Մենք վաղուց պիտի տեսած ու նկատած լինեինք, որ մեր դաշնակիցը դաշնակից չէ, որ նկատենք, թե 2020-ի պատերազմից հետո մեզ օգնության ձեռք մեկնեց ոչ թե Ռուսաստանը, այլ Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ը, ԱՄՆ-ը։ Սա չտեսնել հնարավոր չի, ինչպես նաև հնարավոր չէ չհասկանալ, թե ով ինչ է առաջարկում և Հայաստանի կողմից ԵՄ անդամակցելու հանրաքվեն համաժողովրդական միասնական կամքի ամենալավ ցուցիչը կլին։
Ժողովրդավարական ուժերի հարթակ
Այսօր Երևանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկով մամլո ասուլիս է հրավիրել Ժողովրդավարական Ուժերի Հարթակը («Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Եվրոպական», «Քրիստոնյա-Ժողովրդավարական» կուսակցություններ)։
Մամլո ասուլիսին լրագրողների հարցերին պատասխանել են կուսակցությունների առաջնորդները։ Հարցեր են հնչել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության, ժամկետների, հնարավորության, անհրաժեշտության մասին։
Մամլո ասուլիսի ժամանակ հնչած հարցերին պատասխանելով կուսակցության ներկայացուցիչները ընդգծել են ԵՄ անդամակցության հրատապ անհրաժեշտության մասին՝ մատնանշելով, որ ԵՄ անդամակցումը ոչ միայն քաղաքական, տնտեսական ու անվտանգային բարձիկներ ապահովող ակտ է, այլև քաղաքակրթական ընտրություն, վերադարձ դեպի քաղաքաքակրթական նախասկիզբ։ Ինչպես իր խոսքում նշեց «Եվրոպական» կոսւակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, ողջ հայոց պատմության մեջ՝ անվանադիր Հայկ Նահապետից սկսած մենք միշտ ձգտել ենք ազատության, արդարության, ժողովրդավարության։ Մենք երբեք չենք հաշտվել ավտոկրատ ռեժիմների հետ և հայոց պատմության մեկնակը ևս տրվել է դրանով, հայ ժողովրդի ծագումը սկսվել է ազատության համար պայքարից, երբ հայ ժողովրդի նախնին ապստամբել է բացահայտ ավտոկրատիայի՝ Բելի իշխանության դեմ և այժմ ժամանակն է, որ հայ ժողովուրդը վերջնականապես վերադառնա իր արժեհամակարգի կրողների մոտ։
Մեկնաբանելով այն, որ ԵՄ անդամակցության հանրաքվեն և ընդհանրապես այդ ամբողջ միտքը ՌԴ կողմից հավանության չի արժանանալու և իր արմատում կարող է Հայաստանի համար չնախատեսված ռիսկեր պարունակել, կուսակցությունների առաջնորդները նշեցին, որ ցանկացած ինքնիշխանություն կերտվում է որոշակի դժվարություններով, պայց նպատակի կարևորությունը արդարացնում է այդ պայքարի բարդությունը։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նկատեց, որ Ռուսաստանը ցանկանում է, որ մենք իր գրպանում մնանք, իր գերին դառնանք, չի ուզում և չի թողնում, որ Հայաստանը ուժեղանա։ Ռուսաստանը մեզ ասում է, որ դուք մի ուժեղացեք, երբ պետք լինի, ես կգամ և կպաշտպանեմ ձեզ, իսկ Եվրոպան ասում է, որ կօգնի, որ մենք հզորանանք և ինքներս մեզ պաշտպանենք, քանի որ արդար չէ, որ Եվրոպան իր հարկատուների հաշվին մեզ փրկի։ Մենք ի վերջո պետք է հաղթահարենք այդ ֆոբիան, մենք պետք է դուրս գանք Ռուսաստանի գրպանից։
Արամ Սարգսյանը նաև ասաց, որ ԵՄ անդամակցությունը հենց այնպես կատավրող քայլ չէ, դրա համար մենք հստակ ժամանակային հաշվարկ ու հարմար պահ ունենք։ Նույնիսկ այն հարյուր օրը, որ հաշվարկված է համաժողովրդական քվեարկության դնելու համար, դա էլ է շատ, բայց մենք ոչ սպասելու, ոչ ձգձգելու ժամանակ չունենք։ Մենք մեր սերունդների համար ընտրություն ենք անում, թե ի՞նչ թողնենք նրանց՝ գաղութային գավառ, թե ինքնիշխան Հայաստան։
«Քրիստոնյա-Ժողովրդավարական» կոսւակցության նախագահ Լևոն Շիրինյանը հավելեց, որ մենք թեև վաղուց պիտի տեսած ու նկատած լինեինք, որ մեր դաշնակիցը դաշնակից չէ, որ նկատենք, թե 2020-ի պատերազմից հետո մեզ օգնության ձեռք մեկնեց ոչ թե Ռուսաստանը, այլ Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ը, ԱՄՆ-ը։ Սա չտեսնել հնարավոր չի, ինչպես նաև հնարավոր չէ չհասկանալ, թե ով ինչ է առաջարկում և Հայաստանի կողմից ԵՄ անդամակցելու հանրաքվեն համաժողովրդական միասնական կամքի ամենալավ ցուցիչը կլինի։
Հնչած տեսակետներում նաև կարևորվեց այն, որ Հայաստանի ԵՄ անդամակցությունը չի կարող և չպետք է կախված լինի նրանից, թե Ռուսաստանը կուրախանա՞ դրանից, թե ոչ և ոչ էլ այն բանից, որ ԱՄՆ ընտրություններում կարող է հաղթել Դոնալդ Թրամփը։ Դա ոչ մի նշանակություն չպետք է ունենա մեզ համար։ Եթե հաղթի Թրամփը մենք չենք կարող գնալ մտնել Ռուսաստանի փեշի տակ ու մոռանալ մեր ինքնիշխանության ու ազատության մասին։ ԵՄ ընտրությունը քաղաքակրթական ու գաղափարական ընտրություն է։ Ոչ ոք չի ասում, որ ռուսների հետ հարաբերություններ չպիտի ունենանք, բայց այդ հարաբերությունները երկկողմանի պիտի լինեն, ոչ թե այնպես, ինչպես ցանկանում է Ռուսաստանը։
ԵՄ անդամության հանրաքվեն խիստ անհրաժեշտ է նաև նրանով, որ լուծում է ևս մի կարևոր հարց՝ ՀՀ ներքին քաղաքական առողջացման հարցը։ 2026-ին ԱԺ ընտրությունները այլևս սև ու սպիտակի միջև չեն ընթանա, այլ գաղափարների միջև, մարդիկ կքննարկեն առաջադրված ծրագրերը, թե որ կուսակցությունն ինչպես է պատրաստվում լուծել սոցիալական, քաղաքական, կրթական և այլ հարցեր, ոչ թե ստիպված ընտրություն կանի ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով։ Մենք կազատվենք նաև քաղաքական ճգնաժամից։
Կուսակցությունների առաջնորդները հանգամանորեն ներկայացրին, թե ինչ առավելություններ է տալու ԵՄ անդամակցությունը, ինչ հսկայական նշանակություն է ունենալու հայ ժողովրդի բնականոն զարգացման համար, ինչպես նաև նշեցին, որ այս անգամ վրիպումը, դանդաղկոտությունն ու վախը կչեզոքացնի ապագայի բոլոր հույսերը և կարող է պետականակործան նշանակություն ունենալ։
Մամլո ասուլիսն ամբողջությամբ՝