Ռուսաստանը ցանկանում է մնալ, որ շարունակի վաճառել Հայաստանը իր բարեկամ թուրքերին ու ադրբեջանցիներին։ Ու քանի որ այդ հնարավորությունը գնալով զրոյի է հավասարվում, ռուսները ամեն կերպ փորձում են օգտագործել իրենց բութ գործիքը։ Իսկ այդ գործիքը Ադրբեջանն է, բայց որը չի կարողանում այս պահին ինչ որ բան անել։ Ադրբեջանին հստակ հասկացրել են, որ վեր ընկիր տեղդ ու կտրուկ շարժումներ չանես, որովհետև պատասխան ես տալու դրա համար։
Դավիթ Ստեփանյան
Freeneews Armenia-ը զրուցել է ՄԱՀՀԻ փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասի, որ ռուսները իրենք են վերադարձրել Արցախն Ադրբեջանին և հեռացել։ Արմեն Գրիգորյանը նաև նշել էր, որ առանց Ռուսաստանի համաձայնության այդ պատերազմը չէր կարող տեղի ունենալ։
Արմեն Գրիգորյանին արդեն իսկ արձագանքել են Մոսկվան և Բաքուն։ Բաքուն այդ հայտարարությունը ռևանշիստական է որակել, իսկ Զախարովան նշել է, որ այդ հայտարարությամբ Արմեն Գրիգորյանը նսեմացնում է հայ ժողովրդին։
Դավիթ Գրիգորյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանը գաղտնիք չէ բացահայտել։ Բոլորն էլ շատ լավ տեսնում նե, թե ինչ է կատարվել, հասկանում են և այդ հայտարարությունը շատ ճիշտ ու ժամանակին ասված է։ Ինչ վերաբերում է նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները դրանից տուժելու են, ինչպես նորից ասում են ռուսները, ապա այդ հարաբերությունները ոչ մի փոփոխության չեն ենթարկվելու։ Ամեն ինչ շարունակվելու է իր ձևով և ռուսները թող չփորձեն որևէ այլ բան ասել կամ անել, քանի որ դրա հնարավորությունները չունեն։
Դավիթ Ստեփանյանն ասաց, որ Մոսկվայի ու Բաքվի այս ծայրահեղ հիստերիան պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ստիպված են հաշվի նստել խաղաղության պայմանագրի հետ, որը ստորագրվելու է։ Եվ դա իրենց համար վտանգավոր է այնքանով, որ այն պահից սկսած, երբ Հայաստան-Ադրբեջան հստակ ձևավորված սահման կլինի, փշալար քաշված, այդ պահիս սկսած Ադրբեջանը զրկվում է որևէ բան շահարկելու իր հնարավորություններից, իսկ ռուսների ներկայությունն ընդհանրապես դադարում է որևէ իմաստ ունենալուց։ Ռուսները հենց դրանից են այդքան տագնապած, որ իրենց դուրս են մղում տարածաշրջանից ու ամեն կերպ փորձում են ներկայացնել, որ իրենք միակ ուժն են, որ այստեղ կարող են խաղաղություն հաստատել։ Բայց մենք տեսել ենք, թե ինչ է նշանակում ռուսական խաղաղություն։
Դավիթ Ստեփանյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությունները չէ, որ նվաստացրել են հայ ժողովրդին, այլ Ռուսաստանն ու նրա առուծախային վերաբերմունքը։ Ռուսաստանը ցանկանում է մնալ, որ շարունակի վաճառել Հայաստանը իր բարեկամ թուրքերին ու ադրբեջանցիներին։ Ու քանի որ այդ հնարավորությունը գնալով զրոյի է հավասարվում, ռուսները ամեն կերպ փորձում են օգտագործել իրենց բութ գործիքը։ Իսկ այդ գործիքը Ադրբեջանն է, բայց որը չի կարողանում այս պահին ինչ որ բան անել։ Ադրբեջանին հստակ հասկացրել են, որ վեր ընկիր տեղդ ու կտրուկ շարժումներ չանես, որովհետև պատասխան ես տալու դրա համար։ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Ադրբեջանն ինքը բազմաթիվ հարթակներում է պարտավորություններ ստանձնել խաղաղության կնքման համար ու նաև դա նշանակել է, որ ինքը պարտավորվում է իրականացնել իր բաժին գործողությունները ու հիմա պարրզապես չի կարող փողոցային լեզվով ասած «թռնել իր խոսքից»։ Ռուսները երբեմն փորձում են Հայաստանին վախեցնել ինչ որ տնտեսական սանկցիաներով՝ գազ թանկացնել, դադարեցնել ատոմակայանին ուրան մատակարարել, բայց երբ Երևանը հասկացրեց, որ ռուսների այլընտրանք ունի, նրանք արագ դադարեցրին իրենց պաթսային տոնը։ Հայաստանն առայժմ կշարունակի իր հարաբերությունները ռուսների հետ հիմնականում ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև դա ձեռնտու է երկու երկրներին էլ, բյաց քաղաքական ու ռազմական առումով Հայաստանն արդեն իսկ արևմուտքի գործընկեր է, իսկ Ալիևն այդքան չկա, որ կարողանա հարձակվել արևմուտքի ազդեցության գոտու վրա։ Նա կարող է հարձակվել ռուսական ազդեցության գոտու վրա։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ մենք արևմուտքի հետ պիտի շարունակենք աշխատել մեր պետության գոյությունը ապահովելու համար։ Ռուսական բարեկամությունը մահվան պես վտանգավոր է մեզ համար։ Բացի դրանից էլ մեր «դաշնակիցը» արդեն իսկ վտարված երկիր է դարձել, գնում է Հյուսիսային Կորեայի հետ է պայմանագրեր կնքում, մենք որպես ի՞նչ շարունակենք նրանց հետ աշխատել։
Ռուսաստանը իհարկե չի հրաժարվում Հայաստանի ներքին գործերին խառնվելուց։ Նա անվերջ կիրառում է հայաստանյան ընդդիմադիր ռուսամոլ հատվածը, բայց, բարեբախտաբար մեր հասարակության մեծամասնությունը ուշքի է եկել։
Աղբյուրը՝ YouTube.com։