21.2 C
Yerevan

Բաքվի Հետ Է Պետք Լուրջ Խոսել

Հայաստա­նի դիվա­նա­գի­տությունը պետք է ունե­նա թիկունքա­յին լուրջ աջակցություն: Սա ինչպե՞ս գիտա­կան, վերլուծա­բա­նա­կան հանրության, այնպես էլ բոլոր քաղա­քա­կան ուժե­րի խնդիրն է։

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի «վեցե­րորդ զգա­յա­րա­նը» պետք է չեզո­քացվի

Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մո­վը Հայաստա­նի սահմա­նադրությունը համա­րում է խաղա­ղության պայմա­նագրի «հիմնա­կան խոչընդոտ»: Գործընթա­ցի ամե­նասկզբից տպա­վո­րություն կար, որ Բաքուն խոչընդոտ էր անվա­նե­լու Ադրբե­ջա­նի սահմա­նադրությունը, որի իմաստով այդ երկի­րը ոչ թե Ադրբե­ջա­նի խորհրդատվա­կան սահմա­նադրություն, այլ՝ 1918–20թ.թ. գոյություն ունե­ցած Ժողովրդա­կան հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդն է: Ըստ էության, խաղա­ղության պայմա­նագրի շուրջ Ալիեւի դիրքո­րոշման խորքա­յին իմաստը դա է, որ նենգա­փոխվում է Հայաստա­նում սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի պահանջով։

Միջազգա­յին հարթակնե­րում Ալիեւը ներկա­յա­նում է որպես «խաղա­ղա­րար» եւ վկա­յա­կա­չում, որ առա­ջի­նը Բաքուն է ներկա­յացրել հաշտության հինգ սկզբունքնե­րը։ Դրանք հրա­պա­րակված են, բայց այնտեղ խոսքը միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նության, քաղա­քա­կան ամբողջության, սահմաննե­րի անխախտե­լիության ճանաչման, ապա­գա­յում փոխա­դարձա­բար տարածքա­յին պահանջներ չներկա­յացնե­լու, դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման, կոմունի­կա­ցիա­նե­րի բացման եւ փոխա­դարձ հետաքրքրություն ներկա­յացնող այլ ասպա­րեզնե­րում համա­գործակցության մասին է։

Բաքվի «վերկե­րորդ զգա­յա­րա­նը» պետք է չեզո­քացվի: Ինչպե՞ս: Նախ, Հայաստա­նի դիվա­նա­գի­տությունը պետք է ունե­նա թիկունքա­յին լուրջ աջակցություն: Սա ինչպե՞ս գիտա­կան, վերլուծա­բա­նա­կան հանրության, այնպես էլ բոլոր քաղա­քա­կան ուժե­րի խնդիրն է, որ իշխա­նություննե­րին «Էրդո­ղան-Ալիեւ տանդե­մի ցանկություննե­րը բավա­րա­րե­լու» պաթե­տիկ քարոզչության փոխա­րեն կարող են ունե­ցած կապե­րով քարոզչություն զարգացնել, որ տարածքա­յին պահանջներ Ադրբե­ջա­նի սահմա­նադրությունը ունի, քանի որ օրի­նա­կա­նացնում է 1918–20թ.թ. գոյություն ունե­ցած Ժողովրդա­կան հանրա­պե­տությա­նը՝ նրան վերագրե­լով միջազգա­յին ճանաչվա­ծություն: Ենթա­տեքստն այն է, որ այդ, իրա­կա­նում միայն դե-ֆակտո պետության ինքնահռչա­կած տարածքն «օրի­նա­կան է».

Որքան էլ արտա­ռոց չհնչի Բաքվի «վեցե­րորդ զգա­յա­րա­նը» չեզո­քացնե­լու համար Հայաստա­նը կարող է բանակցա­յին օրա­կարգ բերել երկու երկրնե­րի սահմա­նադրա-իրա­վա­կան համա­կարգի բարե­փոխման խնդի­րը: Ադրբե­ջա­նը իր առա­ջարկություննե­րում այդ դրույթը չի ներա­ռել, քանի որ պայմա­նա­գի­րը ենթադրում է փոխա­դարձ պարտա­վո­րություններ եւ հավա­սար իրա­վունքներ: Եւ եթե այսօր պնդում է, որ Հայաստա­նի սահմա­նադրությունը պետք է փոխվի, ապա հարց է ծագում՝ ինչու՞: Չէ՞ որ իր իսկ ներկա­յացրած սկզբունքնե­րում նման հղում չկա:

Հետեւա­բար կամ պայմա­նա­գիրն ստո­րագրվում է այդ հինգ սկզբունքնե­րի հիման վրա, կամ բանակցա­յին օրա­կարգ է բերվում կողմե­րի սահմա­նադրա-իրա­վա­կան համա­կարգի համարժեք փոփո­խության հարցը: Այլ կերպ ասած՝ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը վերա­դառնում են 1991թ. դեկտեմբե­րի 21‑ի իրա­վա­կան ստա­տուս-քվո­յին՝ որպես ԽՍՀՄ‑ի փլուզմամբ ինքնիշխա­նություն ձեռք բերած երկրներ:

Տպա­վո­րությունը, որ Ալիեւը «միջազգա­յին ճնշման տակ ստիպված է լինե­լու խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրել», միայն տպա­վո­րություն է: Նախ, շատ անո­րոշ է «միջազգա­յին ճնշում» ասվա­ծը: Երկրորդ, Ալիեւը ցանկա­ցած պահի վկա­յա­կո­չե­լու է «ադրբե­ջա­նա­կան ժողովրդի կամքը», եւ խուսա­փե­լու է այնպի­սի փաստա­թուղթ, որը Բաքվին կզրկի 1918–20թ.թ. գոյություն ունե­ցած Ժողովրդա­կան հանրա­պե­տության «տարածքա­յին ամբողջա­կա­նությունը վերա­կանգնե­լու իրա­վունքից»: Ուզում ենք մենք ընդունել այս իրո­ղությունը, թե՝ ոչ, դրա­նից ոչինչ չի փոխվում:

Կա նաեւ տարբե­րակ, որ Հայաստա­նը եւ Ադրբե­ջա­նը ստո­րագրեն հարա­բե­րություննե­րի կարգա­վորման «շրջա­նա­կա­յին համա­ձայնա­գիր», հիմք ընդունե­լով 2022թ. մարտի 14-ին Բաքվի հրա­պա­րա­կած հինգ սկզբունքնե­րը: Բայց ինչ-որ հանգրվա­նի հասնե­լու համար Հայաստա­նում հարկ է ձեւա­վո­րել ներքին կոնսենսուս:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ