17.8 C
Yerevan

Հայաստանն Ուժե­ղացնում Է Դիվա­նա­գի­տությունը

92 երկրի քաղա­քա­կան աջակցությունը լուրջ ռեսուրս է, որպեսզի Երեւա­նը միջազգա­յին հարա­բե­րություննե­րում հանդես գա որպես ինքնուրույն բանակցունակ կողմ:

Վահրամ Աթա­նեսյան

Ի՞նչ էր անում Հայաստա­նը շվեյցա­րա­կան «առողջա­րա­նում»

Reuters-ին հայտնի է դարձել Ուկրաի­նա­յի Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վի ամփո­փիչ Հայտա­րա­րության նախա­գի­ծը: Ըստ այդմ, մասնա­կից երկրնե­րը «վերա­հաստա­տում են հավա­տարմությունը ցանկա­ցած երկրի, ներառյալ Ուկրաի­նա­յի, տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը եւ քաղա­քա­կան անկա­խությա­նը՝ նրա միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րում, ինչպես նաեւ վեճե­րի խաղաղ կարգա­վորման»:

Խաղա­ղության խորհրդա­ժո­ղո­վին մասնակցել է 92 պետություն, 8 միջազգա­յին կազմա­կերպություն, իսկ Միա­վորված ազգե­րի կազմա­կերպությունը ներկա է գտնվել որպես դիտորդ: Միջազգա­յին այդ հարթա­կի կարեւո­րությունն այնքան մեծ է, որ վերջին պահին խորհրդա­ժո­ղո­վին միա­ցել է նաեւ Սաուդյան Արա­բիան, որ նախա­պես հայտա­րա­րել էր չեզո­քության մասին:

Մամուլում եւ սոցիա­լա­կան ցանցե­րում մի շարք քաղա­քա­գետներ եւ վերլուծա­բաններ խիստ քննա­դա­տել են Հայաստա­նի իշխա­նություննե­րին, որ „հակա­ռուսա­կան խորհրդա­ժո­ղո­վին„ մասնակցել է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը եւ հարցադրում արել. «Ի՞նչ է անում Հայաստա­նը Շվեյցա­րիա­յում»: Հատկա­պես ընդգծվում է, որ Ադրբե­ջանն այդ խորհրդա­ժո­ղո­վին չի մասնակցել:

Իսկ Ադրբե­ջանն ինչու՞ պիտի մասնակցեր միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վի, որտեղ մերժվում է «ուժի իրա­վունքը» եւ հարգվում պետություննե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, քաղա­քա­կան անկա­խությունը եւ սահմաննե­րի անխախտե­լիությունը, վեճե­րի խաղաղ-բանակցա­յին կարգա­վո­րումը:

Եւ ընդհա­կա­ռա­կը, Հայաստանն ինչու՞ չպի­տի մասնակցեր, եթե խորհրդա­ժո­ղո­վի քաղա­քա­կան կոնտեքստը լիո­վին համա­պա­տասխա­նում է մեր ազգա­յին շահե­րին:

Խորհրդա­ժո­ղո­վը գործնա­կան նշա­նա­կություն չի՞ ունե­նա, հարցե­րը ոչ թե թղթով են լուծվում, այլ՝ գետնի վրա ուժե­րի հարաբերակցությա՞մբ, Ռուսաստա­նը Հայաստա­նին կպատժի՞: Սրա՞նք են «անհանգստություննե­րը»: Ռուսաստա­նը Հայաստա­նին արդեն պատժել է, իրենց ասած՝ дальше некуда,- բայց մայի­սի 16-ին Բաքվում Ալեո­սանդր Լուկա­շենկո­յից բացա­հայտումից, որ Ալիեւին վստա­հեցրել է, որ պատե­րազմում հաղթել կարե­լի է,- պարզ դարձավ, որ աշխարհա­քա­ղա­քա­կան մոսկովյան նախագծումնե­րում սուվե­րեն Հայաստան չի դիտարկվում:

Այո, շվեյցա­րա­կան „առողջա­րա­նը„ Հայաստա­նին համա­դարման չէ, բայց 92 երկրի քաղա­քա­կան աջակցությունը լուրջ ռեսուրս է, որպեսզի Երեւա­նը միջազգա­յին հարա­բե­րություննե­րում հանդես գա որպես ինքնուրույն բանակցունակ կողմ: Մենք կուզե­նա­յինք իմա­նալ Ռուսաստա­նի նախա­գա­հի առա­ջարկություննե­րի վերա­բերյալ Չինաստա­նի տեսակետը,-խորհրդաժողովի «կողասրահնե­րում» ասել է ԱՄՆ նախա­գա­հի ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Սալի­վա­նը:

Սա Պեկի­նի նկատմամբ դիվա­նա­գի­տա­կան «եղա­նի կիրա­ռում է»: Բոլոր պետություննե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նության, քաղա­քա­կան անկա­խության եւ միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րի անխախտե­լիության հարգումը վերա­բե­րում է նաեւ Չինաստա­նին, որ Թայվա­նի խնդիր ունի: Պեկի­նում հենց այդպես էլ հասկա­ցել են եւ արձա­գանքել, որ Թայվա­նի անկա­խության ճանա­չումը կնշա­նա­կի պատե­րազմ:

Եւ եթե աշխարհի տասնյակ երկնե­րի շվեյցա­րա­կան «առողջա­րան», չեն ներկա­յա­ցել, չի հետեւում, թե նրանք պատրաստ են ճանա­չել Ղրի­մի, Դոնբա­սի, Խարկո­վի եւ Խերոսնի ռուսաստանյան օկուպա­ցիան: Պատճա­ռը Կիեւի հանդեպ պարտա­վորվա­ծությունը կամ «նեո­բանդե­րա­կա­նության» նկատմամբ համակրանքը չէ. մի երկրի սուվե­րեն տարածքի օկուպա­ցիան ճանա­չել, նշա­նա­կում է հարվա­ծի տակ դնել սեփա­կան տարածքի ամբողջա­կա­նությունը, քաղա­քա­կան անկա­խությունը, միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րը:

Պոստկոնֆլիկտա­յին աշխարհը, գուցե կամ շատ հավա­նա­կան է՝ կլի­նի բազմա­բեւեռ, բայց երբեք՝ անարխիկ-քաո­սա­յին, որտեղ կգե­րիշխի ուժի իրա­վունքը: Նիկոլ Փաշինյանն, ըստ երեւութին, խորքա­յին հարցադրում է անում, երբ ասում է, որ պետք է քննարկել՝ Հայաստա­նին ձեռնտու է լինել բլոկայի՞ն, թե՞ ոչ բլո­կա­յին պետություն: Սա Հայաստա­նի քաղա­քա­ցու որո­շե­լիք հարց է, բայց Հայաստա­նը պետք է լինի այնտեղ, որտեղ հարգվում է միջազգա­յին իրա­վունքի ուժը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ