17.8 C
Yerevan

Ընդդի­մությունը Պետք Է Գտնի Իր Տեղը

ԱԺ ընտրություննե­րից անցել է երեք տարի։ Դա բավա­րար ժամա­նակ է, որպեսզի ընդդի­մությունը կարո­ղա­նար ավե­լի հիմնա­վոր, պրագմա­տիկ, իրացնե­լի առա­ջարկություննե­րով «մաշել» ԱԺ կայուն մեծա­մասնությունը, փորձեր փոխել ներքա­ղա­քա­կան ստա­տուս-քվոն, թուլացներ-փլուզեր վարչա­պե­տի քաղա­քա­կան հենա­րա­նը եւ հասունա­ցեր նրա հրա­ժա­րա­կա­նի լեգի­տիմ իրա­վա­կան պահանջ։ Փոխա­րենն ընդդի­մությունը նախա­ձեռնել է մի քանի փողո­ցա­յին շարժում, որ ներքին եւ արտա­քին քննություն չեն բռնել, հանգա­մանք, որ թուլացնում է Հայաստա­նի պետա­կան իմունի­տե­տը։

Վահրամ Աթա­նեսյան

Ընդդի­մությունը պետք է վերա­դառնա այն կարգա­վի­ճա­կին, որ սահմանված է օրենքով

«Հայաստա­նի սահմա­նադրությամբ Ազգա­յին ժողո­վում» պետք է ձեւա­վորվի «կայուն» մեծա­մասնություն, իսկ «Ազգա­յին ժողո­վի Կանո­նա­կարգ» սահմա­նադրա­կան օրենքը սահմա­նում է, որ խորհրդա­րա­նի մեծա­մասնությունը «իշխող ուժ» է, մյուս խմբակցություննե­րը՝ «ընդդի­մա­դիր». Ի՞նչ է նշա­նա­կում «կայուն մեծա­մասնություն» ձեւա­կերպումը: Պարզ բան՝ գործա­դիր իշխա­նությունը, խորհրդա­րա­նում պետք է ունե­նա «մեծա­մասնություն», որը «կայուն» կերպով կլի­նի նրա քաղա­քա­կան հենա­րա­նը, կերաշխա­վո­րի օրենսդրա­կան նախա­ձեռնություննե­րի վավե­րա­ցումը:

Խորհրդա­րա­նա­կան կառա­վարման երկրնե­րում վարչա­պե­տի վստա­հության հարց ծագում է, երբ նրա հենա­րան մեծա­մասնությունը, լինի այն միա­կուսակցա­կան, թե կոա­լի­ցիոն, փլուզվում է կամ վարչա­պե­տի եւ նրա հենա­րան խմբակցության, կամ կոա­լի­ցիա­յի միջեւ ծագում են անհաղթա­հա­րե­լի տարա­ձայնություններ:

Փաստա­ցի իրա­վի­ճա­կում, ԱԺ ընդդի­մության կողմից վարչա­պեըի հրա­ժա­րա­կա­նի պահանջը լեգտիմ չէ: Փաստարկը, որ կառա­վա­րությունը «խոստա­ցել է մի բան, անում է բոլո­րո­վին այլ բան», իրա­վա­կան չէ, քանի որ կառա­վա­րությունը խոստա­ցել է ոչ թե ընդդի­մությա­նը, այլ՝ ի դեմս քաղա­քա­կան մեծա­մասնության՝ Հայաստա­նի քաղա­քա­ցուն:

Ըստ այդմ, կառա­վա­րության կամ անձամբ վարչա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի պահա­նաջ իրա­վա­կան առումով կարող է հարուցել կամ ՔՊ խմբակցությունը, որ Նիկոլ Փաշինյա­նին վստա­հել, վարչա­պետ է ընտրել եւ նրա կառա­վա­րության ծրագրին հավա­նություն տվել, կամ իշա­նության տեր՝ Հայաստա­նի ժողո­վուրդը: Երկրում նման իրա­վի­ճակ չկա։ խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնությունը մնում է ոչ միայն կայուն, այլեւ անհողդողդ, իսկ ժողո­վուրդը փողո­ցա­յին շարժմա­նը չի միա­նում։

Չափա­զանց խախուտ է անա­լո­գիան, որ Նիկոլ Փաշինյա­նը նույնպես «փողո­ցով է եկել իշխա­նության։» Նիկոլ Փաշինյա­նին հաջողվել է տրո­հել խորհրդա­րա­նի կայուն մեծա­մասնությունը, ձեւա­վո­րել նոր մեծա­մասնություն, որն էլ նրան ընտրել գործա­դիր իշխա­նության ղեկա­վար-վարչա­պետ, տվել կառա­վա­րություն ձեւա­վո­րե­լու եւ երկրի նախա­գա­հի հաստատմա­նը ներկա­յացնե­լու մանդատ, հաստա­տել ձեւա­վորված կառա­վա­րության գործունեության ծրա­գի­րը։

ԱԺ ընտրություննե­րից անցել է երեք տարի։ Դա բավա­րար ժամա­նակ է, որպեսզի ընդդի­մությունը կարո­ղա­նար ավե­լի հիմնա­վոր, պրագմա­տիկ, իրացնե­լի առա­ջարկություննե­րով «մաշել» ԱԺ կայուն մեծա­մասնությունը, փորձեր փոխել ներքա­ղա­քա­կան ստա­տուս-քվոն, թուլացներ-փլուզեր վարչա­պե­տի քաղա­քա­կան հենա­րա­նը եւ հասունա­ցեր նրա հրա­ժա­րա­կա­նի լեգի­տիմ իրա­վա­կան պահանջ։ Փոխա­րենն ընդդի­մությունը նախա­ձեռնել է մի քանի փողո­ցա­յին շարժում, որ ներքին եւ արտա­քին քննություն չեն բռնել, հանգա­մանք, որ թուլացնում է Հայաստա­նի պետա­կան իմունի­տե­տը։

Ընդդի­մության ռադի­կա­լա­ցումը, որ արդեն հասել է փողո­ցա­յին բախումնե­րի, իրա­վի­ճա­կի կարգա­վո­րումը տանում է դեպի իրա­վա­կան դաշտ: Դա բոլոր առումնե­րով անցանկա­լի է: Պետության, Հայաստա­նի ժողովրդի շահը պահանջում է, որ ընդդի­մությունը վերա­դառնա այն կարգա­վի­ճա­կին, որ իր համար սահմանված է Ազգա­յին ժողո­վի Կանո­նա­կարգ սահմա­նադրա­կան օրենքով: Ունենք այն, ինչ ունենք: Կառա­վարման ավե­լի ժողովրդա­վա­րա­կան եւ ճկուն համա­կարգի մասին իշխա­նությունը եւ ընդդի­մությունը, քաղա­քա­կան դաշտը եւ հանրա­յին հատվա­ծը կարող են պայմա­նա­վորվել սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի հայե­ցա­կարգի քննարկումնե­րում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ