17.8 C
Yerevan

Հայաստա­նը Բավա­րար Չափով Հենա­րան Ունի՞

Նախի­ջեւա­նի հետ ցամա­քա­յին անարգել հաղորդակցությունը մեր իրա­վունքն է, – հայտա­րա­րել է Իլհամ Ալիեւը եւ ավե­լացրել, որ «Ադրբե­ջա­նից՝ Ադրբե­ջան հաղորդակցությունը որեւէ սահմա­նա­փակման չի կարող ենթարկվել,»: Բաքվի միակ «զիջումն» այն է, որ հաղորդակցությունը վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմա­նա­պահ զորքե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստանն Ունի՞ «Բավա­րար Ապա­հո­վության» Հենա­րան

ԱԳՆ կոլե­գիա­յի հետ հանդիպմա­նը ՌԴ նախա­գահ Պուտի­նը գաղտնիք է բացել: Նրա ներկա­յացմամբ՝ 2022թ. մարտի 5‑ին ինքն ընդունել է «բարձրաստի­ճան միջնորդի» եւ քննարկել Ուկրաի­նա­յում պատե­րազմի դադա­րեցման հարցը: Ըստ Պուտի­նի, ինքն առա­ջարկել է, որ Ուկրաի­նան զորքե­րը հեռացնի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզե­րի վարչա­կան սահմաննե­րից եւ Ռուսաստա­նին Ղրի­մի հետ կապի ցամա­քա­յին միջանցք տրա­մադրի: Ռուսաստա­նի նախա­գա­հի ներկա­յացմամբ՝ Կիեւն այդ առա­ջարկություննե­րը մերժել է Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Բորիս Ջոնսո­նի ճնշման տակ: Լրագրողնե­րը Կրեմլի պատո­նա­կան կայքը «փորփրել» եւ պարզել են, որ 2022թ. մարտի 5‑ին Պուտինն ընդունել է Իսրա­յե­լի վարչա­պետ Բենե­տին:

Պուտի­նը ողջունել է Եվրա­սիա­յում անվտանգության նոր համա­կարգի ստեղծման «բելա­ռուսա­կան նախա­ձեռնությունը»: Պայմա­նա­կա­նո­րեն դա կարե­լի է անվա­նել «Եվրա­սիա­կան անվտանգության խարտիա»: Բաքվի իշխա­նա­կան մամուլը գրել է, որ «Լուկա­շենկո-Ալիեւ մոդե­լին Նիկոլ Փաշինյա­նի արձա­գանքը հիստե­րիկ է», ինչից հասկացվում է, որ եվրա­սիա­կան անվտանգության նոր համա­կարգի անդա­մը դիտարկվում է նաեւ Ադրբե­ջա­նը: Նույն աղբյուրի «տեղե­կացվա­ծությամբ», դա փաստա­ցի Ալիեւի աշխա­տա­կազմից տեղե­կատվա­կան արտա­հոսք է, «նոր համա­կարգի քաղա­քա­կան կոնտուրնե­րը կքննարկվեն Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության առա­ջի­կա գագա­թա­ժո­ղո­վում»:

Այդ կառույցի վերջին գագա­թա­ժո­ղո­վը կազմա­կերպվել է 2022թ. սեպտեմբե­րի 12–13-ին, երբ Ադրբե­ջա­նը Ջերմուկի ուղղությամբ ներխուժել էր Հայաստա­նի տարածք: ՇՀԿ գագա­թա­ժո­ղո­վին հրա­վիրված էր նաեւ Իլհամ Ալիեւը: Առայժմ հայտնի չէ։ Ալիեւը հուլի­սի սկզբնե­րին Աստա­նա­յում կայա­նա­լիք՝ ՇՀԿ գագա­թա­ժո­ղո­վին կմասնակցի՞: Ըստ երեւույթին, այնտեղ է լինե­լու Թուրքիա­յի, ինչպես նաեւ Ռուսաստա­նի նախա­գա­հը։ Կառույցի անդամն է նաեւ Իրա­նը։ Հավա­նա­բար «Եվրա­սիա­կան անվտանգության խարտիա­յի» գաղա­փա­րը ներկա­յացնե­լու «պատի­վը» կարվի Լուկա­շենկո­յին։

Բայց խնդի­րը ֆորմա­լությունը եւ ֆամիլյա­րությունը չեն, այլ՝ թե ինչու՞ է Վլա­դի­միր Պուտի­նը պատե­րազմի երրորդ տարում հրա­պա­րա­կա­յին խոստո­վա­նում, որ Ուկրաի­նա­յի դեմ հարձակման նպա­տա­կը տարածքա­յին ձեռքբե­րումներ են, նվա­զա­գույն դեպքում՝ Ղրի­մի եւ Դոնբա­սի ռուսաստա­նա­պատկա­նության եւ «մայրցա­մա­քա­յին» Ռուսաստա­նից դեպի Ղրիմ ցամա­քա­յին անխո­չընդոտ կապի լեգի­տի­մա­ցումը։

Պոստխորհրդա­յին տարածքի» «անվտանգա­յին ներկա­լումն» առանց Ադրբե­ջա­նի «համա­կարգաստեղծ» մասնակցության հնա­րա­վոր չէ: Ադրբե­ջա­նի «խցա­նա­փա­կումը» փաստա­ցի անե­լա­նե­լի է դարձնում Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի եւ Վրաստա­նի ու Հայաստա­նի դրությունը: Իսկ Ադրբե­ջանն ինչու՞ պիտի նման անշնորհա­կալ դեր կատա­րի, հանուն ինչի՞: Նիկոլ Փաշինյա­նը ճիշտ է, երբ ասում է, որ քառա­սունչորսօ­յա պատե­րազմը Լեռնա­յին Ղարա­բա­ղի համար չէր, ուղղված էր Հայաստա­նի պետա­կա­նության դեմ:

Նախի­ջեւա­նի հետ ցամա­քա­յին անարգել հաղորդակցությունը մեր իրա­վունքն է, – հայտա­րա­րել է Իլհամ Ալիեւը եւ ավե­լացրել, որ «Ադրբե­ջա­նից՝ Ադրբե­ջան հաղորդակցությունը որեւէ սահմա­նա­փակման չի կարող ենթարկվել,»: Բաքվի միակ «զիջումն» այն է, որ հաղորդակցությունը վերահսկեն ՌԴ ԱԴԾ սահմա­նա­պահ զորքե­րը: Ուկրաի­նան չի ընդունել «Ղրի­մի միջանցքի» առա­ջարկությունը, պատե­րազմը շարունակվում է: Հայաստա­նի դեպքում Ադրբե­ջա­նի արեւմտյան շրջաններ-Նախի­ջեւան ցամա­քա­յին հաղորդակցությունը 2020թ. նոյեմբե­րի 9‑ից հետո ավե­լին է, քան՝ առա­ջարկությունը:

«Եվրա­սիա­կան անվտանգության խարտիան» շոշա­փում է Հայաստա­նի համար գերզգա­յուն այդ հարցը: Դիվա­նա­գի­տա­կան ինչ ռեսուրս, արտա­քին քաղա­քա­կան ի՞նչ հնա­րա­վո­րություն ունի Հայաստա­նը, ի՞նչ գործի­քա­կազմ, որտե՞ղ եւ ինչպե՞ս կարող է կիրա­ռել, որպեսզի Սյունի­քի հարա­վում կոմունի­կա­ցիա­նե­րը չհայտնվեն «Եվրա­սիա­կան անվտանգության խարտիա­յի» ռազմա-քաղա­քա­կան «ճիրաննե­րում»: Վաղվա, տեսա­նե­լի ապա­գա­յի կտրվածքով Բաքուն Ռուսաստա­նի «խելացնո­րությունից» նահանջի տեղ եւ ծանրակշիռ ռեսուրսներ միշտ ունի: Որն է Հայաստա­նի «բավա­րար ապա­հո­վության» հենա­րա­նը: Երաշխիքներ չեն եղել եւ չկան:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ