16.7 C
Yerevan

Պատերա՞զմ, Թե՞ Խաղա­ղություն

Թուրքիան Արեւմուտքից տնտե­սա­կան լուրջ ակնկա­լիքներ ունի, իսկ ՌԴ նախա­գահն սպառնա­ցել է, որ այդ դեպքում թուրքա­կան «տնտե­սությունն ավե­լի շատ կկորցնի, քան կշա­հի». Ստացվում է «թնջուկ»։

Վահրամ Աթա­նեսյան

ԲՐԻԿՍ –ի գագա­թա­ժո­ղո­վից՝ COP 29. պատերա՞զմ, թե՞ խաղա­ղություն

Հուլի­սի կեսե­րին նախա­տեսվում է ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղով գումա­րել: «Պետքարտուղար Բլինքենն անոնսա­վո­րել է, որ դաշինքի ավե­լի քան քսան անդամ երկրներ Ուկրաի­նա­յի հետ անվտանգության երկկողմ պայմա­նա­գիր կստո­րագրեն:» «Վաշինգտո­նը եւ Կիեւն նման փաստա­թուղթ արդեն ստո­րագրել են:» «Իհարկե, որեւէ հստաշխիք չկա, որ ԱՄՆ պետքարտուղա­րի կանխա­տե­սումը լրիվ ծավա­լով կիրա­կա­նա­նա, բայց, կարծես, իրո­ղություն է, որ ուկրաի­նա­կան պատե­րազմը վերա­ճում է Ռուսաստան-ՆԱՏՕ ուղղա­կի առճա­կատման:» «Եթե Վլա­դի­միր Պուտի­նը կարծում է, որ կթա­ղի Ուկրաի­նան, ՆԱՏՕ‑ն կամ դաշինքի անդամ որեւէ երկրի, ապա սխալվում է,- ասել է ԱՄՆ պետքարտուղա­րը գրե­թե նույն ժամե­րին, երբ Ռուսաստա­նի նախա­գա­հը Փհենյա­նում Հյուսի­սա­յին Կորեա­յի առաջնորդի հետ ստո­րագրում էր «Համա­պարփակ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին» պայմա­նա­գի­րը:

ՌԻԱ-Նովոստիի մեկնա­բա­նը չի թաքցնում, որ դա «ռազմա­կան փոխա­դարձ օգնության մասին պայմա­նա­գիր է»: Արեւմտյան վերլուծա­բաննե­րը համա­րում են, որ Պուտի­նը «ստեղծում է ասիա­կան „եռյակ միություն“, ի հակակշիռ Ասիա-խաղա­ղօվկիա­նոսյան տարա­ծաշրջա­նում ԱՄՆ-Ճապո­նիա-Կորեա ալյանսի»: Ի տարբե­րություն ՆԱՏՕ‑ի, որտեղ Միացյալ Նահանգնե­րը թելադրող-դոմի­նանտ է, եվրա­սիա­կան անվտանգության համա­կարգը կկա­ռուցվի «յուրա­քանչյուրից՝ ըստ կարո­ղության, յուրա­քանչյուրին՝ ըստ անհրա­ժեշտության սկզբունքով»,- գրում է ռուսաստանցի քաղա­քա­կան մեկնա­բա­նը:

Ըստ ռուսաստանյան մամուլի «կոնցեպտւալ» առումով այդ գաղա­փա­րը կամ «գուցե» արդեն մշակված փաստա­թուղթը «կներկա­յացվի հոկտեմբե­րին Կազա­նում նախա­տեսված» ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին «Մինչ այդ», ըստ աղբյուրնե­րի «հուլի­սի 4‑ին Աստա­նա­յում գումարվե­լու է Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության գագա­թա­ժո­ղով»: ԲՐԻԿՍ‑ի կազանյան գագա­թա­ժո­ղո­վին հաջորդում է «Բաքվի COP29‑ը», որին «եթե դատե­լու լինենք Արեւմուտք-Ռուսաստան կոշտ դիմա­կա­յության տրա­մա­բա­նությամբ», «Վլա­դի­միր Պուտի­նի մասնակցությունը բացառվում է», իսկ «Միացյալ Նահանգնե­րը կներկա­յացնի նախկին պետքարտուղար Քերին»: Գրե­թե բացառված է այդ համա­ժո­ղո­վին «Ֆրանսիա­յի նախա­գա­հի մասնակցությունը»:

ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղո­վին մասնակցության ցանկություն ունի Թուրքիան, բայց, երեւում է, արտգործնա­խա­րար Ֆիդա­նի մոսկովյան «տուրնեն» առանձնա­կի հաջո­ղություն չի ունե­ցել. Թուրքիան Արեւմուտքից տնտե­սա­կան լուրջ ակնկա­լիքներ ունի, իսկ ՌԴ նախա­գահն սպառնա­ցել է, որ այդ դեպքում թուրքա­կան «տնտե­սությունն ավե­լի շատ կկորցնի, քան կշա­հի». Ստացվում է «թնջուկ».

Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցի համար հոդվա­ծում ռուսաստանցի մեկնա­բա­նը բաց տեքստով ասում է, որ «Եվրա­սիա­կան անվտանգության խարտիա­յի» նախագծվով Ադրբե­ջա­նի խնդի­րը «Հարա­վա­յին Կովկա­սում ֆրանսիա­կան պլացդարմի խոչընդո­տումն է»: Պարզ ակնարկ է, որ Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նին պարտա­վորված է կանխել Հայաստա­նի եվրաատլանտյան ինտեգրման հնա­րա­վո­րությունը: Հայաստա­նի ԱԳՆ‑ն արդեն իսկ մտա­հո­գություն է հրա­պա­րա­կայնացրել, որ Ադրբե­ջա­նը COP 29-ից հետո կարող է գնալ նոր էսկա­լա­ցիա­յի: ԲՐԻԿՍ‑ի կազանյան գագա­թա­ժո­ղովն Ալիեւին կտա՞ նման ինդուլգենցիա: Իսկ եթե Բաքվի COP29‑ը ձախողվի՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ