25.6 C
Yerevan

Վաշինգտո­նում Փաշինյան-Ալիեւ Հանդիպու՞մ

Կոնգրե­սում Օ՛Բրայանն ասել է, որ Ադրբե­ջա­նը, հյուրընկա­լե­լով COP29‑ը, ձգտում է միջազգա­յին հեղի­նա­կա­վոր դերա­կա­տա­րության: Սա ակնարկ է, որ Հայաստա­նի հետ խաղա­ղության համա­ձայնագրի ձախո­ղումը կհե­ղի­նա­կազրկի՞ Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վը:

Վահրամ Աթա­նեսյան

Դիվա­նա­գի­տա­կան երկու վստա­հե­լի աղբյուրից «Թուրան» գործա­կա­լության Վաշինգտո­նի թղթակցին հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ‑ն մտա­դիր է հուլի­սի 15-ին մեկնարկող գագա­թա­ժո­ղո­վին հրա­վի­րել նաեւ Հայաստա­նին եւ Ադրբե­ջա­նին, որտեղ «նրանք հնա­րա­վո­րություն կունե­նան քննարկե­լու տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրնե­րի միջեւ խաղաղ համա­ձայնագրի կնքման ջանքե­րը». Աղբյուրը, սակայն, վերա­պա­հում է արել, թե առայժմ «պարզ չէ՝ հրա­վերներ ուղարկվա՞ծ են կամ ընդունվե՞լ են»:

Տեղե­կատվությունը տարածվել է ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցին ընդա­ռաջ, որի նախօ­րեին նա Կոնգրե­սի արտա­քին հարա­բե­րություննե­րի ենթա­հանձնա­ժո­ղո­վի նիստում խոսել է Կենտրո­նա­կան Ասիա­յից եւ Կասպյան ավա­զա­նից էներգա­կիրնե­րի արտա­հանման եւ առեւտրա-տնտե­սա­կան շրջա­նա­ռության երթուղի­նե­րի մասին՝ Միացյալ Նահանգնե­րի համար կարեւո­րոել երկրորդ՝ Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա հաղորդակցությունը, որի ապա­հովման համար Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը պետք է խաղա­ղության համա­ձայնա­գիր ստո­րագրեն:

Ամե­րիկյան փորձա­գետնե­րը հետաքրքրություն են ցուցա­բե­րել Օ՛Բրայանի Հարա­վա­յին Կովկա­սի երկրներ այցե­լություննե­րի ժամա­նա­կա­ցույցին. Մայի­սի 10-ին նա եղել է Թբի­լի­սիում, հունի­սի 14-ին՝ Երեւա­նում, իսկ երկու շաբաթ հետո այցե­լում է Բաքու: Ընդ որում նա ասել է, որ Ադրբե­ջան է մեկնում երկու ուղերձով՝ խաղա­ղության ժամա­նա­կը եկել է, Ալիեւը պետք է հարգի մարդու իրա­վունքնե­րը եւ ազա­տություննե­րը:

Եթե ԱՄՆ փոխպետքարտուղա­րի դիտարկումնե­րը համադրենք ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վին Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի մասնակցության հավա­նա­կա­նության մասին տեղե­կատվա­կան արտա­հոսքին, ապա կստացվի, որ Օ՛Բրայանի Երեւան եւ Բաքու այցը «նախա­պատրաստա­կան է,»: Ըստ երեւույթին, պատա­հա­կան չէ, որ հենց հունի­սի 26-ին է Ադրբե­ջա­նը Հայաստա­նին փոխանցել «խաղա­ղության պայմագրի» իր տասե­րորդ տարբե­րա­կը։

ՆԱՏՕ‑ն Վաշինգտո­նում գագա­թա­ժո­ղով գումա­րում է անդամ պետություննե­րի առաջնորդնե­րի մակարդա­կով: Եթե Հայաստա­նին եւ Ադրբե­ջա­նին մասնակցության հրա­վեր արվի, ապա կստացվի, որ Միացյալ Նահանգնե­րը Փաշինյա­նին եւ Ալիեւին «հնա­րա­վո­րություն է տալիս, որ քննարկեն տարա­ծաշրջա­նա­յին համա­գործակցությունը եւ խաղաղ համա­ձայնա­գիր կնքե­լու ջանքե­րը,»։

ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վը կհա­ջորդի Աստա­նա­յում Շանհա­յի համա­գործակցության կազմա­կերպության անդամ երկրնե­րի առաջնորդնե­րի հանդիպմա­նը: Առ այս պահը հայտնի չէ՝ Ալիեւը մասնակցության հրա­վեր ստացե՞լ է: ՇՀԿ նախորդ՝ 2022թ. սեպտեմբե­րի 12‑ի գագա­թա­ժո­ղո­վին նա պատվա­վոր հյուր էր: Այդ միջո­ցա­ռումն ուղեկցվեց Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի եռօրյա ագրե­սիա­յով:

Ադրբե­ջա­նա­կան մամուլն արձա­նագրում է, որ Թուրքիան «արեւմտյան ընտրություն է կատա­րել,» ՇՀԿ Աստա­նա­յի գագա­թա­ժո­ղո­վին, ըստ տեղե­կություննե­րի, կնա­խորդի Պուտին-Էրդո­ղան հանդի­պում, բայց կհա­ջորդի նաեւ թուրքա­խոս պետություննե­րի առաջնորդնե­րի հավաք: Ընդ որում՝ Շուշիում:

ՇՀԿ Աստա­նա­յի գագա­թա­ժո­ղո­վին, ինչպես ռուսաստանյան փորձա­գետներն ասում են, Բելա­ռուսի նախա­գահ Լուկա­շենկոն կներկա­յացնի եվրա­սիա­կան անվտանգության նոր հայե­ցա­կարգ: Ռուսաստանյան մամուլում քննարկվում է ՀԱՊԿ‑ի «վերաֆորմա­տա­վորման» թեման: Կառույցի գլխա­վոր քարտուղար Թասմա­գատբե­կո­վը խոսել է «ՀԱՊԿ‑ի ընդլայնման ներուժի» մասին, բայց հարց է ՝ առկա իրա­վի­ճա­կում Լուկա­շենկոն «իր հայե­ցա­կարգը» կներկա­յացնի։ Իրա­վի­ճա­կը շատ փխրուն է, եթե համա­ձայնություն չկա­յա­նա, ապա ՀԱՊԿ‑ի ապա­գան ավե­լի անո­րոշ կդառնա։

Փոխպետքարտուղար Օ՛Բրայանը Բաքու է մեկնում հստակ ուղերձով, որ ավե­լի վաղ պետքարտուղար Բլինքենն է Ալիեւի հետ հեռա­խո­սազրույցում հնչեցրել՝ Ադրբե­ջա­նը Հայաստա­նի հետ անհա­պաղ պետք է խաղա­ղության համա­ձայնա­գիր ստո­րագրի: Կոնգրե­սում Օ՛Բրայանն ասել է, որ Ադրբե­ջա­նը, հյուրընկա­լե­լով COP29‑ը, ձգտում է միջազգա­յին հեղի­նա­կա­վոր դերա­կա­տա­րության: Սա ակնարկ է, որ Հայաստա­նի հետ խաղա­ղության համա­ձայնագրի ձախո­ղումը կհե­ղի­նա­կազրկի՞ Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ