Եթե Վրաստանում Իվանաշվիլին կարողանա կեղծել ընտրությունները և մնալ իշխանության ղեկին, ապա Վրաստանն ամբողջովին կտեղավորվի ռուսական նավում ու Ռուսաստանը, որ այլևս չի կարողանում Ադրբեջանի միջոցով մեզ հետ հաշիվներ մաքրել, կանի նաև Վաստանի միջոցով՝ առաջին հերթին փակելով Վրաստանի ճանապարհները մեզ համար։ գուցե տնտեսական առումով ծայրահեղություններ չլինեն, բայց ռազմական ոչ մի բան այլևս չի մտնի Հայաստան։
Հովսեփ Խուրշուդյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Երևանում ընթացող ընդդիմադիր բողոքի շարժումներն ու դրան առչվող մի շարք երևույթներ։
Հովսեփ Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ թեև ընդդիմադիրներն իրենց խոսքում ասում են, որ շարժումը նոր ու վճռական փուլ է մտել, բայց տեսանելի է, որ շարժումն առանց դանդաղելու մարում է։ Առաջին հավաքի ժամանակ կար մոտ 30 հազար մարդ, երկրորդին՝ 20 հազար, երեկ՝ 15 հազար, վաղը հավանաբար ավելի քիչ և այդպես շարունակ։ Հետաքրքիր է, որ նրանք այս անգամ մեկ ժամի փոխարեն 4 օր ժամանակ են տվել իշխանությանը, թեև էլի ոչինչ չի փոխվելու։ Բագրատ Գալստանյանը, որ նախապես հայտարարում էր, որ երկար-բարակ սպասելու ժամանակ չունեն ու մոտ յոթ օր էր սահմանել իշխանափոխության համար, ու ասում էր, որ փողոցներն ընկնելու ժամանակ չկա, հիմա ստիպված փողոցներում է ու արդեն մեկ ամիս, բայց ինքն էլ հասկանում, որ որևէ արդյունք չի լինելու։ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով հիմա Բագրատ Գալստանյանը շարժումը փոխանցում է ընդդիմությանը, երբ պահանջում է, որ նրանք իմփիչմենթի հարցը մտցնեն պառլամենտ։ Բնականաբար ոչինչ էլ չի ստացվի ու սրբազանն էլ հանգիստ սրտով կասի, որ ես արեցի ինչ հնարավոր էր, բայց չստացվեց, ընդդիմությունը ոչինչ չկարողացավ անել։ Բագրատ սրբազանը պարզապես լվանում է ձեռքերը։ Ի պատիվ նրա, պետք է նշել, որ նա տուրք չտվեց խժդժությունների, ոչ մի հակաօրինական գործողություններ չձեռնարկեց։ Գալստանյանը փողոցի մարդ չէ, առավել ևս բանտի, այդ իսկ պատճառով էլ նա չի անում այնպիսի բան, որ խնդիրներ ունենա օրենքի հետ։ Գուցե լինեն որոշ մանր քաշքշուկներ, բայց ոչ ավելին։
Խուրշուդյանը նշեց, որ Բագրատ Գալստանյանի ասուլիսը գուցե աջակցության կանչ էր իրենց ռուսական պատվիրատուներին, բայց արվում էր ակնարկով, քանի որ հնարավոր չէր բացեիբաց ասել, որ Ռուսաստան արի օգնության, նա դա ավելի նուրբ ձևով արեց, խոսեց ռուսերեն, չասաց Ռուսաստան, բայց ասաց գործընկերներ։ Բայց հավանաբար նրանց ռուս պատվիրատուներն էլ դժգոհ են, քանի որ այդքան գումար են դնում, բայց ոչինչ չեն կարողանում անել։ Բայց իշխանությունը ևս պետք է հասկանա, որ մշտապես պետք չէ հույսը դնել ժողովրդի ողջախոսության վրա ու այս շարժումն ավարտելուց հետո անմիջապես որոշ ռեֆորմներ, որոնք կրիայի արագությամբ են ընթանում, անմիջապես դաշտ մտցնել, աշնանը նոր անակնկալներ չունենալու համար։ Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ ռուսները վա-բանկ գնան ու բացահայտ օգնեն ընդդիմադիրներին, այդժամ իշխանություններին ոչինչ չի մնալու, քանի արևմուտքից օգնություն խնդրելը։
Խուրշուդյանը նաև խոսեց նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մասին՝ հիշեցնելով, որ նա իր շարժումը փոքր ինչ ավելի վաղ էր սկսել, բայց այս շարժումը մեջ ընկավ։ Հիմա ամեն ինչ կդադարի ու հավանաբար շարունակությունը կսկսվի աշնանը, մանավանդ, որ Արշակ կարապետյանը հենց աշունն էր նշում։ Աշխարհում մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք անմիջապես ազդելու են մեզ վրա՝ ԱՄՆ նախագահի ընտրությունները, Վրաստանում իրավիճակի հանգուցալուծումը, ռուս-ուկրաինական պատերազմը։ Դրանք երեքն էլ չափազանց մեծ կարևորություն ունեն։ Եթե Վրաստանում Իվանաշվիլին կարողանա կեղծել ընտրությունները և մնալ իշխանության ղեկին, ապա Վրաստանն ամբողջովին կտեղավորվի ռուսական նավում ու Ռուսաստանը, որ այլևս չի կարողանում Ադրբեջանի միջոցով մեզ հետ հաշիվներ մաքրել, կանի նաև Վաստանի միջոցով՝ առաջին հերթին փակելով Վրաստանի ճանապարհները մեզ համար։ Գուցե տնտեսական առումով ծայրահեղություններ չլինեն, բայց ռազմական ոչ մի բան այլևս չի մտնի Հայաստան։ Իրանով էլ չի մտնում։ Հայաստանում պետք է հասկանան, որ ցուցադրական թուրք հայոհելը ուղիղ մոսկովյան ծրագիր է։ Շատերը չեն հավատա, որ խաղաղության պայմանագրից հետո, երբ ճանապարհները բացվեն, եվրոպական զենքը Հայաստան է մտնելու Թուրքիայի միջոցով։ Բայց իհարկե, եթե ռուս-ուկրաինական պատերազմը, վրացական ներքին հարցերը և ԱՄՆ նախագահական ընտրությունները անհաջող ելք ընդունեն, մեզ համար դա չափազանց վտանգավոր է լինելու։ իսկ մեզ համար վատ է լինելու այն, ինչը լավ է ռուսների համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝