21.2 C
Yerevan

Ինչպես Միշտ‘ Միջակ Արդյունք

Հարա­վա­յին Կորեա­յի արձա­գանքը նույնիսկ սպասվա­ծից կոշտ էր: Սեուլը հայտա­րա­րել է, որ Հյուսի­սա­յին Կորեա­յի ռազմա­կան ներուժն ամրապնդող ցանկա­ցած համա­ձայնա­գիր սպառնա­լիք է:

Վահրամ Աթա­նեսյան

Ուզում էին ավե­լի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ. Պուտին կհա­ջողվի՞ ներփա­կել Կենտրո­նա­կան Ասիան

Վիետնա­մում Ռուսաստա­նի նախա­գա­հին թեեւ արտա­քուստ ընդունել են ջերմ, բայց բանակցություննե­րը որեւէ սզկբունքա­յին համա­ձայնությամբ չեն պսակվել: Ի տարբե­րություն Փհենյա­նի, Հանո­յում բավա­րարվել են նրա­նով, որ խոստա­ցել են չմիա­նալ հակա­ռուսա­կան որեւէ դաշինքի, բայց համա­տեղ հայտա­րա­րությամբ հատուկ ընդգծված է, որ այլ երկրնե­րի հետ Վիետնա­մը չի դաշնակցի, եթե դա վտանգում է Ռուսաստա­նի ինքնիշխա­նությունը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը կամ խոչընդտում նրա կենսա­կան շահե­րին:

Իսկ ահա Հարա­վա­յին Կորեա­յի արձա­գանքը նույնիսկ սպասվա­ծից կոշտ էր: Սեուլը հայտա­րա­րել է, որ Հյուսի­սա­յին Կորեա­յի ռազմա­կան ներուժն ամրապնդող ցանկա­ցած համա­ձայնա­գիր սպառնա­լիք է: Կորեա­յի նախա­գա­հի գրա­սենյա­կի տարա­ծած հայտա­րա­րությունը երկու առանքա­յին հարց է շոշա­փում: Առա­ջի­նը վերա­բե­րում է Փհենյա­նի հրթի­ռա­յին ծրագրի սահմա­նա­փակման նպա­տա­կով «միջուկա­յին կանխարգե­լիչ ծրագրի իրա­կա­նացմա­նը»: Արեւմտյան աղբյուրնե­րի գնա­հատմամբ՝ Վլա­դի­միր Պուտի­նի պատվի­րա­կության կազմում «Ռոսկոսմոս» ընկե­րության գլխա­վոր տնօ­րե­նի ներկա­յությունը վկա­յում է, որ Ռուսաստա­նը «մտա­դիր է Հյուսի­սա­յին Կորեան դարձնել տիե­զե­րա­կան տերություն»:

Երկրորդ կարեւոր հայտա­րա­րությունը վերա­բե­րում է Ուկրաի­նա սպա­ռա­զի­նություննե­րի մատա­կա­րարման հարցի վերանյմա­նը: Սեւուլն զգուշացնում է, որ կարող է բոլո­րո­վին այլ որոշման գնալ: Հարա­վա­յին Կորեա­յի նախա­գա­հի գրա­սենյա­կը հայտա­րա­րել է ռուսաստանյան հինգ լցա­նա­վե­րի նկատմամբ բեռնարգելքի սահմանման մասին: Կառա­վա­րությունը որո­շել է արգե­լել եւս հինգ հարյուր ապրանքա­տե­սակնե­րի Ռուսաստան արտա­հա­նումը, լրա­ցուցիչ պատժա­մի­ջոցներ սահմա­նել ռուսաստանյան յոթ ընկե­րություննե­րի նկատմամբ:

Առա­ջին հայացքից, կարծես Ռուսաստա­նի նախկին վարչա­պետ Չեռնո­միրդի­նի ասա­ծի նման է. «Ուզում էին ավե­լի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ,»: Բայց Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը հազիվ թե չէր հաշվարկել Սեուլի նման արձա­գանքը: Այս դեպքում, հավա­նա­բար, գործ ունենք իրա­վի­ճա­կի արհեստա­կան սրման հետ: Կորեա­յի նախա­գա­հը վերջերս այցե­լել է Ղազախստան:

Սրե­լով Սեւո­լի հետ հարա­բե­րություննե­րը, Մոսկվան ըստ երեւույթի, Ղազախստա­նին ակնարկում է, որ Կարեա­յին մերձե­նա­լու ուղե­գի­ծը դիտվե­լու է իր հանդեպ «ոչ բարե­կա­մա­կան» քայլ՝ դրա­նից բխող հետեւանքնե­րով: Երկու շաբաթ հետո Աստա­նա­յում գումարվում է Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության գագա­թա­ժո­ղո­վը: Երբեմն հավա­նա­բար, բարձրա­հասցե­ներ տալիս է, որ Բելա­ռուսի նախա­գահ Լուկա­շենկո­նը կներկա­յացնի «Եվրա­սիա­յի անվտանգության խարտիա­յի» քաղա­քա­կան «կոնտուրնե­րը,»: Ըստ երեւույթին, հարցա­թերթ այցե­լուն կլի­նի նաեւ Իլհամ Ալիեւը: Եթե, անունը առա­ջարկ է, Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ Բլինքե­նին չի հաջողվել հունի­սի 20‑ի հեռա­խո­սազրույցի ընթացքում նրա համար տարա­մո­վել:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ