20 C
Yerevan

Իրանն Օգտվում Է ՌԴ Թուլա­ցումից

Ներկա­յումս նաև Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի որա­կա­կան դրա­կան դինա­մի­կա­յի հետև­անքն է, որ պատե­րազմը չի խորա­նում Լիբա­նա­նի ողջ տարածքում, այլ մնում է սահմա­նա­յին շրջա­նում։ Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը բազմա­թիվ ճակատնե­րում են փորձվում և առա­ջընթաց ու նահանջ արձա­նագրում: Եվ որքան ԱՄՆ‑ը փորձում է սեղմել Ռուսաստա­նին, այնքան ավե­լի թուլացնում է Իրա­նի շուրջ սեղմված օղա­կը։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ը տեսա­կա­պով զրուցել է Լիբա­նա­նի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Մերձա­վոր Արև­ելքում և Իրա­նում կատարվող մի շարք իրա­դարձություններ։
Շահան Գանտա­հարյա­նը, մեկնա­բա­նե­լով Իրա­նում սպասվող նախա­գա­հա­կան ընտրություննե­րը, ասաց, որ ներկա­յումս գոյություն ունե­ցող վեց թեկնա­ծուներն էլ իշխա­նա­մետ հատվա­ծից են։ Առա­վել մեծ հետաքրքրություն են ներկա­յացնում նրանցից երե­քը։ Թեկնա­ծունե­րից մեկը Թեհրա­նի քաղա­քա­պետն է, մյուսը՝ ազգա­յին ժողո­վի գործող նախա­գա­հը, և երրորդը՝ Իրա­նի հոգև­որ առաջնորդի ներկա­յա­ցուցի­չը անվտանգության խորհրդում։ Իրա­նի ներքին դրությանն ու իրա­վի­ճա­կին ծանոթ փորձա­գի­տա­կան կենտրոններն ու վերլուծա­բաններն առաջնա­հերթ կարև­ո­րում են Իրա­նի առաջնորդի ներկա­յա­ցուցչի թեկնա­ծությունը որպես հավա­նա­կան հաղթող, ինչը ցույց է տալիս, որ Իրա­նում իշխա­նությունը մեծ հաշվով պատկա­նում է հենց հոգև­որ առաջնորդին։ Դա երև­ում է նաև նրա­նից, որ նախա­գահ Ռայի­սիի մահը մեծ փոփո­խություն չի առա­ջացրել ներքին կառա­վարման առումով և չի ազդել Իրա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մասով։ Բացի դրա­նից, Իրա­նի հոգև­որ առաջնորդի ներկա­յա­ցուցի­չը բավա­կան կարև­որ պաշտոն է զբա­ղեցնում Իրան-ԱՄՆ միջուկա­յին բանակցություննե­րի խմբում, ինչն էլ վերջին տասնամյակնե­րում Իրա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության գլխա­վոր ուղղություննե­րից մեկն է համարվում։
Կոնկրետ տարա­ծաշրջա­նի առումով Իրա­նը արտա­քին քաղա­քա­կան որևէ լուրջ փոփո­խություննե­րի մասին դեռևս չի խոսել ու քիչ հավա­նա­կան է, որ նման բան կլի­նի։ Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րի ժամա­նա­կա­վոր պաշտո­նա­կա­տա­րը վերա­հաստա­տել է Իրա­նի պնդումնե­րը տարա­ծաշրջա­նում ներկա­յումս գոյություն ունե­ցող սահմա­նա­յին իրա­վի­ճա­կի պահպանման առումով, ինչպես նաև այդ ամե­նին ավե­լա­ցել է մեկ բան՝ Իրա­նը դեմ է նաև ժողովրդագրա­կան փոփո­խություննե­րին։ Շահան Գանտա­հարյա­նի կարծի­քով այդ վերջին կետը վերա­բերվում է Իրա­նի հյուսի­սա­յին շրջաննե­րում բնակվող ադրբե­ջանցի­նե­րին․ Իրա­նը դեմ է, որպեսզի նրանք որևէ չնա­խա­տեսված, ծանրակշիռ արտո­նություննե­րի տեր դառնան կամ իրա­վի­ճակ փոխող գործոն։ Ինչ վերա­բե­րում է Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րին, ապա, այո՛, մինչև հիմա չկա երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րը նոր ու ավե­լի խորը մակարդա­կի վրա պահող որևէ պաշտո­նա­կան փաստա­թուղթ։ Հավա­նա­կան է, որ Իրա­նը ոտա­կան ժամա­նակնե­րում ինչ որ նման բան կառա­ջարկի կամ կընդունի Երև­ա­նի կողմից սպասվող առա­ջարկը։ Շահան Գանտա­հարյա­նը ուշադրություն դարձրեց այն հանգա­մանքի վրա, որ Իրա­նի կողմից դրա­կան ազդակներ կան այդ առումով և լավ օրի­նակ է Սյունի­քում Իրա­նի հյուպա­տո­սություն բացե­լու գործո­ղությունը, որին համարժեք է Իրա­նում, հավա­նա­բար Թավրի­զում հայկա­կան հյուպա­տո­սություն բացե­լու ծրա­գի­րը։
Շահան Գանտա­հարյա­նը խոսեց նաև Իրա­նի՝ ԱՄՆ հետ արտա­քին քաղա­քա­կա­նության և Մերձա­վոր Արև­ելքում իրա­նա­կան ազդե­ցության մասին։ Բոլորն էլ գիտեն, որ Մերձա­վոր Արև­ելքում, մասնա­վո­րա­պես Լիբա­նա­նում գործող Հզբոլլահ շարժումը իրա­նա­կան ազդե­ցությանն է ենթարկվում, ի տարբություն Համա­սի, որն ունի նաև թուրքա­կան ազդե­ցություն, կապված է Կատա­րի հետ։ Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը երև­ում են նաև այդտեղ։ Ներկա­յումս նաև Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րի որա­կա­կան դրա­կան դինա­մի­կա­յի հետև­անքն է, որ պատե­րազմը չի խորա­նում Լիբա­նա­նի ողջ տարածքում, այլ մնում է սահմա­նա­յին շրջա­նում։ Իրան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րը բազմա­թիվ ճակատնե­րում են փորձվում և առա­ջընթաց ու նահանջ արձա­նագրում; Եվ որքան ԱՄՆ‑ը փորձում է սեղմել Ռուսաստա­նին, այնքան ավե­լի թուլացնում է Իրա­նի շուրջ սեղմված օղա­կը։ Կարև­որ են նաև Թուրքիա-Իսրա­յել-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րը։ Թուրքիան, թեև հայտա­րա­րում է Իսրա­յե­լի հետ ամեն տեսակ հարա­բե­րություններ դադա­րեցնե­լու մասին, Իսրա­յելն անվա­նում է ցեղասպան երկիր, բայց, Շահան Գանտա­հարյա­նի կարծի­քով Թուրքիան առա­վե­լա­պես բանա­վոր խոսքի մակարդա­կում է այդ ամենն անում և ամեն առումով չի դադա­րեցնի Իսրա­յե­լի հետ ամեն ինչ։ Բացի այդ կա նաև Ադրբե­ջա­նը, որի արտա­քին քաղա­քա­կա­նությունը չի կարող այս կամ այն գործունեությունն իրա­կա­նացնել, եթե չլի­նի Թուրքիա­յի համա­ձայնությունը, իսկ Թուրքիան Իսրա­յե­լի հետ Ադրբե­ջա­նի հարա­բե­րություննե­րը կարող է թանկ գնով վաճա­ռել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝


Առնչվող Հոդվածներ