Վերջին ամիսներին՝ ռուսական դրդումներով երևանյան հրապարակներում թափառող Կղերա/Ավատապետական ցուցարարները եկան մի անգամ ևս հաստատելու, որ արևմտյան մեր ընտրությունը այլընտրանք չունի։
Հարութ Քալաջյան
«Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվե» թեմայով համաժողովին մասնակցող բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ իրենց տեսակետներն են առաջադրել խնդրո առարկայի վերաբերյալ։ Ելույթ է ունեցել նաև «Պրո Արմենիա» ՀԿ նախագահ Հարութ Քալաջյանը, ով իր խոսքում կարևորել է ԵՄ անդամակցության հանրաքվեի նշանակությունը՝ ընդգծելով դրա բացառիկ դերը Հայաստանի սոցիալ տնտեսական, գիտական և ընդհանրապես քաղաքակրթական համատեքստում։
Ներկայացնում ենք Հարութ Քալաջյանի ելույթի տեքստը՝
Հարգելի՝ Կուսակցական Ներկայացուցիչներ և Հասարակական Գործիչներ,
2021-ի ԱԺ Արտահերթ ընտրություններից հետո, Հայաստանի քաղաքական դաշտը ապականվեց ներքին ու արտաքին սադրանքներով, իշխանափոխական գործակալների փողոցային ցույցերով, լրագրողական անմակարդակությամբ, ադրբեջանական ռուսանեցուկ նախահարձակումներով և վերջապես Արցախի ամբողջական/դավադրական հայաթափումով։
Բարեբախտաբար, Հայաստանի անվտանգության աստիճանը էականորեն բարձրացավ 2022-ի Եվրոպական դիտորդների առկայությամբ և հետագայում՝ ԵԽ-ի նյութական/դիվանագիտական օժանդակությունների իբրև հետևություն՝ հայ ժողովուրդը ստացավ այն հաստատ ազդանշանը, որ Հայաստանի կայունացման ապավենն ու հզոր գործընկերը Եվրոպան է, ինչպես նաև՝ նրա քաղաքակրթական զարգացման շոշափելի երաշխիքը։
Հայաստանի Եվրոպականացման երթին զուգահեռ, վերջին ամիսներին՝ ռուսական դրդումներով երևանյան հրապարակներում թափառող Կղերա/Ավատապետական ցուցարարները եկան մի անգամ ևս հաստատելու, որ արևմտյան մեր ընտրությունը այլընտրանք չունի և հարկավոր է ամեն գնով արագացնել Հայաստանի ԵՄ անդամակցության հայտը՝ տարածաշրջանային և ԱՄՆ ընտրություններից առաջ, այսինքն՝ Սեպտեմբերյան վերջնաժամկետով։
Եւ վերջապես, սիրելի գործակիցներ, բոլորիս համար անխախտ համոզում դարձած է արդեն, որ Հայաստանի ԵՄ անդամակցությամբ՝ ոչ միայն կլուծվեն մեր ներքին ու արտաքին անվտանգային հարցերը, այլև, մենք կունենանք աննախընթաց հնարավորություն՝ մեր քաղաքակրթական մշակույթը արմատականորեն հեղափոխականացնելու, մեր երկրի ընկերատնտեսական զարգացումը ապահովագրելու և մեր տարածաշրջանային խաղաղության գործընթացը իր բարեհաջող ավարտին հասցնելու համար։
Շնորհակալություն։
20 Հունիս 2024
Անի Պլազա, Երևան
Ամբողջական տեսանյութը՝