Հայաստան

Հոկտեմբերի 27-ը Չի Կրկնվելու

Ազգային Ժողովում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է հունիսի 12-ին Ազգային Ժողովի շենքի առաջ տեղի ունեցած հրմշտոցներին, որի ընթացքում տասնյակ քաղաքացիներ ու ոստիկաններ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ  էին ստացել։

Հայկ Կոնջորյան

Հայ Կոնջորյանն ասաց, որ այդ ամենը հրահրելու գլխավոր պատասխանատուն վարչապետի ապօրինի ու ինքնահռչակ թեկնածու Վազգեն Գալստանյանն է, ով պիտի կրի այդ ամեի պատասխանատվությունը։ Նրա հետ միասին պատասխանատվությունը պիտի կրի նաև կաթողիկոս Գարեգին 2-ը, որի մասին Գալստանյանն ասել է, որ վերջինս օրհնել է իրենց շարժումը և կաթողիկոսի կողմից որևէ հերքում տեղի չի ունեցել։

Պատգամավորի բնորոշմամբ այն, ինչ ուզում էր անել ընդդիմությունը, կարելի բնորոշել որպես երկրորդ հոկտեմբերի 27, երբ Հայաստանի Հանրապետությանը ծնկի բերեցին և երկրորդ նոյեմբերի 9-ը, երբ ԱԺ ներխուժման փորձի ժամանակ մահափորձ ձեռնարկվեց այն ժամանակվա ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի նկատմամբ։

Հայկ Կոնջորյանն ասաց, որ ընդդիմությունը երեկ դիտմամբ երկար մնաց ԱԺ-ում, լսեց բոլոր հարցերը, տվեց բոլոր հարցերն ու լսեց պատասխանները՝ հույս ունենլով, որ այդ ընթացքում փողոցում հավաքվածները կկարողանան մուտք գործել ԱԺ և երկրորդ անգամ փորձել Հանրապետությունը ծնկի բերել։ Ինչպես նաև նրանք փորձում էին հաշվեհարդար տեսնել վարչապետ Փաշինյանի հետ ճիշտ այնպես, ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ին և Հայաստան ու Պատիվ ունեմ խմբակցությունները տրոյական ձիու դեր էին տանում այդ առումով։Նրանք ամեն կերպ գրգռում էին փողոցում հավաքված մարդկանց, իսկ Վազգեն Գալստանյանը ցուցարարներին ասաց, որ ԱԺ-ում ընդդմադիր պատգամավորներին ծեծում են, թեև այդ պահին նման բան չկար, իսկ վեճը բորբոքվեց ցուցարարների կողմից իրավիճակը սրելուց հետո։ Այդ ամենի գլխավոր պատասխանատուն Գալստանյանն է ու նրան օրհնած կաթողիկոսը։ Այդ ամենը միայն մի անուն ունի՝ ահաբեկչություն հանրապետության նկատմամբ։

Հայկ Կոնջորյանի կարծիքով ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառել է, որովհետև ցույց այլևս խաղաղ չէր, որովհետև ցուցարարները փորձում էին ապօրինի միջոցներով զավթել իշխանությունը։ Բայց նման բան չեն կարողանալու, ոչինչ չի ստացվելու։ 

Պատգամավորը նաև դիմեց հասարակությանը, ասելով, որ քաջ գիտակցում է, որ մարդիկ հոգնել ու զզվել են այս ամենից, որ բոլորն էլ մի քիչ կայունություն ու հանգստություն են ուզում, բայց հիմա որոշիչ պահ է, պատմության մեջ ճշմարտությամբ մնալու պահ և դրա համար Հայաստանի ընտրված իշխանությունն ամեն ինչ անելու է բարդ խնդիրները լուծելու համար և թույլ չտալու, որ Հայաստանի գործակալները Հանրապետությունը գուբեռնիայի վերածեն։

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *