21.2 C
Yerevan

Տաբուներ Հաղթա­հա­րե­լու Խնդի­րը

Խորհրդա­յին Հայաստա­նում ասում էին, որ անցյալ դարասկզբի ողբերգության պատճա­ռը «դաշնակցա­կան ավանտյուրան» էր: Անկախ Հայաստա­նում Կարսի անկման պատասխա­նատվությունը բարդե­ցին հայ բոլշեւիկնե­րի վրա։ Այսօր Շուշիի, ամբողջա­կան Արցա­խի կորստյան պատասխա­նա­տուն Նիկոլ Փաշինյանն է, ինչին նա պարբե­րա­բար հակա­դարձում է «հինգե­րորդ շարասյան» մասին հիշա­տա­կումնե­րով։

Վահրամ Աթա­նեսյան

Մենք տաբուներ հաղթա­հա­րե­լու գերխնդիր ունենք

Երեւի քառա­սունչորսօրյա պատե­րազմից առաջ էր. ֆեյսբուքում նյութ էր տարածվել, որ զորա­վար Անդրա­նի­կը Շիրվանզա­դեին ապտա­կել է: Իբր՝ իրեն ծաղրե­լու համար: Գրե­ցի «որ գրո­ղին ապտա­կելն ասպե­տություն չէ: Մանա­վանդ որ Շիրվանզդեի հեգնանքը տեղին էր: Հիշեցրել էր Վանում ճաշե­լու խոստումը եւ մատնա­ցույց արել դառնա­դառն իրա­կա­նությունը: Նման է «չէ՞ „մենք Բաքվում թեյ ենք խմե­լու„» (Ստե­փա­նա­կերտում ասում էին, թառափաձկան/օսետրինայի խորո­ված ենք ուտե­լու) քաջա­խո­սությա­նը:

2023թ. մարտի կեսե­րին Ստե­փա­նա­կերտում ԼՂՀ նախկին բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րից մեկին զգուշացրի, որ կրկնվե­լու է Վանի գենե­րալ-նահանգա­պե­տության անկման, ռուսա­կան զորքի նահանջի եւ բռնա­գաղթի նախա­դե­պը, Հակա­րոն 21-րդ դարի Բանդի­մա­հուն է դառնա­լո։ Արձա­գանքից հասկա­ցա, որ այդ իրո­ղություննե­րին բացարձա­կա­պես անգետ է։ Մասնա­գի­տության բերումով դասընթաց չի անցել, Մահա­րու «Այրվող այգեստաննե­րը» չի կարդա­ցել, քառորդ դար ապրել է մի իրա­կա­նության մեջ, որտեղ նման բանե­րի մասին ոչ ոք չի խոսել։

«Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժումը քաղա­քա­կան Հայե­ցա­կարգ այդպես էլ չի ներկա­յացնում։ Չնա­յած որ համա­կիր քաղա­քա­կան որոշ գործիչներ, քաղա­քա­գետներ եւ վերլուծա­բաններ մշտա­պես ահա­զանգում են, որ խոսույթի «քաղա­քա­կան բաղադրի­չը թույլ է»։ Միամտություն է կլի­նի ասել, որ Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նը դա չգի­տի կամ չի կարող մի քանի էջի վրա շարադրել ականջա­հա­ճո սկզբունքներ։

Գիտի եւ կարող է, բայց չի անում, որովհե­տեւ, որքա­նով հասկացվում է, իշխա­նա­փո­խության նպա­տա­կը պատմա­կան իռա­ցիո­նա­լիզմի, ոչ թե Հայաստա­նի անվտանգության եւ ինքնիշխա­նության պաշտպա­նությունն է։ Հայոց պատմության մատրի­ցան այն է, որ «շատ մոտ էինք հաղթա­նա­կին, բայց դավա­ճանվե­ցինք»։ Ոչ ոք չի խոսում «ասենք, Բագրա­տունի­նե­րի ներքին դեգրա­դա­ցիա­յից, հայրե­նա­կալվածքա­յին էգոիզմից»։ Բոլո­րը գիտեն, որ Պետրոս Գետա­դարձը «դավա­ճա­նեց, Անիի բանա­լի­նե­րը հանձնեց բյուզանդա­ցի­նե­րին»։ Բայց ընդունված չէ ասել, որ այդ պետությունը ներսից այնքան փլուզված էր, որ տասնյակ «թագա­վորնե­րից» մեկին պատմի­չը տվել է Անհո­ղին մակա­նունը։ «Թագա­վոր» է, բայց երկիր չունի, զորք չունի, հարկա­տու առեւտրա­կան, արհեստա­վոր, շինա­կան չունի։

Խորհրդա­յին Հայաստա­նում ասում էին, որ անցյալ դարասկզբի ողբերգության պատճա­ռը «դաշնակցա­կան ավանտյուրան» էր: Անկախ Հայաստա­նում Կարսի անկման պատասխա­նատվությունը բարդե­ցին հայ բոլշեւիկնե­րի վրա։ Այսօր Շուշիի, ամբողջա­կան Արցա­խի կորստյան պատասխա­նա­տուն Նիկոլ Փաշինյանն է, ինչին նա պարբե­րա­բար հակա­դարձում է «հինգե­րորդ շարասյան» մասին հիշա­տա­կումնե­րով։ Բանը հասնում է նրան, որ ԼՂՀ‑ն լուծա­րած Սամվել Շահրա­մանյա­նը ենթա­տեքստով ակնարկում է, թե «ցավոտ բաներ կխո­սի»:

Մոտ մեկ ամիս առաջ ֆեյսբուքում մի բավա­կան կիրթ մարդու հետ վիճում էի: Հասանք այնտեղ, որ հարցրի՝ ի՞նչ է կարծում, Հայաստա­նից վտա­րանդված Վանո Սիրա­դեղյանն ինչու՞ է գրել «Դեսանտ Սալո­նի­կում» էսսեն: Խոսա­կիցս լռեց: Հարցի ենթա­տեքստն ստույգ ըմբռնե­լու համար նա գերա­զանց պատրաստություն ունի թե գիտե­լիքնե­րի, թե էրուդի­ցիա­յի, թե քաղա­քա­կան դիտորղունա­կության առումով: Իսկ «Դեսանտ Սալո­նի­կում» գրվել է ղարա­բաղյան երկրորդ պատե­րազմից շուրջ երկու տասնամյակ առաջ:»

Մենք առա­ջին հերթին ներքին տաբուներ հաղթա­հա­րե­լու խնդիր ունենք: Որովհե­տեւ, միեւնույն է, աշխարհը մեզ գիտի՝ ինչպես իրա­կա­նում եղել ենք, կանք: Եւ եթե բաց չի ասում, չի հետեւում, թե մեր տաբունե­րը չեն խանգա­րում, որպեսզի Հայաստա­նի հետ հարա­բե­րություններ կառուցվեն ոչ թե լիրի­կա­կան զեղումնե­րի, այլ՝ պրագմա­տիկ, անգամ մերկանտիլ շահե­րի հիմքով: Ըստ երեւույթին, պետք է սկսել այն կետից, որ տաբուա­զերծ Հայաստանն ավե­լի հասկա­նա­լի եւ վստա­հե­լի է, քան՝ տաբուա­խեղդը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ