20 C
Yerevan

Ի՞նչ Է Սպա­սում ԱՄՆ‑ը Երև­ա­նից

«Պետք չէ բացա­ռել եւ այն, որ ամե­րիկյան բարձրաստի­ճան դիվա­նա­գե­տի Հայաստան այցի համա­տեքստում փորձ է արվել խորհրդա­րա­նի տրա­մադրություն շոշա­փել նաեւ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի առնչությամբ, հաշվի առնե­լով եւ այն, որ փաստա­ցի զուգորդվել է բարձրաստի­ճան ամե­րի­կա­ցի դիվա­նա­գե­տի, հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սության նիստի անցկա­ցումը Հայաստա­նում ներքա­ղա­քա­կան դաշտում ծավալվող զարգա­ցումնե­րի նոր ալի­քի հետ»։

Հակոբ Բադալյան

Ի՞նչ է սպա­սում ԱՄՆ Հայաստա­նի խորհրդա­րա­նից

Հունի­սի 11-ին տեղի է ունե­ցել Հայաստա­նում ԱՄՆ դեսպան Քրիստի­նա Քվի­նի այց խորհրդա­րան եւ հանդի­պում ԱԺ նախա­գա­հի հետ: Այցի առնչությամբ բավա­կա­նին հետաքրքիր է Հայաստա­նում ԱՄՆ դեսպա­նա­տան ֆեյսբուքյան էջում տարա­ծած տեղե­կությունը. «Հունի­սի 11-ին կայա­նա­լիք ԱՄՆ-ՀՀ ռազմա­վա­րա­կան երկխո­սության ամփո­փիչ նիստից և փոխպետքարտուղար Օ’Բրայենի այցից առաջ ԱՄՆ դեսպան Քրիստի­նա Քվինն այսօր հանդի­պեց Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նին՝ քննարկե­լու երկկողմ համա­գործակցության ամրապնդումը մի շարք ոլորտնե­րում, այդ թվում՝ օրենսդիր մարմիննե­րի միջև»:

Ըստ ամե­նայնի, հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սության ամփո­փիչ նիստին եւ պետքարտուղա­րի տեղա­կալ Ջեյմս Օ Բրա­յա­նի այցին նախորդե­լու հանգա­մանքի շեշտադրումն իր իմաստով լոկ ժամա­նա­կագրա­կան չէ: Պետք է ենթադրել, որ օրա­կարգում առկա են հարցեր, որոնք ենթադրում են որո­շա­կի դերա­կա­տա­րում Հայաստա­նի խորհրդա­րա­նի համար: Ի՞նչ բնույթի են այդ հարցե­րը, միարժեք ասե­լը բարդ է: Դրանք առնչվում են երկկո՞ղմ հարա­բե­րությա­նը, թե՞ Հայաստա­նին վերա­բե­րող արտա­քին օրա­կարգի, որի այս կամ այն ծավա­լումից էլ կախված է հայ-ամե­րիկյան գործակցության եւ ռազմա­վա­րա­կան երկխո­սության հեռանկա­րը:

Անշուշտ պետք չէ բացա­ռել եւ այն, որ ամե­րիկյան բարձրաստի­ճան դիվա­նա­գե­տի Հայաստան այցի համա­տեքստում փորձ է արվել խորհրդա­րա­նի տրա­մադրություն շոշա­փել նաեւ Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրո­ղություննե­րի առնչությամբ, հաշվի առնե­լով եւ այն, որ փաստա­ցի զուգորդվել է բարձրաստի­ճան ամե­րի­կա­ցի դիվա­նա­գե­տի, հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան երկխո­սության նիստի անցկա­ցումը Հայաստա­նում ներքա­ղա­քա­կան դաշտում ծավալվող զարգա­ցումնե­րի նոր ալի­քի հետ: Իսկ այդտեղ իհարկե իրա­դարձություննե­րի տրա­մա­բա­նությունը առնվազն ծավալվում է խորհրդա­րա­նի շուրջ: Պետք չէ բացա­ռել նաեւ ներքին ու արտա­քին մոտիվնե­րի որո­շա­կի փոխկա­պակցվա­ծության, փոխազդե­ցության, եւ ԱՄՆ դեսպա­նի խորհրդա­րան այցի հանգա­մանքը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3431578.html

Առնչվող Հոդվածներ