21.2 C
Yerevan

Պաղեստի­նի Ճանա­չումը Կարև­որ Է

Պետք է հասկա­նանք՝ արդյո՞ք կան հայ-իսրա­յե­լա­կան հարա­բե­րություններ, այո, մենք ունենք դեսպան, բայց հարա­բե­րություններ որպես այդպի­սին չկան, մանա­վանդ՝ Իսրա­յե­լը Հայաստա­նում շատ վատ է ընկալվում՝ հաշվի առնե­լով, որ Իսրա­յե­լը նույնիսկ պատե­րազմի ժամա­նակ շարունա­կում էր Ադրբե­ջա­նին զինել:

Դավիթ Ստե­փանյան

Պաղեստի­նի ճանա­չումը տարա­ծաշրջա­նում ստա­տուս քվո­յի փոփո­խությանն ուղղված քայլե­րից մեկն է․ Դավիթ Ստե­փանյան

«Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ճանա­չում է Պաղեստի­նի պետությունը»,- այս մասին հունի­սի 21-ին հայտա­րա­րություն տարա­ծեց ՀՀ ԱԳՆ‑ն շեշտե­լով՝ Երև­ա­նը վերա­հաստա­տում է իր հավա­տարմությունը միջազգա­յին իրա­վունքին և ժողո­վուրդնե­րի հավա­սա­րության, ինքնիշխա­նության ու խաղաղ համա­կե­ցության սկզբունքնե­րին։

«Այս քայլն աշխարհա­քա­ղա­քա­կան շղթա­յի մի մաս է, աշխարհա­քա­ղա­քա­կան շղթա­յի, որը ծավալվում է Հայաստա­նի մասնակցությամբ, Հայաստա­նի շուրջ և որի հիմնա­կան ջատա­գովն ԱՄՆ‑ն է, կա նաև Ֆրանսիա­յի և ԵՄ‑ի գործուն մասնակցությունը: Պաղեստի­նի ճանա­չումն այն քայլե­րից էր, որոնք թույլ են տալիս, որպեսզի ՀՀ‑ն դառնա եվրո­պա­կան, ամե­րիկյան ընտա­նի­քի մաս: Եթե մենք հիշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրար հետև­ից երեք-չորս եվրո­պա­կան շատ կարև­որ պետություններ ճանա­չե­ցին Պաղեստի­նը, և եթե մենք հիշենք, որ այսօրվա դրությամբ ամե­րիկյան մոդելն էր սա, որ պետք է այդ տարա­ծաշրջա­նում լինի երկու պետություն՝ Իսրա­յել և Պաղեստին, նշա­նա­կում է, որ Հայաստա­նը դառնում է այդ տեսլա­կա­նի մաս:

Այս ամե­նի շրջա­նակնե­րում Հայաստան են գալիս ԱՄՆ պետքարտուղա­րի տեղա­կալնե­րը, ՀՀ-ում բավա­կա­նին լուրջ ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցություն է գնում Ֆրանսիա­յի և արդեն իսկ ԱՄՆ‑ի միջև, ընդհա­նուր առմամբ սա տարա­ծաշրջա­նում ստա­տուս քվո­յի փոփո­խությանն ուղղված քայլե­րից մեկն է, այն ստա­տուս քվո­յի, որը խեղաթյուրվել և վերջնա­կա­նա­պես ոչնչացվել է 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ, որի հետև­անքով Ռուսաստանն այլևս այս տարա­ծաշրջա­նում անվտանգություն ապա­հո­վող երկիր չէ: Այս ամե­նը բերել է մի իրա­վի­ճա­կի, երբ այդ անվտանգա­յին երաշխա­վո­րի տեղը մնա­ցել է դատարկ, այնպես որ հիմա գնում են այդ փոփո­խություննե­րը, ես Պաղեստի­նի ճանա­չումը դիտարկում եմ այս համա­տեքստում»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը:

Ստե­փանյանն ընդգծեց, որ միանշա­նակ այս քայլը բացա­սա­կան կազդի հայ-իսրա­յե­լա­կան հարա­բե­րություննե­րի վրա. «Միևնույն ժամա­նակ մենք պետք է հասկա­նանք՝ արդյո՞ք կան հայ-իսրա­յե­լա­կան հարա­բե­րություններ, այո, մենք ունենք դեսպան, բայց հարա­բե­րություններ որպես այդպի­սին չկան, մանա­վանդ՝ Իսրա­յե­լը Հայաստա­նում շատ վատ է ընկալվում՝ հաշվի առնե­լով, որ Իսրա­յե­լը նույնիսկ պատե­րազմի ժամա­նակ շարունա­կում էր Ադրբե­ջա­նին զինել: Հարա­բե­րություննե­րը չեն կարող վատթա­րա­նալ, որովհետև այդ հարա­բե­րություններն առանց այդ էլ վատ են, բայց մենք պարտա­վոր ենք և պետք է Իսրա­յե­լի հետ աշխա­տենք: Մեր աշխա­տանքն Իսրա­յե­լի հետ պիտի լինի առա­ջին հերթին ԱՄՆ-ում, այլ ոչ թե Իսրա­յե­լում: Մենք պետք է փորձենք ընդհա­նուր շահեր գտնել, ինչու ոչ, եթե Իսրա­յե­լը պատրաստ է մեզ մատա­կա­րա­րել զինտեխնի­կա, մենք կարող ենք նրանց հետ էլ պայմա­նա­գիր կնքել: Եթե սա կբե­րի Իսրա­յե­լի հետ հարա­բե­րություննե­րի լավացման, ապա պետք է դա օգտա­գործենք, որովհետև Իսրա­յե­լի պես թշնա­մի ունե­նա­լը մեր շահե­րից չի բխում: Սակայն, արդյո՞ք սա նշա­նա­կում է, որ մենք չպետք է Պաղեստի­նը ճանա­չեինք, իհարկե ոչ. Պաղեստի­նի ճանա­չումը բխում է Հայաստա­նի շահե­րից»:

Քաղա­քա­գետն ընդգծեց, որ այս իրա­դարձությունն առնչվում է նաև արցախյան խնդրին. «Մենք վաղուց պարտա­վոր էինք ճանա­չել և՛ Կոսո­վոն, և՛ Պաղեստի­նը, որովհետև հենց սա ունի նախա­դե­պա­յին նշա­նա­կություն Արցա­խի խնդրի լուծման համար: Մեր ԱԳՆ‑ի հայտա­րա­րության մեջ տողա­տա­կե­րով տող առ տող կա Արցա­խի հայության ճակա­տա­գի­րը, այն բոլոր հիմնադրույթնե­րը, որոնք դրված են այդ ճանաչման տեքստում, տողա­տա­կե­րով նշում են Արցա­խի խնդի­րը և այո, մենք հետա­գա­յում կարող ենք դա օգտա­գործել՝ որպես նախա­դեպ, եթե դու պահանջում ես, որպեսզի արցա­խա­հա­յե­րի իրա­վունքնե­րը ճանա­չեն, եթե դու այդ գիծն ունես, ուրեմն դու էլ պետք է ճանա­չես ուրիշ այդպի­սի երկրնե­րը, Կոսո­վոն և Պաղեստինն այդ երկրնե­րից են»:

Անդրա­դառնա­լով նաև այս ամե­նին Թուրքիա­յի դրա­կան արձա­գանքին՝ Դավիթ Ստե­փանյանն ասաց. «Սա մեծ աշխարհա­քա­ղա­քա­կան շղթա­յի մաս է, հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի բարե­լա­վումն այդ շղթա­յի մեկ մասն է, առանց դրա այս տարծաշրջա­նում վերջնա­կան խաղա­ղություն չի կարող լինել: Սա հասկա­նում են և՛ Հայաստա­նում, և՛ Թուրքիա­յում, և՛ ԱՄՆ-ում: Եթե Թուրքիա­յի շահե­րից է բխում, որպեսզի ՀՀ‑ն ճանա­չի Պաղեստի­նը, եթե ՀՀ‑ի շահե­րից է բխում, որպեսզի ճանա­չի Պաղեստի­նը և, եթե այդ ամե­նում կա ԱՄՆ‑ի մասնակցությունը, նշա­նա­կում է, որ այս պահին մեր շահե­րը նույնա­կան են, սա է ամե­նա­կարև­ո­րը»:

Աննա Բզնունի

Հոդվա­ծը՝ zarkerak.am կայքից։

https://zarkerak.am/show/102149?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR298SEz5tNud7pWkpMYfy8oTsJPqBLE8HL89HraRNMSIcSrewYxWDJXowk_aem_oVcTSDJJhlORdKyNn3Q17A

Առնչվող Հոդվածներ