Հայաստան

Պատերա՞զմ, Թե՞ Խաղաղություն

Թուրքիան Արեւմուտքից տնտեսական լուրջ ակնկալիքներ ունի, իսկ ՌԴ նախագահն սպառնացել է, որ այդ դեպքում թուրքական «տնտեսությունն ավելի շատ կկորցնի, քան կշահի». Ստացվում է «թնջուկ»։

Վահրամ Աթանեսյան

ԲՐԻԿՍ –ի գագաթաժողովից՝ COP 29. պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Հուլիսի կեսերին նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողով գումարել: «Պետքարտուղար Բլինքենն անոնսավորել է, որ դաշինքի ավելի քան քսան անդամ երկրներ Ուկրաինայի հետ անվտանգության երկկողմ պայմանագիր կստորագրեն:» «Վաշինգտոնը եւ Կիեւն նման փաստաթուղթ արդեն ստորագրել են:» «Իհարկե, որեւէ հստաշխիք չկա, որ ԱՄՆ պետքարտուղարի կանխատեսումը լրիվ ծավալով կիրականանա, բայց, կարծես, իրողություն է, որ ուկրաինական պատերազմը վերաճում է Ռուսաստան-ՆԱՏՕ ուղղակի առճակատման:» «Եթե Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կթաղի Ուկրաինան, ՆԱՏՕ-ն կամ դաշինքի անդամ որեւէ երկրի, ապա սխալվում է,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը գրեթե նույն ժամերին, երբ Ռուսաստանի նախագահը Փհենյանում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ստորագրում էր «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը:

ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը չի թաքցնում, որ դա «ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագիր է»: Արեւմտյան վերլուծաբանները համարում են, որ Պուտինը «ստեղծում է ասիական „եռյակ միություն“, ի հակակշիռ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-Ճապոնիա-Կորեա ալյանսի»: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որտեղ Միացյալ Նահանգները թելադրող-դոմինանտ է, եվրասիական անվտանգության համակարգը կկառուցվի «յուրաքանչյուրից՝ ըստ կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ անհրաժեշտության սկզբունքով»,- գրում է ռուսաստանցի քաղաքական մեկնաբանը:

Ըստ ռուսաստանյան մամուլի «կոնցեպտւալ» առումով այդ գաղափարը կամ «գուցե» արդեն մշակված փաստաթուղթը «կներկայացվի հոկտեմբերին Կազանում նախատեսված» ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին «Մինչ այդ», ըստ աղբյուրների «հուլիսի 4-ին Աստանայում գումարվելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողով»: ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովին հաջորդում է «Բաքվի COP29-ը», որին «եթե դատելու լինենք Արեւմուտք-Ռուսաստան կոշտ դիմակայության տրամաբանությամբ», «Վլադիմիր Պուտինի մասնակցությունը բացառվում է», իսկ «Միացյալ Նահանգները կներկայացնի նախկին պետքարտուղար Քերին»: Գրեթե բացառված է այդ համաժողովին «Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը»:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցության ցանկություն ունի Թուրքիան, բայց, երեւում է, արտգործնախարար Ֆիդանի մոսկովյան «տուրնեն» առանձնակի հաջողություն չի ունեցել. Թուրքիան Արեւմուտքից տնտեսական լուրջ ակնկալիքներ ունի, իսկ ՌԴ նախագահն սպառնացել է, որ այդ դեպքում թուրքական «տնտեսությունն ավելի շատ կկորցնի, քան կշահի». Ստացվում է «թնջուկ».

Բաքվի իշխանական լրատվամիջոցի համար հոդվածում ռուսաստանցի մեկնաբանը բաց տեքստով ասում է, որ «Եվրասիական անվտանգության խարտիայի» նախագծվով Ադրբեջանի խնդիրը «Հարավային Կովկասում ֆրանսիական պլացդարմի խոչընդոտումն է»: Պարզ ակնարկ է, որ Ադրբեջանը Ռուսաստանին պարտավորված է կանխել Հայաստանի եվրաատլանտյան ինտեգրման հնարավորությունը: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իսկ մտահոգություն է հրապարակայնացրել, որ Ադրբեջանը COP 29-ից հետո կարող է գնալ նոր էսկալացիայի: ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովն Ալիեւին կտա՞ նման ինդուլգենցիա: Իսկ եթե Բաքվի COP29-ը ձախողվի՞:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *