15.8 C
Yerevan

«Հառա՜ջ» Գոռա­լով Հետ Հետ Են Գնում

ՀՅԴ վերնա­խա­վը երևի չի ուզում հասկա­նալ, որ ինչ էլ ասեն ու անեն, իրենց խոսքե­րից առաջ մարդկանց է հասնում իրենց մեղքե­րի շղթա­նե­րի զնգզնգո­ցը ու դա լրիվ հերիք է, որ մարդիկ մերժեն նրանց։ Ասված է, որ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա, իսկ ՀՅԴ անունը, դժբախտա­բար, վաղուց է դուրս եկել։

Մեր Ուղին

ՀՅԴ ղեկա­վա­րությունը վերջնա­կա­նա­պես որո­շել է կտրել ապա­գա­յի հետ իրեն կապող ցանկա­ցած հույս։ Այդ են վկա­յում Արևմտյան Ամե­րի­կա­յում տեղի ունե­ցած ԿԿ ընտրություննե­րը։ Այդ ԿԿ‑ը, որ խոշոր հաշվով Հայաստա­նի ԳՄ կրկնօ­րի­նակն է, նորից կնի­քով վերա­հաստա­տեց, որ կուսակցությունը ոչ միայն որևէ բան փոխե­լու ցանկություն ու նպա­տակ չունի, այլև ցույց տվեց, որ հարմա­րա­վետ ինքնասպան ճահի­ճը դաշնակցա­կաններն ավե­լի են նախընտրում, քան որևէ ցավոտ, բայց առողջա­րար որո­շում։ Ընդհանրա­պես հայ քաղա­քա­կան միտքը միշտ էլ պահպա­նո­ղա­կան է եղել, վախից մերժել է ամեն նորություն ու որևէ սխալ ընդունե­լու գայթակղություն, բայց այն, ինչ անում է ՀՅԴ ղեկա­վա­րությունը, նույնիսկ ինքնասպա­նություն էլ չէ, դա դաշնակցա­կան սոցիա­լիզմի ու պայքա­րի վերջնա­կան խորտա­կում ու փոշիա­ցում է։
Հայտա­րա­րե­լով նորացման, երի­տա­սարդացման մասին՝ դաշնակցա­կաննե­րը ընտրում են կառա­վա­րիչ մարմին, որի անդամնե­րի ամե­նաե­րի­տա­սարդը 50 անց է, միջի­նը՝ 55 կամ 60 տարե­կան։ Քավ լիցի, տարի­քը ծաղրի առարկա չէ ու չի կարող լինել, բայց հարց է առա­ջա­նում, թե արդյո՞ք միլիո­նից ավել հայ ունե­ցող համայնքում գոնե մեկ երի­տա­սարդ չգտնվեց, որ արժա­նի լիներ ԿԿ շարքե­րում լինե­լու։ Այդ ի՞նչ սերնդա­յին պատե­րազմ է հայտա­րա­րել ՀՅԴ ղեկա­վա­րությունն իր իսկ շարքե­րին, որ չի կարո­ղա­նում անգամ մի քանի երի­տա­սարդ գտնել ԿԿ անդա­մության համար։ Դեռ հարց է, թե չի կարողանո՞ւմ, թե չի ուզում։ Երկու տարբե­րակներն էլ վատ են։ ԵԹե չի կարո­ղա­նում, նշա­նա­կում է, որ սպառվել է ամբողջո­վին, եթե չի ուզում, ուրեմն նրանց միտքը միայն անցյա­լում է, իսկ անցյա­լում ապա­գա չկա, սա մի պարզ միտք է, որը նույնիսկ քննարկե­լու առիթ չի տալիս։
Բացի դրա­նից, տարի­քա­յին խնդրից, հասկա­նա­լի է, որ ԱՄՆ ՀՅԴ կառա­վա­րիչ մարմնի անդամնե­րը նշա­նակվել են ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ քասթինգով՝ խիստ ընտրված ու որոշված։ Իսկ դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ դաշնակցա­կան կառույցը ևս բաղկա­ցած է ռուսա­մետ, պուտի­նա­մոլ մարդկանցից։ Հաշվի առնե­լով ՀՅԴ ներկա­յիս կարգա­վի­ճա­կը, անհնար է, որ ՀՅԴ Հայաստա­նի ԳՄ‑ը և Բյուրոն թույլատրեին այնպի­սի ԿԿ ընտրություն, որը դեմ կլի­ներ պուտի­նիզմին ու ռուսա­կա­նությա­նը։
Բայց այդ դեպքում ի՞նչ է ստացվում։ Ռուսա­մետ ՀՅԴ՝ ԱՄՆ-ում։ Սա արդեն ծիծա­ղե­լի էլ չէ, սա արդեն կնքված փաստ է, որ առաջ չենք նայե­լու, միայն հետ ենք գնում, առաջ առաջ դեպի հետ։ Կարծեմ մեծ երգի­ծա­բան Հակոբ Պարոնյանն էր իր ժամա­նա­կին ասել, որ «հառաջ պոռա­լով ետ կերթանք»։ Իսկ և իսկ ՀՅԴ նման։
Իսկ ինչո՞վ է զբաղվե­լու ԱՄՆ ՀՅԴ ԿԿ‑ը։ Չհաշված ՀՀ դեսպա­նին հայհո­յե­լը, կարմիր ներկ շպրտե­լը և այլն։ Դա նույնիսկ կուսակցա­կան գործունեություն էլ չէ։ Նման բաներ ինչ որ հասա­րա­կա­կան կազմա­կերպություններ կարող են իրենց թույլ տալ, այլ ոչ թե հանրա­պե­տություն կերտած սոցիա­լիստա­կան կուսակցությունը։ ՀՅԴ‑ը հիմա կրկնօ­րի­նա­կում է Քենթերվիլյան Ուրվա­կա­նին։ Օ․ Ուայլդի համա­նուն սատի­րիկ պատմվածքում մարդկանց վախեցնե­լու համար ուրվա­կա­նը սկսում է իր շղթա­նե­րը զնգզնգացնել ու անընդհատ կարմիր ներկ է քսում ամե­նուր, իբրև թե արյուն է։ Իսկ մարդիկ նրա­նից վախե­նա­լու փոխա­րեն առա­ջարկում են յուղել շղթա­նե­րը, որ այլևս տհաճ ձայն չգա, ներկն էլ մաքրում են։ Հիմա ՀՅԴ‑ը հրա­ժարվում է ներո­ղությամբ և զղջումով յուղել իր կոռուպցիոն մեղքի շղթա­նե­րը, որ գոնե փոքր ինչ մեղմացնի իր տասնամյակնե­րի անգործության ու իշխա­նա­կան վերնա­խա­վե­րի հետ աշխա­տե­լու մեղքը և շարունա­կում է կարմիր ներկ շփել այս ու այն կողմ, մանկա­կան չարություն անե­լով ու դա որպես կուսակցա­կան պայքար ներկա­յացնե­լով։ Ու դա անում է մի կուսակցություն, որը հիրա­վի փառա­վոր անցյալ ունի։ Ի՞նչ արժե թեկուզ միայն 1920-ականնե­րի Արա­րա­տի ապստամբությունը Թուրքիա­յում, երբ ՀՅԴ անմի­ջա­կան կոորդի­նացմամբ քրդե­րը հզոր ապստամբությամբ գրե­թե մասնա­տել էին ողջ արև­ելյան Թուրքիան, երբ ՀՅԴ հետ անձամբ պարսից շահի ներկա­յա­ցուցիչնե­րին էին բանակցում։ ՀՅԴ‑ը գրե­թե միջազգա­յին կազմա­կերպության համբավ և ուժ ուներ։ Իսկ հիմա՞։ Ինչո՞վ է զբաղված ՀՅԴ‑ը։ Այդ ի՞նչ են խոստա­ցել նրան, որ այդպես էլ չի կարո­ղա­նում կտրվել իր մեղա­վոր անցյա­լից։ Այդ ի՞նչ են արել տարի­ներ շարունակ, որ չեն կարո­ղա­նում թողնել անցյա­լում ու առաջ նայել։ Եվ վերջա­պես ո՞ւր է ՀՅԴ կանո­նադրությամբ հաստատված ազգա­յին ու սոցիա­լիստաան խնդիրնե­րին ուղղված պայքա­րը։ Ամեն ինչ հակա­նի­կո­լա­կա­նության մեջ խցկե­լով ՀՅԴ‑ը ինքն իրեն անօգնա­կան վիճա­կում է դնում, երբ անձի դեմ փորձում է պայքա­րել համա­կարգով ու տապալվում է շարունա­կա­բար։
ՀՅԴ վերնա­խա­վը երևի չի ուզում հասկա­նալ, որ ինչ էլ ասեն ու անեն, իրենց խոսքե­րից առաջ մարդկանց է հասնում իրենց մեղքե­րի շղթա­նե­րի զնգզնգո­ցը ու դա լրիվ հերիք է, որ մարդիկ մերժեն նրանց։ Ասված է, որ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա, իսկ ՀՅԴ անունը, դժբախտա­բար, վաղուց է դուրս եկել։
ՀՀ-ում էլ ՀՅԴ‑ը շարունա­կա­բար մասնակցում է ընդդի­մա­դիր շարժումնե­րի, առաջնորդում, կոորդի­նացնում ու ոչ մի արդյունք։ Ամեն անգամ ավե­լի վատ ու թերի արդյունքով։ Վերջինն իհարկե իրենց կողմա­կիցնե­րի նկատմամբ հայհո­յանքն էր, որը ևս հրա­պա­րակվեց ու ավե­լի մեծ ծաղր ստեղծեց կուսակցության շուրջ։ Ի վերջո ՀՅԴ ղեկա­վա­րությունը գոնե մի անգամ կարո՞ղ է իր սխալնե­րի համար ինքն իրեն էլ մեղադրել։ Չես կարող ամեն ինչ ուրի­շի ուսե­րին բարդել։ ՀՅԴ համբա­վի իջե­ցումը նոր չի սկսվել։ Դեռ ոչ Նիկո­լը կար, ոչ էլ Արցախյան պատե­րազմը ու նույնիսկ չէր էլ նշմարվում նման բան։ Ի վերջո Փաշինյա­նը չի փոշիացրել ՀՅԴ վարկն ու համբա­վը, ոչ էլ 44-օրյա պատե­րազմն է դրան հանգեցրել։ Մարդիկ հիշո­ղություն ունեն և վիրա­վո­րանքնե­րը շատ ուշ են մոռացվում, երբեմն էլ ընդհանրա­պես չեն մոռացվում։ Իսկ ՀՅԴ վերնա­խա­վը տասնամյակնե­րով է նեղացրել մարդկանց, որոնց թվում քիչ չեն եղել նաև կուսա­կիցներ, ովքեր ինչ որ մի պահ արդեն զզվել են կանո­նադրությամբ արդա­րացվող բիզնես-ծրագրե­րից ու դուրս են եկել այդտե­ղից։ Իսկ ինչո՞ւ։ մեղա­վոր են բոլո­րը, բացի իրենցից։
ՀՅԴ‑ը շարունա­կում է պայքա­րել գաղա­փա­րա­կան ծերա­ցումով ու անցյա­լում խճճվե­լով, ներկեր քսե­լով ու հայհո­յանքով։
Իսկ սոցիալի՞զմը, իսկ գաղափարախոսությո՞ւնը։
Դրանք մնա­ցին հեռու հեռվում, որպես անփո­փո­խե­լի ու մոռացվածԼԼ հավի­տե­նա­կա­նություններ։

Առնչվող Հոդվածներ