Հայաստան

Զոհել Պետությունը Հանուն Սեփական Գրպանի

Արևմուտքը մեզ համագործակցություն է առաջարկում, ցույց տալիս, թե կողմերից ով որտեղ ինչքան կշահի, ինչպես կարելի է զարգացնել շփումները, իսկ Ռուսաստանը սպառնում է պատժամիջոցներով։ Եթե ԱՄՆ-ը փոխադարձ շահով հիմնավորված փափուկ ուժ է ցուցաբերում, ապա  Ռուսաստանը միանգամից կացնով փորձում է խփել ու լրիվ նորմալ է, որ բանական, մտածող մարդը նախընտրում է աշխատել նրա հետ, ով առաջարկ է անում, ոչ թե հարձակվում է։

Ռոբերտ Ղևոնդյան

1inTV-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ժողովրդավար ուժերի հարթակի կողմից ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու նպատակով համաժողովրդական հանրաքվե նախաձեռնելու առաջարկը և այլն։

Քաղաքագետը դրական է գնահատել այդ քայլը, բայց ավելացրեց, որ այս պահին ԵՄ անդամության թեկնածություն ներկայացնելը բարդ է և այդ թեկնածությունը ստանալը շատ ավելի բարդ մի բան։Նախաձեռնությունը շատ լավն է, շատ կարևոր է, քանի որ հիմա Հայաստանի ինքիշխանությունից շատերն են խոսում, ընդ որում դրա հետ ամենևին կապ չունեցող մարդիկ և կազմակերպություններ։ Եվ սա լավ առիթ է, որպեսզի համաժողովրդական կամքի արտահայտում տեղի ունենա, բայց մենք պետք է հասկանանք, որ այս պահին ԵՄ անդամակցություն չի կարող լինել մի շարք ռացիոնալ պատճառներով։ Առաջինն այն է, որ ԵՄ անդամակցելն անհնար է, երբ դու ԵԱՏՄ անդամ ես հանդիսանում։ ԵՄ անդամակցելու համար հարկավոր է դուրս գալ ԵԱՏՄ-ից, իսկ դա այս պահին վտանգավոր կարող է լինել։ Երկրորդ՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար մի շարք տեխնիկական համահարթեցումներ ու ստանդարտիզացիա պիտի լինի։ Հայաստանում մի շարք ոլորտներ պիտի շատ մեծ ու էական, փոփոխություններ արձանագրեն։ ԵԱՏՄ անդամակցությունը թույլ չի տալիս Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածության հայտ ներկայացնել ոչ միայն քաղաքական պատճառներով, այլև չափանիշների։ ԵԱՏՄ-ում այլ չափանիշներ են գործում, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և սա կոնկրետ գոյություն ունեցող խնդիր է, որը պետք է լուծվի։

Ռոբերտ Ղևոնդյանը համաձայնվեց, որ ամերիկյան կողմի արդեն տեղի ունեցած և սպասվող այցերը նախատեսվում են նաև այդ հարցերի լուծման համար։ Ընդ որում շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները պարզապես շփումից վերածվում են համակարգված բանակցությունների։ Մի բան է, երբ դու շփվում ես ԱՄՆ հետ, մեկ այլ բան է, երբ համագործակցում ես նրա հետ։ Դա թույլ է տալիս տարատեսակ, հատկապես տնտեսական ոլորտում աննախադեպ պայմանագրեր կնքելու, ազատ առևտրի մեջ մտնելու համար, որը կարող է պետական եկամուտները մի քանի անգամ բազմապատկել։

Քաղաքագետը, մեկնաբանելով ՀՀ ԱԺ ընդդիմության և նրանց աջակիցների թեզն այն մասին, որ դեպի ԵՄ գնալը վնասում է ՀՀ շահերին ու որ հենց Արևմուտքը փորձում է Զանգեզուրի միջանցք նվիրել ադրբեջանցիներին, ասաց, որ դրանք անհեթեթ են, քանի որ հայտարարվող ճանապարհների ապաշրջափակումը չի նշանակում տարածք տալ ուրիշին, չպետք է շփոթել տնտեսական համագործակցությունն ու տարածքների հանձնումը։ Ընդ որում Արևմուտքը չի էլ ցանկանում որևէ տարածք վերցնել ինչ որ մեկից ու տալ մեկ ուրիշ մեկին։ Արևմուտքը, ի տարբերություն Ռուսաստանի, առաջարկում է, ոչ թե սպառնում։ Արևմուտքը մեզ համագործակցություն է առաջարկում, ցույց տալիս, թե կողմերից ով որտեղ ինչքան կշահի, ինչպես կարելի է զարգացնել շփումները, իսկ Ռուսաստանը սպառնում է պատժամիջոցներով։ Եթե ԱՄՆ-ը փոխադարձ շահով հիմնավորված փափուկ ուժ է ցուցաբերում, ապա  Ռուսաստանը միանգամից կացնով փորձում է խփել ու լրիվ նորմալ է, որ բանական, մտածող մարդը նախընտրում է աշխատել նրա հետ, ով առաջարկ է անում, ոչ թե հարձակվում է։

Հայկական ընդդիմության այն հատվածը, ով այդպես ջերմեռանդորեն Ռուսաստանին է պաշտպանում, միայն մի նպատակ ունեն՝ Հայաստանը նորիցռուսական ստրկության տանել։ Նրանց համար ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը կարևոր չեն, այլ կարևոր է սեփական գրպանը ու հաճույքով պետականությունը կզոհեն, միայն թե իրենց անձնական բարեկեցությունը ապահովված լինի, շարունակեն առևտուր անեն, եկամտի տասը տոկոսը տան բյուջեին, իսկ 90 տոկոսը՝ լցնեն սեփական հաշիվները, ընդ որում արևմուտքում գտնվող բանկային հաշիվները։ Այդ ընդդիմությունը փորձում էր Արցախով Հայաստանը ռուսականացնել, բայց չհաջողվեց ու նրանք հիմա վախեցած են։ Ռուսաների կողմից հանրային դաշտում հաճախ է նշվում, որ իրենք էստեղ մարդիկ ունեն, որոնցից գոհ չեն ու այդ գոհ չլինելը շատ վտանգավոր իրենց համար։ Արցախով չկարողացան, հիմա Հայաստանն են փորձում ռուսականացնել, հակառակ դեպքում նրանք կպատժվեն, մի բան, որից շատ են վախենում, քանի որ այդ պատիժը շատ ծանր է լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *