21.2 C
Yerevan

Պուտի­նը Միայնակ Է Մնա­ցել

Ալիեւը կտրվի՞ Հայաստա­նի տարածքի մի մասն «օկուպացնե­լու» գայթակղությա­նը, թե՞ կընդունի Հայաստա­նի հետ «անհա­պաղ խաղա­ղության համա­ձայնա­գիր ստո­րագրե­լու» ԱՄՆ պահանջը:

Վահրամ Աթա­նեսյան

Հանո­յից՝ Բաքու. Պուտի­նը լիո­վին մենա՞կ է

Վիետնա­մը միշտ Միացյալ Նահանգնե­րը դիտարկել է որպես ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության գործընկեր եւ պատրաստ է նրա հետ աշխա­տել համա­պարփակ գործընկե­րությունն առաջ մղե­լու համար՝ նպա­տակ ունե­նա­լով արդյունա­վետ, կայուն եւ բովանդա­կա­յին զարգացման հասնել՝ հիմք ընդունե­լով ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության եւ միմյանց քաղա­քա­կան ինստի­տուտնե­րի փոխա­դարձ ճանա­չումը, ինչը համա­պա­տասխա­նում է երկու ժողո­վուրդնե­րի շահե­րին,- ԱՄՆ պետքարտուղա­րի Արեւելյան Ասիա­յի եւ Խաղաղ օվկիա­նո­սի հարցե­րով տեղա­կալ Դենիել Կրի­տենբերկի հետ բանակցություննե­րի ավարտին հայտա­րա­րել է Վիետնա­մի արտա­քին գործե­րի նախա­րար Բույ Թհան Շոնը:

Մեզ այստեղ (ուկրաի­նա­կան պատե­րազմում) ոչ ոք օգնության չի գալու, պետք է հույսներս մեզ վրա դնենք – Հյուսի­սա­յին Կորեա եւ Վիետնամ այցե­լությունից հետո Կրեմլում ասել է ՌԴ նախա­գահ Պուտի­նը: Եւ դա «ըստ ամե­նայնի, դիվա­նա­գի­տա­կան ծածկա­խո­սություն չէ, այլ՝ ինքնա­խոստո­վա­նություն: Այսպես կոչված՝ Գլո­բալ հարա­վի աջակցության կամ լոյա­լության մասին ռուսաստանյան մամուլի բազմա­թիվ դիտարկումնե­րը միայն քարոզչություն են: «Մենք ձեզ ծափա­հա­րում ենք, բայց ձեզ հետ Վաշինգտո­նը չենք գրո­հի» – այդ երկրնե­րի դիրքո­րո­շումն ընդհանրա­կան ձեւա­կերպել է արեւմտյան վերլուծա­բաննե­րից մեկը:

Այս ֆոնին Regnum գործա­կա­լությունը Երեւա­նում Բելա­ռուսի նախա­գա­հի թեկնա­ծու Տիխա­նովսկա­յա­յին ընդունե­լու եւ Պաղեստի­նի անկա­խությունը ճանա­չե­լու որոշման առթիվ վերլուծա­կան է հրա­պա­րա­կել: Դիտարկումնե­րից «նախա­գա­հին վերագրում է քարոզչությունը, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից հեռա­նում, այլ Ռուսաստանն է „հայկա­կան տարածքը ֆրանս-ամե­րիկյան պլացդարմի բացատ դարձնում,“ բայց իր կողմից անմի­ջա­պես շտկում է անում. «Իհարկե, այն տարածքը, որ Ադրբե­ջա­նը չի օկուպացնի,»:

Գործնա­կա­նում այս ակնարկը հասցեագրված է ոչ այնքան Երեւա­նին, որքան՝ Բաքվին: Դա «ստուգո­ղա­կան կրա­կոց» է, որպեսզի հասկա­նալ, թե ինչ տոնայնություն է իշխել Բլինքեն-Ալիեւ օրերս կայա­ցած հեռա­խո­սազրույցում, որի ընթացքում, ինչքա­նով հասկացվում է, Ադրբե­ջա­նի նախա­գա­հը փորձել է Վաշինգտո­նից ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման աջակցություն ստա­նալ:

Ռուսաստանյան կիսա­պաշտո­նա­կան լրատվա­մի­ջո­ցի երկրորդ շատ կարեւոր դիտարկումն այն է, որ Հայաստա­նի կողմից Պաղեստի­նի ճանա­չումը գնա­հատվում է «արտա­քին քաղա­քա­կան շատ գրա­գետ քայլ, որ արդեն Մոսկվա­յի դեմ չէ,»: Բայց հատկա­պես ընդգծվում է, որ դրա­նով Փաշինյա­նը կարող է «հանել Թեհրա­նում իր նկատմամբ 2018 թվա­կա­նից առկա կասկա­ծամտությունը,»: Ենթա­տեքստից հասկացվում է, որ Երեւա­նի այդ որո­շումը Մոսկվա­յին եւ Բաքվին որո­շա­կիո­րեն զրկում է Իրա­նի «ականջնե­րին փսփսա­լու» հնա­րա­վո­րությունից:

Կարե­լի է, թերեւս, արձա­նագրել, որ Պուտի­նի «ասիա­կան ՆԱՏՕ» ստեղծե­լու նախա­գի­ծը չի աշխա­տում: Խիստ կասկա­ծե­լի է, որ Թուրքիան անվտանգա­յին հարցե­րում Ռուսաստա­նի հետ դաշնակցա­յին հարա­բե­րություններ հաստա­տի: Իսկ աշխարհա­քա­ղա­քա­կան այդ դասա­վո­րությունը, թվում է, ապաակտուա­լացնում է Հարա­վա­յին Կովկա­սի հետկոնֆլիկտա­յին ստա­տուս քվո­յի շուրջ 3+3 ձեւա­չա­փի համա­ձայնությունը: Դա այլեւս Հայաստա­նի դիրքո­րոշման տիրույթի հարց չէ, այդպի­սին է օբյեկտիվ իրա­կա­նությունը:

Անո­րոշ է մնում մի հարց՝ Ալիեւը կտրվի Հայաստա­նի տարածքի մի մասն «օկուպացնե­լու» գայթակղությա՞նը, թե՞ կընդունի Հայաստա­նի հետ «անհա­պաղ խաղա­ղության համա­ձայնա­գիր ստո­րագրե­լու» ԱՄՆ պահանջը: Մինսկի խմբի լուծարման ալիեւյան իդեա-ֆիքսը Հայաստա­նի համար լրջա­գույն մարտահրա­վեր է: Այս բարդ փուլում Ստե­փա­նա­կերտի հետեւո­ղա­կան լռությունը ոչ միայն անհասկա­նա­լի, այլեւ ենթա­տեքստա­յին է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ