բացա­հայտում է»: Եւ խնդրի դելի­կա­տությունը նրա­նում է, որ, ինչպես ավե­լի վաղ էինք նպա­տել, Մոսկվա­յի համար «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժումը ոչ թե նպա­տա­կա­յին, այլ, այսպես ասած՝ զոնդա­ժա­յին կամ պիլո­տա­յին էր, փորձ՝ հասկա­նա­լու համար, թե Հայաստա­նում որքանո՞վ է հնա­րա­վոր ներդնել «պատմա­կա­նո­րեն դատա­պարտվա­ծի» կամ «անե­լա­նե­լիության սինդրոմ»:

Մոսկվան արձա­նագրում է, որ Գալաստանյա­նը ձախողվել կամ ձախո­ղել է այդ քաղտեխնո­լո­գիա­կան ծրա­գի­րը: Այս իրա­վի­ճա­կում գրե­թե էքզիստենցիալ նշա­նա­կություն ունի մի հարց. Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րը, քաղա­քա­գետնե­րը, վերլուծա­բաններն ի՞նչ հետեւության կհանգեն եւ իշխա­նություննե­րին ի՞նչ կառա­ջարկեն: Նրանք կընդունեն, որ Բագրատ Գալստանյա­նը ցանկա­ցել, բայց չի՞ կարո­ղա­ցել հայ ժողովրդին համո­զել, որ «արտա­քին կառա­վա­րումն անխուսա­փե­լի է»: Թե կնա­րե­կա­յացնեն, որ Բագրատ Գալստանյա­նին ավե­լի խարիզմա­տիկ, քաղա­քա­կա­նա­պես գրա­գետ եւ ճկուն մեկով փոխա­րի­նե­լու դեպքում Երեւա­նը «կհանձնվի՞»:

Հրա­պա­րա­կումը հուշում է, որ Մոսկվա­յի ուշադրությունից չի վրի­պել ամե­նա­կա­րեւո­րը. Բագրատ Գալստանյա­նին չի հաջողվել ապա­հո­վել «պայթուցիկ զանգված»: Թերթն արձա­նագրում է, որ հանա­րա­հա­վաքնե­րին մասնակցում են «մեծա­մասմբ ծերեր, կանայք եւ երե­խա­ներ»: Պետք է հասկա­նալ, որ «նման բանա­կով ամրոց չես գրա­վի»: Ըստ երեւույթին, խնդիր է դրվե­լու ոչ միայն Գալստանյա­նին, այլեւ հանրա­հա­վաքնե­րի մասնա­կիցնե­րի փոխա­րի­նող գտնել կամ ստեղծել: Կառա­վա­րա­կան ամա­ռա­նոցնե­րի գիշե­րա­յին պաշա­րումը, ոստի­կա­նության հետ Բագրատ Գալստանյա­նի ագրե­սիվ հռե­տո­րա­բա­նությունը, երեւի, հետա­գա «կտրուկ զարգա­ցումնե­րի ռեպե­տիա­ցիա էր»: Շարժումն, այո, առե­րեւույթ մարեց: Բայց «հանգած հրա­բուխը» կարող է ավե­լի վտանգա­վոր լինել: Ոչ միայն իշխա­նության, այլ՝ Հայաստա­նի, նրա ինքնիշխա­նության եւ առհա­սա­րակ պետա­կա­նության համար:

Լուսանկա­րը՝ panorama.am‑ի

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ