16.7 C
Yerevan

Կարև­որ Պատասխան Բաքվին

ՀՀ ԱԳՆ հայտա­րա­րության մեխը թերեւս այն է, որ Երեւա­նը բարձրա­ձայնում է նոյեմբե­րին Ադրբե­ջա­նում կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վից հետո Բաքվի հնա­րա­վոր ագրե­սիա­յի ռիսկե­րի մասին, ղում անե­լով ինչ որ վերլուծա­կան կենտրոննե­րի եւ արձա­նագրե­լով, որ նրանք գուցե իրա­վա­ցի են՝ Բաքուն վիժեցնե­լու է խաղա­ղության գործընթացն ու մտա­ծի նոյեմբե­րից հետո նոր ագրե­սիա­յի մասին։

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի ԱԳՆ ուշագրավ պատասխա­նը Բաքվին

Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րությունն արձա­գանքել է հայ-ֆրանսիա­կան պաշտպա­նա­կան գործակցության առնչությամբ Բաքվից հնչող մեղադրանքնե­րին, թե այդ գործակցությունը ռեգիոնն ապա­կա­յունացնող հանգա­մանք է: Երեւա­նը հիշեցնում է Բաքվին Հայաստա­նի սուվե­րեն իրա­վունքի մասին, նշե­լով նաեւ, որ Հայաստա­նը ոչ մի հավակնություն չունի որեւէ երկրի տարածքա­յին ամբողջության նկատմամբ: Հայաստա­նի ԱԳՆ հայտա­րա­րության առումով հատկա­պես ուշադրության է արժա­նի այն, որ Երեւա­նը «կոչ է անում» Ադրբե­ջա­նին դադա­րեցնել Հայաստա­նի հանրա­պե­տության 30 գյուղե­րի կենսա­կան տարածքնե­րի օկուպա­ցիան: Այստեղ ուշադրության արժա­նին երկու հանգա­մանք է՝ նվա­զա­գույնը:

Նախ, խոսքը վերա­բե­րում է ՀՀ տարածքի օկուպա­ցիա­յին եւ այդ պարա­գա­յում պետք է լինի ոչ թե այն դադա­րեցնե­լու կոչ, այլ՝ պահանջ: «Կոչ» ձեւա­կերպումը համարժեք կլի­նի միջազգա­յին կառույցնե­րի, միջնորդ երկրնե­րի կամ ձեւա­չա­փե­րի պարա­գա­յում, որովհե­տեւ այն որո­շա­կիո­րեն պարունա­կում է չեզո­քության տոնայնություն: Մինչդեռ, երբ խոսքը սեփա­կան երկրի տարածքի օկուպա­ցիա­յի մասին է, ապա այդ պարա­գա­յում համարժեք կարող է լինել պահանջը: Հայաստա­նը պետք է պահանջի դադա­րեցնել օկուպա­ցիան: Բաքուն, օրի­նակ, հայտա­րա­րում է, թե Հայաստա­նը 4 գյուղեր վերա­դարձրել է ոչ թե իրենց կոչով, այլ՝ «պահանջով»: Իհարկե, որեւէ պատրանք չկա, որ Բաքուն կատա­րե­լու է Հայաստա­նի պահանջը՝ ուժե­րի բալանսն է որո­շի­չը, ոչ թե ձեւա­կերպումնե­րը:

Բայց, ձեւա­կերպումնե­րը կարեւոր են «քաղա­քա­կան թղթա­պա­նակնե­րի» կազմման համար, քաղա­քա­կան մթնո­լորտի եւ մտայնության ձեւա­վորման համար: Մյուս հանգա­մանքը, որ արժա­նի է ուշադրության, ինքնին Հայաստա­նի հիշե­ցումն է: Երեւա­նը հիշեցնե­լով 30 գյուղե­րի կենսա­կան տարածքնե­րի մասին, Բաքվին «խոստու՞մ» է հիշեցնում, թե՞ պարզա­պես ակնարկում, որ իրա­վի­ճա­կը դեպի լարվա­ծություն տանե­լու դեպքում Հայաստա­նը կդնի այդ 30 գյուղե­րի կենսա­կան տարածքնե­րի խնդի­րը: Ընդ որում, Հայաստա­նի ԱԳՆ այդ ձեւա­կերպումը հնչում է Հայաստա­նի վարչա­պե­տի սյունիքյան այցի ընթացքում արած այն հայտա­րա­րության ֆոնին, որ սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման գործընթա­ցում կարող է լինել հանրաքվեի անհրա­ժեշտություն՝ տարածքա­յին փոխա­նակման համար:

Այս ամե­նով հանդերձ, ՀՀ ԱԳՆ հայտա­րա­րության մեխը թերեւս այն է, որ Երեւա­նը բարձրա­ձայնում է նոյեմբե­րին Ադրբե­ջա­նում կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վից հետո Բաքվի հնա­րա­վոր ագրե­սիա­յի ռիսկե­րի մասին, ղում անե­լով ինչ որ վերլուծա­կան կենտրոննե­րի եւ արձա­նագրե­լով, որ նրանք գուցե իրա­վա­ցի են՝ Բաքուն վիժեցնե­լու է խաղա­ղության գործընթացն ու մտա­ծի նոյեմբե­րից հետո նոր ագրե­սիա­յի մասին: Երեւա­նը կանխարգելի՞չ հայտա­րա­րություն է անում, փորձե­լով մինչեւ նոյեմբեր ձեւա­վո­րել մի «գիծ», որի միջո­ցով կփորձի հնա­րա­վո­րինս հակակշռել Ադրբե­ջա­նի ուժա­յին շանտա­ժը, որով Բաքուն կարող է փորձել մինչեւ նոյեմբեր Երեւա­նին պարտադրել առնվազն մի փաստա­թուղթ, եթե ոչ ամբողջա­կան խաղա­ղության պայմա­նա­գիր, որը կդարձնի 2025 թվա­կա­նին շանտաժն ավե­լացնե­լու հիմք:

Ընդ որում, հատկանշա­կան է, որ Երեւանն ԱԳՆ մակարդա­կով այդ շեշտադրումներն անում է մի քանի օր անց այն հայտա­րա­րությունից, որ Ազա­տություն ռադիո­կա­յա­նի եթե­րում արեց ԱՄՆ պետքարտուղա­րի տեղա­կալ Ջեյմս Օ Բրա­յա­նը, ասե­լով, թե Բաքուն ու Երեւա­նը միմյանց հետ բավա­կա­նին լավ խոսում են ուղիղ: Հայաստա­նի ԱԳՆ արձա­գանքը մեղմ ասած դժվար է համա­րել «լավ խոսե­լու» մասին, եթե իհարկե այդ հայտա­րա­րությունն «ազնիվ խոսք» է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ