17.8 C
Yerevan

Հոկտեմբե­րի 27‑ը Չի Կրկնվե­լու

Ազգա­յին Ժողո­վում ՔՊ խմբակցության ղեկա­վար Հայկ Կոնջորյանն անդրա­դարձել է հունի­սի 12-ին Ազգա­յին Ժողո­վի շենքի առաջ տեղի ունե­ցած հրմշտոցնե­րին, որի ընթացքում տասնյակ քաղա­քա­ցի­ներ ու ոստի­կաններ տարբեր աստի­ճա­նի մարմնա­կան վնասվածքներ  էին ստա­ցել։

Հայկ Կոնջորյան

Հայ Կոնջորյանն ասաց, որ այդ ամե­նը հրահրե­լու գլխա­վոր պատասխա­նա­տուն վարչա­պե­տի ապօ­րի­նի ու ինքնահռչակ թեկնա­ծու Վազգեն Գալստանյանն է, ով պիտի կրի այդ ամեի պատասխա­նատվությունը։ Նրա հետ միա­սին պատասխա­նատվությունը պիտի կրի նաև կաթո­ղի­կոս Գարե­գին 2‑ը, որի մասին Գալստանյանն ասել է, որ վերջինս օրհնել է իրենց շարժումը և կաթո­ղի­կո­սի կողմից որևէ հերքում տեղի չի ունե­ցել։

Պատգա­մա­վո­րի բնո­րոշմամբ այն, ինչ ուզում էր անել ընդդի­մությունը, կարե­լի բնո­րո­շել որպես երկրորդ հոկտեմբե­րի 27, երբ Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը ծնկի բերե­ցին և երկրորդ նոյեմբե­րի 9‑ը, երբ ԱԺ ներխուժման փորձի ժամա­նակ մահա­փորձ ձեռնարկվեց այն ժամա­նակվա ԱԺ նախա­գահ Արա­րատ Միզո­յա­նի նկատմամբ։

Հայկ Կոնջորյանն ասաց, որ ընդդի­մությունը երեկ դիտմամբ երկար մնաց ԱԺ-ում, լսեց բոլոր հարցե­րը, տվեց բոլոր հարցերն ու լսեց պատասխաննե­րը՝ հույս ունենլով, որ այդ ընթացքում փողո­ցում հավաքվածնե­րը կկա­րո­ղա­նան մուտք գործել ԱԺ և երկրորդ անգամ փորձել Հանրա­պե­տությունը ծնկի բերել։ Ինչպես նաև նրանք փորձում էին հաշվե­հարդար տեսնել վարչա­պետ Փաշինյա­նի հետ ճիշտ այնպես, ինչպես 2020թ․ նոյեմբե­րի 9‑ին և Հայաստան ու Պատիվ ունեմ խմբակցություննե­րը տրո­յա­կան ձիու դեր էին տանում այդ առումով։Նրանք ամեն կերպ գրգռում էին փողո­ցում հավաքված մարդկանց, իսկ Վազգեն Գալստանյա­նը ցուցա­րարնե­րին ասաց, որ ԱԺ-ում ընդդմա­դիր պատգա­մա­վորնե­րին ծեծում են, թեև այդ պահին նման բան չկար, իսկ վեճը բորբոքվեց ցուցա­րարնե­րի կողմից իրա­վի­ճա­կը սրե­լուց հետո։ Այդ ամե­նի գլխա­վոր պատասխա­նա­տուն Գալստանյանն է ու նրան օրհնած կաթո­ղի­կո­սը։ Այդ ամե­նը միայն մի անուն ունի՝ ահա­բեկչություն հանրա­պե­տության նկատմամբ։

Հայկ Կոնջորյա­նի կարծի­քով ոստի­կա­նությունը հատուկ միջոցներ կիրա­ռել է, որովհետև ցույց այլևս խաղաղ չէր, որովհետև ցուցա­րարնե­րը փորձում էին ապօ­րի­նի միջոցնե­րով զավթել իշխա­նությունը։ Բայց նման բան չեն կարո­ղա­նա­լու, ոչինչ չի ստացվե­լու։ 

Պատգա­մա­վո­րը նաև դիմեց հասա­րա­կությա­նը, ասե­լով, որ քաջ գիտակցում է, որ մարդիկ հոգնել ու զզվել են այս ամե­նից, որ բոլորն էլ մի քիչ կայունություն ու հանգստություն են ուզում, բայց հիմա որո­շիչ պահ է, պատմության մեջ ճշմարտությամբ մնա­լու պահ և դրա համար Հայաստա­նի ընտրված իշխա­նությունն ամեն ինչ անե­լու է բարդ խնդիրնե­րը լուծե­լու համար և թույլ չտա­լու, որ Հայաստա­նի գործա­կալնե­րը Հանրա­պե­տությունը գուբեռնիա­յի վերա­ծեն։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ