29 C
Yerevan

Ֆրանսիա­յի Փոփո­խություննե­րը Կազդե՞ն ՀՀ Վրա

Ավե­լորդ է թերեւս խոսել այն մասին, թե Ֆրանսիա­յում քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը որքան կարեւոր է Հայաստա­նի համար, հաշվի առնե­լով այն կարեւոր դերը, որ Ֆրանսիան ունի Հայաստա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րի արեա­լում, ընդ որում թե երկկողմ, թե նաեւ ավե­լի լայն իմաստով:

Հակոբ Բադալյան

Ինչ է փոխվում Ֆրանսիա­յում. Հայաստա­նի աչալրջությունը

Ֆրանսիա­յում նախօ­րեին կայա­ցած խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության առա­ջին փուլում հաջո­ղություն են արձա­նագրել աջա­կողմյան ուժե­րը՝ Մարի Լե Պենի գլխա­վո­րությամբ: Երկրորդ ցուցա­նի­շը ձախ ուժե­րի Նոր ազգա­յին ճակատ միա­վորնանն է, իսկ գործող նախա­գահ Մակրո­նի առաջնորդած շարժումը ընդա­մե­նը երրորդն է: Մեկ շաբաթ անց տեղի է ունե­նա­լու ընտրության երկրորդ փուլը եւ այդ ժամա­նակ ավե­լի պարզ կլի­նի, թե ինչպի­սի հարա­բե­րակցություն է Ֆրանսիա­յում: Սակայն, քիչ հավա­նա­կան է, որ նախա­գահ Մակրո­նին հաջողվի էապես շտկել իրա­վի­ճա­կը: Մարի Լե Պենը իր կողմնա­կիցնե­րին կոչ է արել ակտիվ մասնակցել երկրորդ փուլին, ասե­լով, որ սա դեռ հաղթա­նակ չէ:

Արդեն խոսվում է այն մասին, որ հնա­րա­վոր է Մակրո­նը փորձի կոա­լի­ցիա ձեւա­վո­րել ձախե­րի հետ, այդ կերպ պահպա­նե­լով մեծա­մասնությունը խորհրդա­րա­նում: Միա­ժա­մա­նակ, գնա­հա­տա­կաններ կան, որ Մարի Լե Պենն էլ կարող է փորձել պայմա­նա­վորվել այսպես ասած «հին աջեր» համարվող Ֆրանսիա­յի հանրա­պե­տա­կաննե­րի հետ:: Բոլոր դեպքե­րում, առայժմ այդ մասին խոսակցություննե­րը խիստ հարա­բե­րա­կան են, քանի դեռ սպասվում է երկրորդ փուլը եւ հստակ չէ ուժե­րի վերջնա­կան դասա­վո­րությունը: Մի բան թերեւս բավա­կա­նին նկա­տե­լի է՝ նախա­գահ Մակրո­նի առաջնորդած քաղա­քա­կան ուժի պարտությունը: Ընդ որում, այն երկրորդն է վերջին ամսվա ընթացքում, քանի որ այդ ուժը պպարտվեց նաեւ Եվրա­խորհրդա­րա­նի ընտրությա­նը: Մեծ հաշվով, դրա­նից հետո Մակրո­նը հայտա­րա­րեց Ֆրանսիա­յի խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության մասին:

Գրե­թե կասկած չկա, որ Ֆրանսիա­յում կփոխվի կառա­վա­րություն: Ինչպի­սին կլի­նի նորը, պարզ կդառնա հուլի­սի 7‑ին երկրորդ փուլի արդյունքում: Ավե­լորդ է թերեւս խոսել այն մասին, թե Ֆրանսիա­յում քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը որքան կարեւոր է Հայաստա­նի համար, հաշվի առնե­լով այն կարեւոր դերը, որ Ֆրանսիան ունի Հայաստա­նի արտա­քին հարա­բե­րություննե­րի արեա­լում, ընդ որում թե երկկողմ, թե նաեւ ավե­լի լայն իմաստով: Իհարկե Ֆրա­սիան եւս այն պետություննե­րի շարքից է, որը ունի իր ռազմա­վա­րությունը եւ այն գործնա­կա­նում անփո­փոխ է՝ անկախ իշխա­նություննե­րի փոփո­խությունից, սակայն Ֆրանսիան էլ իր միջազգա­յին դերով ունի այն մասշտա­բը, երբ անգամ տակտի­կա­կան նշա­նա­կության փոփո­խություննե­րը կարող են նշա­նա­կա­լի լինել ավե­լի համեստ երկրներ համար:

Ֆրանսիա­յի պարա­գա­յում անշուշտ կա մի կարեւոր եւ էական հանգա­մանք՝ կա իրա­պես կայա­ցած եւ ինստի­տուցիո­նալ ամրություն ունե­ցող հայկա­կան սփյուռք, որն իր տասնամյակնե­րի աշխա­տանքով ու կապե­րով կարո­ղա­ցել է ֆրանսիա­կան քաղա­քա­կան միջա­վայրի առանցքա­յին ուժե­րի հետ ձեւա­վո­րել բավա­կա­նին կայուն աշխա­տանքա­յին հարա­բե­րություններ: Հայաստա­նի համար կարեւոր է Ֆրանսիա­յի հետ աշխա­տանքում հաշվի առնել այդ հանգա­մանքը՝ իրա­վի­ճա­կի կառա­վա­րե­լիությունն ապա­հո­վե­լու համար, չնա­յած այն հնա­րա­վոր փոփո­խություննե­րին, որոնք թերեւս անխուսա­փե­լի են՝ հաշվի առնե­լով խորհրդա­րա­նի արտա­հերթ ընտրության առա­ջին փուլի պատկե­րը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ