25.6 C
Yerevan

Բոլո­րը Նույն Կետին Են Խփում

Հայաստա­նից բացի ըստ էության չկա հավա­սա­րա­զոր խաչմե­րուկով շահագրգռված որեւէ այլ պետություն եւ բոլո­րը պայքա­րում են խաչմե­րուկի «գլխա­վոր ճանա­պարհը» վերահսկե­լու համար:

Հակոբ Բադալյան

Օ Բրա­յա­նը ԱՄՆ Կոնգրե­սում բացել է Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության պայմա­նագրի մոտի­վը

Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղա­րի Եվրո­պա­յի ու Եվրա­սիա­յի հարցե­րի տեղա­կալ Ջեյմս Օ Բրա­յա­նը, որը հունի­սի 10–12-ին Երեւա­նում էր, ԱՄՆ Կոնգրե­սում լսումնե­րի ժամա­նակ ասել է, որ շատ կարեւոր է, որպեսզի Կենտրո­նա­կան Ասիա­յի ռեսուրսնե­րը դեպի Եվրո­պա տեղա­փո­խող ճանա­պարհնե­րը շրջանցեն Չինաստանն ու Ռուսաստա­նը: Օ Բրա­յա­նը նշել է, որ դրա համար է կարեւոր Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ խաղա­ղությունը, քանի որ, ըստ Օ Բրա­յա­նի բնութագրման՝ «որ պոտենցիալ խոշոր երթուղին Ադրբե­ջան-Հայաստան-Թոււրքիա» երթուղին է, թեեւ կա Վրաստա­նով դեի Սեւ ծով գնա­ցո­ղը:

Ամե­րի­կա­ցի դիվա­նա­գե­տի խոսքում թերեւս այն է, որ Վրաստա­նը չի դիտվում այսպես ասած հուսա­լի կամ վստա­հե­լի ճանա­պարհ, հաշվի առնե­լով Թբի­լի­սիի ներկա­յիս քաղա­քա­կա­նությունը: Ըստ այդմ, առա­վել կարեւոր է դառնում Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա տարբե­րա­կը: Բուն հարցն այն է սակայն, թե աշխա­տանքա­յին ի՞նչ ռեժիմ է պատկե­րացնում ԱՄՆ Հայաստա­նով անցնող տարբե­րա­կի համար: Երեւա­նը հայտա­րա­րում է, որ կողմ է ճանա­պարհնե­րի այսպես ասած լիարժեք սուվե­րեն ապարգե­լա­փակմա­նը, երբ ամեն երկրով անցնող ճանա­պարհ գտնվում է տվյալ երկրի իրա­վա­սության ներքո եւ հաղորդակցությունը տեղի է ունե­նում այնպես, ինչպես բնա­կա­նոն այլ երկրնե­րի պարա­գա­յում: Ադրբե­ջանն ու Թուրքիան սակայն կարծես թե ունեն այլ մոտե­ցում եւ ակնկա­լում են «միջանցք»:

Նրանց ակնկա­լի­քը պայմա­նա­վորված է նրա­նով, որ՝ մասնա­վո­րա­պես Թուրքիան հարցը դիտարկում է ոչ միայն լոկ առեւտրա­յին ուղի­նե­րի տրա­մա­բա­նության մեջ, այլ աշխարհա­քա­ղա­քա­կան ազդե­ցություննե­րի համար ռազմա­վա­րա­կան պայքա­րի, որտեղ առանցքա­յին դեր ունի «թյուրքա­կան աշխարհի» կառուցումը: Սա մարտահրա­վեր է Իրա­նի ու Ռուսաստա­նի համար, քանի որ «թյուրքա­կան աշխարհի» թուրքա­կան ռազմա­վա­րության առաջխա­ղա­ցումը Իրա­նի համար լինե­լու է աշխարհա­քա­ղա­քա­կան ճնշում հյուսի­սից, Ռուսաստա­նի համար՝ հարա­վից: Հայաստա­նը հայտնվել է ահա այս ռազմա­վա­րա­կան շահե­րի բախման խաչմե­րուկում, որտեղ ռիսկե­րը կառա­վա­րե­լու համար առաջ է քաշել խաղա­ղության խաչմե­րուկի գաղա­փա­րը, թեեւ բավա­կա­նին պարզ է, որ Հայաստա­նից բացի ըստ էության չկա հավա­սա­րա­զոր խաչմե­րուկով շահագրգռված որեւէ այլ պետություն եւ բոլո­րը պայքա­րում են խաչմե­րուկի «գլխա­վոր ճանա­պարհը» վերահսկե­լու համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ