25.6 C
Yerevan

Հայաստա­նի Չլուծված Խնդիրնե­րը

Այստեղ պետք չէ փնտրել կամ ակնկա­լել միա­տա­րություն: Ավե­լին, միա­տա­րությունը՝ անգամ ամե­նա­գե­ղե­ցիկ եւ ականջա­հա­ճո փաթե­թա­վո­րումնե­րով, ըստ էության ենթադրում է սեղմում, այլ ոչ թե նոր տարա­ծություննե­րի բացում:

Հակոբ Բադալյան

Պատե­րազմը նեղացնում է տարա­ծությունը. Հայաստա­նի հրա­տապ եւ չլուծված խնդի­րը

Ռուսաստա­նում տեղի է ունե­ցել անվտանգության խորհրդի օպե­րա­տիվ նիստ, որտեղ քննարկվել է միջին եւ փոքր հեռա­հա­րության հրթիռնե­րի լիկվի­դա­ցիա­յի պայմա­նագրի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կը: Պուտի­նը կասկած է հայտնել, որ ԱՄՆ ավե­լացնում է իր այդ հրթի­ռա­յին պոտենցիա­լը եւ տեղա­բաշխումը տարբեր ռեգիոննե­րում, ասե­լով, թե Ռուսաստանն էլ պետք է արձա­գանքի եւ սկսի արտադրություն ու տեղա­կա­յում:

Փաստա­ցի, խոսքը վերա­բե­րում է սպա­ռա­զի­նություննե­րի նոր մրցա­վազքի մասին, որը մի կողմից ներկա­յումս ընթա­ցող այսպես ասած տաք համաշխարհա­յին պատե­րազմի շղթա­յի օղակ է, մյուս կողմից նաեւ ուրվագծում է ապա­գա սառը պատե­րազմի պատկե­րը, երբ ավարտվի պատե­րազմի տաք փուլը: Անկասկած է մի բան, որ տարա­ծություննե­րը աշխարհում շարունա­կում են սեղմվել այն պետություննե­րի համար, որոնք խոշոր հաշվով չունեն տեղի ունե­ցող մեծ վերա­ձեւման այսպես ասած առաջնա­յին կամ վճռո­րոշ մասնա­կից լինե­լու հնա­րա­վո­րություն: Հայաստանն այդ երկրնե­րի շարքում է եւ դա որեւէ գաղտնիք չէ:

Ավե­լին, Հայաստանն այդ երկրնե­րի շարքում է իր համար բավա­կա­նին խնդրա­հա­րույց «մեկնարկա­յին պայմաննե­րում», ինչը ենթադրում է ոչ միայն նեղ տարա­ծություն, այլ նաեւ ըստ էության ռեսուրսա­յին բավա­կա­նին սահմա­նա­փակ բազ՝ այդ տարա­ծության մեջ մանեւրի համար: Այստեղ Հայաստա­նի համար առա­ջա­նում է գերխնդիր՝ փոխհա­տուցել արտա­քին նեղա­ցող տարա­ծությունը ներքին կյանքում հնա­րա­վո­րինս լայն տարա­ծություններ բացե­լով: Խոսքը բնա­կա­նա­բար աշխարհագրա­կան, ֆիզի­կա­կան տարա­ձություննե­րի մասին չէ, այլ բովանդա­կա­յին, գաղա­փա­րա­կան, արժե­հա­մա­կարգա­յին, այդ ամե­նը ինստի­տուցիո­նալ սխե­մա­նե­րով առաջ մղե­լու համար:

Այստեղ պետք չէ փնտրել կամ ակնկա­լել միա­տա­րություն: Ավե­լին, միա­տա­րությունը՝ անգամ ամե­նա­գե­ղե­ցիկ եւ ականջա­հա­ճո փաթե­թա­վո­րումնե­րով, ըստ էության ենթադրում է սեղմում, այլ ոչ թե նոր տարա­ծություննե­րի բացում: Որովհե­տեւ, հասա­րա­կություննե­րը բնա­կա­նո­րեն լինում են բազմա­զան, բազմա­կարծիք, հետեւա­բար հաջո­ղության բանա­ձեւն այդ ամե­նի կապի­տա­լի­զա­ցիա­յի սխե­մա­ներ մշա­կելն է, այլ ոչ թե այդ ամե­նը միա­տա­րության որեւէ տրա­մա­բա­նության մեջ տեղա­վո­րե­լը, ըստ էության կաշկանդե­լով ու սահմա­նա­փա­կե­լով հանրա­յին ներուժը: Խոշոր հաշվով, սա հայկա­կան նորանկախ պետա­կա­նության այդպես էլ չլուծված խնդիրն է, որը դարձել է մնացյալ տարբեր տրա­մա­չա­փի խնդիրնե­րի ուղղա­կի, թե անուղղա­կի «օջախ»: Չլուծված խնդիր, որի լուծման ուղղությամբ համընդհա­նուր ջանքը սակայն այսօր դարձել է առա­վել քան երբեւէ կարեւոր ու հրա­տապ, թեեւ՝ առա­վել քան երբեւէ՝ բարդ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ