21.2 C
Yerevan

ԵՄ‑ը Նպաստում Է Հայաստա­նի Հզո­րացմա­նը

Այսօր Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարա­բե­րություննե­րը բավա­կան բարձր մակարդա­կում են գտնվում և դրանց արդյունքը մենք տեսնում ենք ուղղա­կիո­րեն։ Տեսնում ենք թե՛ քաղա­քա­կան աջակցության, թե՛ զենքի առումով։ Այդ հարա­բե­րություննե­րը գործնա­կան են, շոշա­փե­լի, ոչ թե պարզա­պես դեկլա­րա­տիվ և ոչինչ չտվող։

Արման Եղո­յան

1inTV‑ը զրուցել է Եվրո­պա­կան ինտեգրման հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղովի նախա­գահ, ԱԺ պատգա­մա­վոր Արման Եղո­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը վերա­բե­րող մի շարք հարցեր։

Արման Եղո­յա­նը, մեկնա­բա­նե­լով Ռուսաստա­նի այն հայտա­րա­րությունը, որ Ֆրանսիա­յի կողմից Հայաստա­նի զենք տալը ոչ միայն ռազմա­կան նշա­նա­կություն ունի, այլ ենթադրում է նաև ՆԱՏՕ‑ի գաղա­փարնե­րի տարա­ծում և ներմուծում, ասաց, որ եթե զենք գնե­լը գաղա­փա­րա­կան վտանգներ է պարունա­կում իր մեջ, ապա Ռուսաստա­նը լավ կանի անհանգստա­նա իր գործընկեր Թուրքիա­յի պահվածքից, որովհետև Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ական զենքեր է գնում և կիրա­ռում, այլև հենց ինքն էլ հանդի­սա­նում է ՆԱՏՕ անդամ։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ՆԱՏՕ-ական Թուրքիա­յի կիրա­ռած արևմտյան տեխնո­լո­գիա­նե­րը նորմալ են, իսկ երբ Հայաստանն է փորձում իր համար անվտանգա­յին մեխա­նիզմներ ստեղծել, դա ինչ որ գաղա­փա­րա­կան վարակ է դիտվում։

Պատգա­մա­վո­րը նշեց, որ ամեն երկիր ունի իր անվտանգությունն ապա­հո­վե­լու իրա­վունք և Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը անհասկա­նա­լի աղմուկ են բարձրացնում։ Ադրբե­ջանն ինչպե՞ս է պատկե­րացնում խաղա­ղությունը, որ ինքը զինվի մինչև ատամնե­րը, իսկ Հայաստա­նը՝ ո՞չ։ Դա՞ է նրա պատկե­րացրա­ծը։ Հայստա­նը զինվում է, որովհետև ցանկա­նում է ապա­հո­վել իրեն, այնպես ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրնե­րը։ Խաղա­ղությունը հենց հավա­սա­րակշռություն է, այլ ոչ թե մեկի գերա­գա­հությունը մյուսի նկատմամբ։

Արման Եղո­յա­նը անդարդարձավ նաև Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կի՝ ԵՄ անդա­մակցության թեկնա­ծության հայտի ներկա­յացման համա­պե­տա­կան հանրաքվե անցկացնե­լու նախա­ձեռնությանն ու ասաց, որ այդ հարցը գտնվում է ՀՀ քաղա­քա­կան օրա­կարգում, բայց, բնա­կա­նա­բար դեռևս բազմա­թիվ հարցեր պետք է քննարկվեն՝ ինչպես օրի­նակ անցկացման ժամա­նա­կա­ցույցի և մնացյալ այլ առումնե­րով։ Հանձնա­ժո­ղո­վը նաև կքննարկի նախա­ձեռնությա­նը դեմ կարծիքնե­րը, եթե դրանք ծանրակշիռ փաստարկներ բերեն։

Արման Եղո­յա­նը վերա­հաստա­տեց, որ Հայաստա­նի անվատնգա­յին մեխա­նիզմը ուժեղղա­նում է Հայաստան- Ֆրանսիա և Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րի ամրապնդմամբ։ Այսօր Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարա­բե­րություննե­րը բավա­կան բարձր մակարդա­կում են գտնվում և դրանց արդյունքը մենք տեսնում ենք ուղղա­կիո­րեն։ Տեսնում ենք թե՛ քաղա­քա­կան աջակցության, թե՛ զենքի առումով։ Այդ հարա­բե­րություննե­րը գործնա­կան են, շոշա­փե­լի, ոչ թե պարզա­պես դեկլա­րա­տիվ և ոչինչ չտվող։ Ինչ վերա­բե­րում է Հայաստան-ԵՄ բազմա­կողմ հարա­բե­րություննե­րին, ապա այնտեղ ամեն ինչ մի փոքր ավե­լի դանդաղ է գնում լրիվ հասկա­նա­լի  պատճառնե­րով, բայց դրա­կան դինա­մի­կա կա և կա նաև տրա­մա­բա­նա­կան զարգա­ցում։

ԵՄ ներկա­յությունը մեծ նշա­նա­կություն Հայաստա­նի անվտանգա­յին միջա­վայրի համար, ասաց Արման Եղո­յա­նը։ Անվտանգությունը ոչ միայն զենքով է ապա­ցուցվում, այլև դիվա­նա­գի­տությամբ։ Սահմա­նը մշտա­դի­տարկող եվրա­դի­տորնե­րը, որոնց նկատմամբ ոմանք ծաղրա­կան քննա­դա­տություն ունեն, ասե­լով, թե բլոկնո­տով և գրի­չով զինված դիտորդը ի՞նչ կարող է անել։ Մինչդեռ լավ երև­ում է, որ դիտորդի ներկա­յությունն իսկ հերիք է, որ Ադրբե­ջա­նը չկա­րո­ղա­նա իր ստե­րը տարա­ծել այնպես, ինչպես նախկի­նում։ Երկու օր առաջ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րեց, որ հայե­րը կրա­կել են, իսկ դիտորդնե­րը միանգա­մից հերքե­ցին այդ ապա­տե­ղե­կատվությունը։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ