29 C
Yerevan

«Ստե­փա­նա­կերտը Զո՞ւսպ Է»

Իր բաժին պատասխա­նատվությունը ստանձնե­լու փոխա­րեն Ստե­փա­նա­կերտի քվա­զէ­լի­տան հանրությա­նը ներշնչել է, որ «Արցա­խը Նիկոլն է ծախել»: Եվ հետեւո­ղա­կա­նո­րեն տորպե­դա­հա­րել է իրա­վի­ճա­կի կառա­վարման բոլոր փորձե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Բայց զու՞սպ է, արդյոք, «Ստե­փա­նա­կերտը»

Հարցին, թե ո՞վ է հանձնել Արցա­խը,- Նիկոլ Փաշինյա­նի խորհրդա­կան Արամ Խաչատրյա­նը պատասխա­նել է. «Արցա­խի գործող իշխա­նություննե­րը»: Հեղի­նա­կա­վոր թերթի խմբա­գի­րը համա­րում է, որ «դա մտնում է արցախցի­նե­րի դեմ քստմնե­լի քարոզչության տրա­մա­բա­նության մեջ»: Կարծում եմ՝ վարչա­պե­տի խորհրդա­կա­նը նման միանշա­նակ ձեւա­կերպում չէր անի, եթե հարցադրումը բոլոր առումնե­րով ցինիկ չլի­ներ, բայց դա այլ թեմա է:

Արցախցի­նե­րի դեմ «քստմնե­լի քարոզչությունը» ո՞րն է, որտե՞ղ, ինչպե՞ս է դրսեւորվում: Սամվել Շահրա­մանյա­նին սպա­սարկող ավտո­մե­քե­նա­յի առգրա­վումը կամ նրան Քննչա­կան կոմի­տե հրա­վի­րե­լը, կամ Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի դեմ քրեա­կան վարույթի հարուցումն «արցախցի­նե­րի դեմ քստմնե­լի քարոզչությու՞ն» է:

Այս ձեւա­կերպման հեղի­նա­կը միջին-վիճա­կագրա­կան արցախցու հանդիպե՞լ է, տեղյա՞կ է, թե նա Արցա­խի իշխա­նություննե­րի, ռազմա­քա­ղա­քա­կան եւ գործա­րար վերնա­խա­վի, բյուրոկրա­տա­կան չինովնի­կության մասին ինչ է ասում, նրանց շահա­տա­կություննե­րից ինչեր գիտի: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհե­տեւ բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րի գերակշիռ մեծա­մասնությունը Նիկոլ Փաշինյա­նին մեղադրում է, թե ինչու՞ Արցա­խի պաշտոնյաննե­րին թողել է անպա­տիժ:

Կարե­լի է, իհարկե, Բագրատ արքե­պիսկո­պոս Գալստանյա­նի միջո­ցով փորձել ներշնչել, որ արցախցի պաշտոնյա­նե­րը «հերո­սություն են գործել»՝ իրենց ծառա­յո­ղա­կան մեքե­նա­ներն անվնաս Երեւան հասցնե­լով, բայց արժե տեսնել, թե բռնա­գաղթված արցախցին ինչ քամահրանքով է լսում նրան:

Մարդիկ ամեն ինչ տեսել են, զգա­ցել իրենց մաշկի վրա: Եվ ոչ այնքան ծիծա­ղե­լի, որքան որ զավեշտա­կան է, երբ ընդդի­մությա­նը հարող մի գործիչ բռնա­գաղթված ստե­փա­նա­կերտցի կնոջ անունից պատմություն է հորի­նում, թե Արցա­խի նախկին բարձրաստի­ճան պաշտոնյան հազա­րա­վոր մարդկանց հետ գիշե­րը հացի հերթի էր կանգնում: Ոչ մի ստե­փա­նա­կերտցի հացի հերթում նույնիսկ քաղա­քա­յին ավա­գա­նու չի հանդի­պել:

Փոխա­րե­նը վկա­յում են, որ մինչեւ սեպտեմբե­րի 19‑ը քաղա­քում մի քանի ռեստո­րաններ են գործել: Շատե­րը գիտեն, թե վերնա­խավն ինչպես է ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջո­ցով հոգա­ցել կենցա­ղա­յին կարիքնե­րը: Սա է իրա­կա­նությունը, եւ այդ նվաստա­ցումնե­րի ու զրկանքնե­րի միջով անցած միջին-վիճա­կագրա­կան արցախցին ոչ մի կապ չունի նրանց հետ, ում Նիկոլ Փաշինյա­նը կամ նրա խորհրդա­կա­նը քննա­դա­տում է:

Մի քանի օր առաջ Դավթա­շե­նում տաքսի էի պատվի­րել: Վարորդը ստե­փա­նա­կերտցի էր: Կուզե­նա­յի, որ «արցախցի­նե­րի դեմ քստմնե­լի քարոզչություն» ձեւա­կերպման հեղի­նա­կը լսեր երեք պատե­րազմ անցած այդ մարդուն: Թեեւ համոզված եմ, որ դրա­նից ոչինչ չի փոխվե­լու:

Իսկ ինչի՞ց է ծագել այս ամե­նը: Նրա­նից, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմի ձախողման համար իր բաժին պատասխա­նատվությունը ստանձնե­լու փոխա­րեն Ստե­փա­նա­կերտի քվա­զէ­լի­տան հանրությա­նը ներշնչել է, որ «Արցա­խը Նիկոլն է ծախել»: Եվ հետեւո­ղա­կա­նո­րեն տորպե­դա­հա­րել է իրա­վի­ճա­կի կառա­վարման բոլոր փորձե­րը:

Կարող է պարա­դոքսալ հնչել, բայց նախընտրե­լի կլի­ներ, որ Ստե­փա­նա­կերտը բացա­հայտ միա­նար «Հայրե­նի­քի փրկության» շարժմա­նը, քան ընդուներ երկդի­մի կեցվածք եւ Երեւա­նում մի բան ասեր, տեղում՝ բոլո­րո­վին այլ: Երբ 2022թ.-ին Արա­յիկ Հարությունյա­նը հրա­պա­րա­կայնացրեց, որ Լաչի­նի միջանցքը Գորիս-Ստե­փա­նա­կերտ ճանա­պարհով փոխա­րի­նե­լու որո­շումն Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱԺ-ում ներկա­յացված բոլոր կուսակցություննե­րի առաջնորդնե­րի մասնակցությամբ, որոնցից շատե­րը տառա­ցիո­րեն կես ժամ հետո հարցազրույցներ են շռայլել եւ թիրա­խա­վո­րել իրեն, պաշտո­նա­կան Երեւա­նը պետք է լրջա­գույն հետեւություն աներ, որ Արցախն այլեւս բանակցունակ եւ վստա­հե­լի պարտնյոր չէ:

Ըստ երեւույթին, արդա­րա­ցի է Հայկ Խանումյա­նը, երբ առա­ջարկում է զսպվա­ծություն ցուցա­բե­րել եւ թեման փակել: Բայց զու՞սպ է, արդյոք, Ստե­փա­նա­կերտի էլի­տան:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3438235.html

Առնչվող Հոդվածներ