20 C
Yerevan

ՌԴ Երեք Ճակատնե­րը՝ Ուկրաի­նա, Վրաստան, Հայաստան

Ընդդի­մության ձեռնարկած շարժումը զարմա­նա­լիո­րեն զուգա­դի­պեց նաև Վրաստա­նում սկսված ցույցե­րին, ինչպես նաև Խարկով քաղա­քի վրա ռուսա­կան հարձակմա­նը։ Այդ ամե­նը պատա­հա­կան չէր, ծրագրված էր, Ռուսաստա­նը փորձում է միա­ժա­մա­նակ բոլոր ճակատնե­րում գրո­հել և հաջո­ղության հասնել։

Կայծ Մինասյան

1inTV‑ն տեսա­կա­պով զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Երև­ա­նում ընթա­ցող ընդդի­մա­դիր բողո­քի ակցիա­ներն ու ինքնիշխա­նության, լեգի­տի­մության գաղա­փարնե­րի ընկա­լումնե­րը։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ ցանկա­ցած պարտված հասա­րա­կություն ունի կուտակված դժգո­հություն, որը ինչ որ կերպ արտա­հայտվում է, դուրս է գալիս ու Հայաստա­նում այն արտա­հայտվում է այս կերպ, միայն թե մի բան է դժգո­հությունը, մեկ այլ բան է դրա­նից օգտվել ցանկա­ցողնե­րը։ Շարժումը Նիկոլ Փաշինյա­նին լեգի­տիմ չի համա­րում և պնդում է, որ ներկա­յիս իշխա­նությունն անօ­րի­նա­կան է։ Ընդհնա­րա­պես լեգի­տի­մության երեք տեսակ կա։ Առա­ջի­նը՝ ավանդա­կան լեգի­տի­մությունն է, որը հիմնվում է երկար ժամա­նա­կա­հատված հեղի­նա­կություն ունե­նա­լու վրա և այդ տեսակ լեգի­տի­մությունը Հայաստա­նում եկե­ղե­ցին է։ Լեգի­տի­մության մյուս տեսա­կը անձնա­կան հեղի­նա­կության լեգի­տի­մությունն է, ինչպես օրի­նակ Շառլ դը Գոլի պարա­գա­յում, երբ նրա պայքա­րը հանուն Ֆրանսիա­յի փառա­վոր հաղթա­նակ բերեց, դը Գոլը իր հեղի­նա­կությամբ բարձր լեգի­տի­մություն ուներ։ Եվ վերջա­պես լեգի­տի­մության երրորդ տարբե­րա­կը ընտրության միջո­ցով ձևա­վորված իշխա­նությունն է։ Հայաստա­նի պարա­գա­յում կա առա­ջին՝ ավանդա­կան և երրորդ՝ ընտրված լեգի­տի­մություննե­րի պայքար և դժբախտա­բար այս երկու լեգի­տի­մություննե­րը պայքա­րում են միմյանց դեմ։

Կայծ Մինասյա­նը նշեց, որ այդ երկու լեգի­տի­մություննե­րի պայքա­րում ընդգծվում է այն, որ ավանդա­կան լեգի­տիությունը՝ եկե­ղե­ցու առաջնորդությամբ պայքա­րում է ոչ թե սահման, այլ ճակատ ունե­նա­լու համար, իսկ դա նշա­նա­կում է, որ օտար ուժի օրա­կարգ է սպա­սարկվում։ Նրանք չեն կարող միա­ժա­մա­նակ և օտար ուժի սպա­սարկել ու նաև հայտա­րա­րել, որ դա հանուն Հայաստա­նի ինքնիշխա­նության է արվում։ Եթե նման նպա­տակ ունե­նա­յին, ապա երե­սուն տարի ժամա­նակ ունեին դրա համար։

Քաղա­քա­գետն այն կարծի­քին է, որ ընդդի­մությունը ցանկա­նում է իր շարժումը լցնել նաև թուրքա­կան վախով ու ամեն կերպ տարա­ծել այն թեզը, որ կամ նրանց ասա­ծը կլի­նի, կամ Հայաստա­նը թուրքա­կան վիլա­յեթ կդառնա, բայց դա ձախողված թեզ է։ Թուրքե­րը միայն մեզ հետ չէ, որ խնդիր ունեն։ Շատ մեծ խնդիրներ են եղել նաև Հունաստա­նի հետ, բայց այդ երկու երկրնե­րը հարա­բերվում են միմյանց հետ, ունեն դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ։ Այո, դեռևս ունեն չլուծված խնդիրներ ու կոնֆլիկտներ, բայց դա չի նշա­նա­կում, որ չպետք է նաև փորձեն խոսել իրար հետ։ Այսօր ընդդի­մությունը հենց նման մի բան է առա­ջարկում, բայց չի հասկա­նում, որ իր առա­ջարկած «ճակատ»-ին ոչ ոք համա­ձայն չէ, ժողո­վուրդը պատե­րազմ չի ուզում, ընդդի­մությունը այդ պարզ բանը հասկա­նալ չի ուզում։ Ընդ որում ընդդի­մության ձեռնարկած շարժումը զարմա­նա­լիո­րեն զուգա­դի­պեց նաև Վրաստա­նում սկսված ցույցե­րին, ինչպես նաև Խարկով քաղա­քի վրա ռուսա­կան հարձակմա­նը։ Այդ ամե­նը պատա­հա­կան չէր, ծրագրված էր, Ռուսաստա­նը փորձում է միա­ժա­մա­նակ բոլոր ճակատնե­րում գրո­հել և հաջո­ղության հասնել։

Ռուսաստա­նը միանշա­նակ փորձում է ու փորձե­լու է Հայաստա­նում իշխա­նա­փո­խության հասնել։ Ընդդի­մությունը կշա­րունա­կի իր քայլե­րը՝ հույս ունե­նա­լով, որ իշխա­նությունը ինչ որ տեղ վրպե­լու է, սխալ է թույլ տալու։ Ռուսաստա­նը հետև­ում է այդ ամե­նին։ Թեև Պեսկո­վը, Զախաա­րո­վան, Պուտի­նը և այլոք իրենց խոսքե­րում առե­րես հայտա­րա­րում են, որ հայ ժողովրդի հետ դարա­վոր հարա­բե­րություննե­րը ջերմ են, բայց նրանք այլ տարբե­րակ չունեն։ Ռուսաստա­նը որևէ քայլ չի ձեռնարկում, որովհետև չի կարող։ Տնտե­սա­պես ևս չի կարող Հայաստա­նը բլո­կա­վո­րել, որովհետև դա առա­ջին հերթին իրեն է վնաս։ Ռուսաստա­նը այսօր նաև Հայաստա­նի շնորհիվ է կապ պահպա­նում աշխարհի հետ։

Կայծ Մինասյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց Ֆրանսիա­յում սպասվող ընտրություննե­րին և ասաց, որ այս պահին որևէ ուժի բացարձակ հաղթա­նա­կի հավա­նա­կա­նություն չի տեսնում։ Վտանգա­վոր է, եթե որևէ մեկը աջ կամ ձախ ծայրա­հե­ղա­կաննե­րը իշխա­նության գան։ Մակրո­նը հիմա միանձնյա որո­շումներ է կայացնում, բայց ընտրություննե­րից հետո Ֆրանսիա­յում իշխա­նությունը հավա­նա­բար ավեի կոմպրո­մի­սա­յին սկզբունքնե­րով կձև­ա­վորվի։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ