20 C
Yerevan

Բագրատ Սրբա­զա­նը Լվանո՞ւմ Է Ձեռքե­րը

Եթե Վրաստա­նում Իվա­նաշվի­լին կարո­ղա­նա կեղծել ընտրություննե­րը և մնալ իշխա­նության ղեկին, ապա Վրաստանն ամբողջո­վին կտե­ղա­վորվի ռուսա­կան նավում ու Ռուսաստա­նը, որ այլևս չի կարո­ղա­նում Ադրբե­ջա­նի միջո­ցով մեզ հետ հաշիվներ մաքրել, կանի նաև Վաստա­նի միջո­ցով՝ առա­ջին հերթին փակե­լով Վրաստա­նի ճանա­պարհնե­րը մեզ համար։ գուցե տնտե­սա­կան առումով ծայրա­հե­ղություններ չլի­նեն, բայց ռազմա­կան ոչ մի բան այլևս չի մտնի Հայաստան։

Հովսեփ Խուրշուդյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյա­նը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Երև­ա­նում ընթա­ցող ընդդի­մա­դիր բողո­քի շարժումներն ու դրան առչվող մի շարք երև­ույթներ։

Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ թեև ընդդի­մա­դիրներն իրենց խոսքում ասում են, որ շարժումը նոր ու վճռա­կան փուլ է մտել, բայց տեսա­նե­լի է, որ շարժումն առանց դանդա­ղե­լու մարում է։ Առա­ջին հավա­քի ժամա­նակ կար մոտ 30 հազար մարդ, երկրորդին՝ 20 հազար, երեկ՝ 15 հազար, վաղը հավա­նա­բար ավե­լի քիչ և այդպես շարունակ։ Հետաքրքիր է, որ նրանք այս անգամ մեկ ժամի փոխա­րեն 4 օր ժամա­նակ են տվել իշխա­նությա­նը, թեև էլի ոչինչ չի փոխվե­լու։ Բագրատ Գալստանյա­նը, որ նախա­պես հայտա­րա­րում էր, որ երկար-բարակ սպա­սե­լու ժամա­նակ չունեն ու մոտ յոթ օր էր սահմա­նել իշխա­նա­փո­խության համար, ու ասում էր, որ փողոցներն ընկնե­լու ժամա­նակ չկա, հիմա ստիպված փողոցնե­րում է ու արդեն մեկ ամիս, բայց ինքն էլ հասկա­նում, որ որևէ արդյունք չի լինե­լու։ Հովսեփ Խուրշուդյա­նի կարծի­քով հիմա Բագրատ Գալստանյա­նը շարժումը փոխանցում է ընդդի­մությա­նը, երբ պահանջում է, որ նրանք իմփիչմենթի հարցը մտցնեն պառլա­մենտ։ Բնա­կա­նա­բար ոչինչ էլ չի ստացվի ու սրբա­զանն էլ հանգիստ սրտով կասի, որ ես արե­ցի ինչ հնա­րա­վոր էր, բայց չստացվեց, ընդդի­մությունը ոչինչ չկա­րո­ղա­ցավ անել։ Բագրատ սրբա­զա­նը պարզա­պես լվա­նում է ձեռքե­րը։ Ի պատիվ նրա, պետք է նշել, որ նա տուրք չտվեց խժդժություննե­րի, ոչ մի հակաօ­րի­նա­կան գործո­ղություններ չձեռնարկեց։ Գալստանյա­նը փողո­ցի մարդ չէ, առա­վել ևս բանտի, այդ իսկ պատճա­ռով էլ նա չի անում այնպի­սի բան, որ խնդիրներ ունե­նա օրենքի հետ։ Գուցե լինեն որոշ մանր քաշքշուկներ, բայց ոչ ավե­լին։

Խուրշուդյա­նը նշեց, որ Բագրատ Գալստանյա­նի ասուլի­սը գուցե աջակցության կանչ էր իրենց ռուսա­կան պատվի­րա­տունե­րին, բայց արվում էր ակնարկով, քանի որ հնա­րա­վոր չէր բացեի­բաց ասել, որ Ռուսաստան արի օգնության, նա դա ավե­լի նուրբ ձևով արեց, խոսեց ռուսե­րեն, չասաց Ռուսաստան, բայց ասաց գործընկերներ։ Բայց հավա­նա­բար նրանց ռուս պատվի­րա­տուներն էլ դժգոհ են, քանի որ այդքան գումար են դնում, բայց ոչինչ չեն կարո­ղա­նում անել։ Բայց իշխա­նությունը ևս պետք է հասկա­նա, որ մշտա­պես պետք չէ հույսը դնել ժողովրդի ողջա­խո­սության վրա ու այս շարժումն ավարտե­լուց հետո անմի­ջա­պես որոշ ռեֆորմներ, որոնք կրիա­յի արա­գությամբ են ընթա­նում, անմի­ջա­պես դաշտ մտցնել, աշնա­նը նոր անակնկալներ չունե­նա­լու համար։ Իսկ ինչ վերա­բե­րում է այն բանին, որ ռուսնե­րը վա-բանկ գնան ու բացա­հայտ օգնեն ընդդի­մա­դիրնե­րին, այդժամ իշխա­նություննե­րին ոչինչ չի մնա­լու, քանի արևմուտքից օգնություն խնդրե­լը։

Խուրշուդյա­նը նաև խոսեց նախկին պաշտպա­նության նախա­րար Արշակ Կարա­պետյա­նի մասին՝ հիշեցնե­լով, որ նա իր շարժումը փոքր ինչ ավե­լի վաղ էր սկսել, բայց այս շարժումը մեջ ընկավ։ Հիմա ամեն ինչ կդա­դա­րի ու հավա­նա­բար շարունա­կությունը կսկսվի աշնա­նը, մանա­վանդ, որ Արշակ կարա­պետյա­նը հենց աշունն էր նշում։ Աշխարհում մի շարք կարև­որ իրա­դարձություններ են տեղի ունե­նա­լու, որոնք անմի­ջա­պես ազդե­լու են մեզ վրա՝ ԱՄՆ նախա­գա­հի ընտրություննե­րը, Վրաստա­նում իրա­վի­ճա­կի հանգուցա­լուծումը, ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը։ Դրանք երեքն էլ չափա­զանց մեծ կարև­ո­րություն ունեն։ Եթե Վրաստա­նում Իվա­նաշվի­լին կարո­ղա­նա կեղծել ընտրություննե­րը և մնալ իշխա­նության ղեկին, ապա Վրաստանն ամբողջո­վին կտե­ղա­վորվի ռուսա­կան նավում ու Ռուսաստա­նը, որ այլևս չի կարո­ղա­նում Ադրբե­ջա­նի միջո­ցով մեզ հետ հաշիվներ մաքրել, կանի նաև Վաստա­նի միջո­ցով՝ առա­ջին հերթին փակե­լով Վրաստա­նի ճանա­պարհնե­րը մեզ համար։ Գուցե տնտե­սա­կան առումով ծայրա­հե­ղություններ չլի­նեն, բայց ռազմա­կան ոչ մի բան այլևս չի մտնի Հայաստան։ Իրա­նով էլ չի մտնում։ Հայաստա­նում պետք է հասկա­նան, որ ցուցադրա­կան թուրք հայո­հե­լը ուղիղ մոսկովյան ծրա­գիր է։  Շատե­րը չեն հավա­տա, որ խաղա­ղության պայմա­նագրից հետո, երբ ճանա­պարհնե­րը բացվեն, եվրո­պա­կան զենքը Հայաստան է մտնե­լու Թուրքիա­յի միջո­ցով։ Բայց իհարկե, եթե ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, վրա­ցա­կան ներքին հարցե­րը և ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րը անհա­ջող ելք ընդունեն, մեզ համար դա չափա­զանց վտանգա­վոր է լինե­լու։ իսկ մեզ համար վատ է լինե­լու այն, ինչը լավ է ռուսնե­րի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ