17.8 C
Yerevan

Ալիեւի Երդումն Իրա­նին

Հետաքրքիր է, իսկ Թեհրա­նը Բաքվից որեւէ բացատրություն ուզե՞լ է նախա­գահ Ռեյի­սիի ուղղա­թի­ռի անկման առնչությամբ, թե՞ համա­տեղ զորա­վարժությունն Ալիեւի «երդումն» է, որ ինքն անմասն է հանգուցյալ նախա­գա­հի եւ արտգործնա­խա­րա­րի «արյունից»:

Հակոբ Բադալյան

Իրանն ու Ադրբե­ջա­նը հունի­սի 12-ին անցկացնում են համա­տեղ տակտի­կա­կան զորա­վարժություն, համա­ձայն ձեռք բերած պայմա­նա­վորվա­ծության: Նշվում է, որ զորա­վարժությա­նը մասնակցե­լու են Նախի­ջեւա­նում գտնվող ադրբե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը, իսկ վարժանքնե­րը իրա­կա­նացվե­լու են Իրա­նի տարածքում: Զորա­վարժության պլա­նի համա­ձայն, ադրբե­ջա­նա-իրա­նա­կան վարժանքի մասնա­կից ուժե­րը մշա­կե­լու են ռազմա­վա­րա­կան օբյեկտնե­րի եւ կապի գծե­րի՝ դիվերսիա­նե­րից պաշտպա­նության գործո­ղություններ: Ի՞նչ օբյեկտնե­րի նկատմամբ եւ ինչ դիվերսիա­ներ են սպա­սում Ադրբե­ջանն ու Իրա­նը, որ փորձում են մշա­կել համա­տեղ պաշտպա­նա­կան գործո­ղություններ:

Գրե­թե մեկ ամիս առաջ՝ մայի­սի 19-ին, Ադրբե­ջանն ու Իրա­նը բարձր մակարդա­կով բացե­ցին ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության մի օբյեկտ, բայց Նախի­ջեւա­նից հեռու՝ Խուդա­փե­րի­նի ՀԷԿ‑ը, որը ադրբե­ջա­նա­կան վերահսկո­ղության տակ է անցել 44-օրյա պատե­րազմի հետեւանքով: Ի դեպ, այդ առի­թով սահմա­նին տեղի ունե­ցած Ալիեւ-Ռեյի­սի հանդի­պումից ժամեր անց տեղի ունե­ցավ Իրա­նի նախա­գա­հին տեղա­փո­խող ուղղա­թի­ռի ողբերգությունը, որի հետեւանքով զոհվե­ցին նախա­գահ Ռեյի­սին, Իրա­նի արտգործնա­խա­րարն ու այլ պաշտոնյա­ներ: Ընդ որում, առ այսօր քննարկումնե­րի մի ահռե­լի մաս հակված է այն մտքին, որ տեղի ունե­ցա­ծը դիվերսիա էր Իրա­նի պետա­կա­նության դեմ: Այդ մասին ոչ ոք թերեւս չի իմա­նա, իսկ Թեհրա­նը անգամ այդպի­սի վարկա­ծի հաստատման դեպքում թերեւս չի բարձրա­ձայնի այն:

Միա­ժա­մա­նակ հանրա­հայտ իրո­ղությունէ, որ Ադրբե­ջա­նի այդ սահմա­նա­մերձ տարածքնե­րում տեղա­կայված են իսրա­յե­լա­կան մի քանի հենա­կե­տեր, տարբեր տեխնո­լո­գիա­կան նշա­նա­կության քողարկումնե­րի ներքո: Այդ հենա­կե­տե­րի առա­ջին թիրա­խը բնա­կա­նա­բար Իրանն է: Ադրբե­ջա­նի հետ համա­տեղ զորա­վարժությամբ Թեհրա­նը թերեւս փորձում է ձեւա­վո­րել այդ ռիսկե­րը այսպես ասած ներսից վերահսկե­լու մեխա­նիզմներ, ինչը ըստ էության նշա­նա­կում է, որ Թեհրա­նը չի վստա­հում Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան ղեկա­վա­րությա­նը՝ կամ վերահսկե­լու ցանկության, կամ կարո­ղության բացա­կա­յության պատճա­ռով:

Ըստ ամե­նայնի, Նախի­ջեւա­նում տեղա­կայված ստո­րա­բա­ժա­նումնե­րի ներգրա­վումը պայմա­նա­վորված է նրա­նով, որ հակա­ռակ դեպքում չափա­զանց ակնա­ռու կլի­ներ ադրբե­ջա­նա-իրանյան զորա­վարժության այսպես ասած «հակաիսրա­յե­լա­կան» բնույթը: Ալիեւն ըստ ամե­նայնի այդպես փորձում է Իսրա­յե­լին «բացատրե­լու» բան ունե­նալ: Հետաքրքիր է, իսկ Թեհրա­նը Բաքվից որեւէ բացատրություն ուզե՞լ է նախա­գահ Ռեյի­սիի ուղղա­թի­ռի անկման առնչությամբ, թե՞ համա­տեղ զորա­վարժությունն Ալիեւի «երդումն» է, որ ինքն անմասն է հանգուցյալ նախա­գա­հի եւ արտգործնա­խա­րա­րի «արյունից»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ