16.7 C
Yerevan

Ընդդի­մությունը Մոռա­նում Է Պատասխա­նատվության Մասին

Ընդդի­մությունը երեկվա հավա­քում ինքնա­բա­ցա­հայտվեց, երբ ժողովրդին «կշտամբեց» չարթնա­նա­լու, իրեն չմիա­նա­լու համար: Նա ժողովրդին փաստա­ցի «նիկո­լա­կան ժեխ» անվա­նեց:

Վահրամ Աթա­նեսյան

Ընդդի­մություն լինելն ամե­նա­թո­ղության ինդուլգենցիա չէ, պետա­կան պատասխա­նատվություն է

Երկրում ամեն ինչի համար իշխա­նությունն է պատասխա­նա­տու,- ասում են ընդդի­մությունը, նրա քարոզչիչնե­րը եւ նրա հետ աֆի­լացված քաղա­քա­գի­տա­կան շրջա­նակնե­րը:» Այո, «իշխա­նությունն է պատասխա­նա­տու», «բայց դրա­նից ամե­նեւին էլ չի հետեւում, թե ընդդի­մություն լինել՝ նշա­նա­կում է ամե­նա­թո­ղության ինդուլգենցիա ունե­նալ: Այլ երկրնե­րում չգի­տեմ, բայց Հայաստա­նում ինստի­տուցիո­նալ ընդդի­մության կարգա­վի­ճա­կը սահմանված է Ազգա­յին ժողո­վի Կանո­նա­կարգ սահմա­նադրա­կան օրենքով եւ ըաստ այդմ պետա­կան համա­կարգի սուբյեկտ է:

Ի՞նչ է կատարվում տեղե­կատվա­կան դաշտում, սոցիա­լա­կան ցանցե­րում։ «Ակնհայտ է»։ Եւ եթե իշխա­նության վարքի գնա­հատման չափա­նիշնե­րը, ասենք, «Հանրա­յին հեռուստա­տե­սությունն է», ապա ընդդի­մության «հայե­լին» էլ այդ տրա­մա­բա­նությամբ նրա մամուլն է, հեռուստա­տե­սությունը, նրան սատա­րող քաորզչությունը՝ ներառյալ սոցիա­լա­կան մեդիան։ Հունի­սի 17‑ի հավա­քում «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժման առաջնորդը քաղա­քա­կան բովանդա­կություն է տվել «բռնա­գաղթված արցախցի­նե­րի նկատմամբ իշխա­նության ատե­լության» խոսույթին։

Որ այդպես էլ պիտի լիներ՝ պարզ էր Հայաստա­նի նախկին եւ Արցա­խի անպաշտոն ՄԻՊ‑ի համա­տեղ հայտա­րա­րությունից, ինչպես «արցախցի կնո­ջը տաքսի մեքե­նա­յից բռնությամբ իջեցնե­լու» պատմությունը, որ գենե­րացվեց սոցցանցա­յին «հրա­շա­պա­տում հեքիաթնե­րով» եւ հասավ քաղա­քա­կան խոսույթի մակարդա­կի: Սոցիա­լա­կան ցանցե­րի արցախյան սեգմենտի անգամ թռուցիկ դիտարկումը բացա­հայտում է շատ ավե­լի վտանգա­վոր երեւույթնե­րը: Ստեղծվել է «ֆեյքաֆաբրի­կա» եւ ստա­ցել հստակ հանձնա­րա­րություն՝ բացա­հայտել եւ անարգանքի սյունին գամել արցախցի «նիկո­լա­կաննե­րին»: Չեն խնա­յում նույնիսկ կանանց եւ աղջիկնե­րին, որ պրոֆե­սիո­նալ փորձով Երեւա­նում աշխա­տանք են գտել:

Ընդդի­մությունն, իհարկե, չքմե­ղա­նում է, որ կապ չունի, դա «արդա­րա­ցի զայրույթի պոռթկում է,»: Բայց ի՞նչ անուն կարե­լի է տալ մամուլին, որ Բելա­ռուսի նախա­գա­հի անունից ֆեյք հայտա­րա­րություն է տարա­ծում, որտեղ Նիկոլ Փաշինյա­նի հասցեին ամե­նա­վերջին հայհո­յա­խո­սություններ են հնչում: Ոչ բելա­ռուսա­կան, ոչ ռուսաստանյան, ոչ անգամ ադրբե­ջա­նա­կան որեւէ լրատվա­մի­ջոց այդ «հավաստի տեղե­կություննը» նույնիսկ չի նկա­տել:

Դե իսկ Սյունի­քի Շուռնուխ գյուղից «մի երի­տա­սարդի նամա­կը», հրա­պա­րակված նույն լրատվա­մի­ջո­ցի կողմից, ոչ միայն լրագրո­ղա­կան էթի­կա­յի, տարրա­կան բարե­վարքության սահմաննե­րից է դուրս: Ունի­սոնն ակնհայտ է: Ստե­փա­նա­կերտից բռնա­գաղթված, ծնունդով Սյունի­քից գրո­ղը ֆեյսբուքում իր համերկրա­ցի­նե­րին «ժեխ» է անվա­նել միայն նրա համար, որ Կապան այցե­լած Նիկոլ Փաշինյա­նին ոչ թե հայհո­յել, այլ ժպտա­դեմ ընդունել են, հետը լուսանկարվել: Ընդդի­մության հետ աֆի­լացված լրատվա­մի­ջո­ցը դա անվա­նել է «թատե­րա­կա­նացված տեսա­րան»։

Սյունի­քը, իհարկե, Նիկոլ Փաշինյա­նին միա­ձայն չի մեծա­րում: Բայց Սյունի­քը հակա­փա­շինյան, բագրատգալստանյա­նա­կան չէ: Հակա­ռակ դեպքում նա կմեկներ Կապան՝ ինչպես խոստա­ցել էր: Ընդդի­մությունը երեկվա հավա­քում ինքնա­բա­ցա­հայտվեց, երբ ժողովրդին «կշտամբեց» չարթնա­նա­լու, իրեն չմիա­նա­լու համար: Նա ժողովրդին փաստա­ցի «նիկո­լա­կան ժեխ» անվա­նեց:

«Դա քաղա­քա­կան ինքնա­դիաախտո­րո­շում է»: Ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը ժողովրդին դիտում է «իշխա­նա­փո­խության գործիք»: Ինքը, Հրանտ Մաթեւոսյա­նի դիպուկ բնո­րոշմամբ «պարոնտեր» է, ինքը «վերեւն» է, ժողո­վուրդը՝ «ներքեւը»: Այդպես եղել է եւ ավարտվել ֆիասկո­յով: Մեկ տարի առաջ իշխող ուժին 800 հազար քվե տված ժողո­վուրդը 2018թ. ապրի­լին նույն իշխա­նությա­նը մերժել է: Հայաստա­նում այդպես երբեք չպի­տի լինի, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյա­նը, ՔՊ կուսակցությունը շատ լավն են, ընդմիշտ պիտի իշխեն, այլ՝ որ Հայաստա­նի պետա­կա­նությունը, ինքնիշխա­նությունը, միջազգա­յին սուբյեկտությունը փորձության այլեւս չպետք է ենթարկվի:

Լուսանկա­րը՝ panorama.am‑ի

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ