Հայաստան

ՀՀ-ը Անկախ Ու Ինքնուրույն Է, Ոչ Թե Նախկինի Նման Մոսկովյան Կամակատար

Եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ֆրանսիական ընտրությունները ի՞նչ աստիճանի փոփոխություններ են արձանագրելու Հայաստանի հետ հարաբերությունների առումով, ապա կրկին պետք է հասկանալ, թե ինչ մակարդակի հաղթանակ կտանեն ուժերը, ինչ իրավիճակ կձևավորվի։ Բարեբախտաբար Ֆրանսիան հայանպաստ է տրամադրված, այսինքն աջերն ու ձախերը, բոլորը Հայաստանը ընդունում են, դրական են վերաբերում ու մենք հիմա պետք է ձգտենք չկորցնել այդ բարյացկամությունը։

Կայծ Մինասյան

1inTV-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային մի շարք դեպքեր և դրանց հնարավոր առնչությունը Հայաստանի վրա։
Կայծ Մինասյանն անդրադարձել է մի քանի օր առաջ ԱՄՆ-ում CNN-ի կողմից կազմակերպված Բայդեն-Թրամփ բանավեճին։ Ընդհանուր առմամբ նկատելի էր, որ Թրամփը բանավեճի ժամանակ իրեն շատ վստահ է զգացել, խոսել է ավելի պարզ ու հստակ, իսկ Բայդենը երբեմն արտաբերել է անհասկանալի բառակապակցություններ, կմկմացել և նրա ելույթը վատ է ընդունվել։ Այս պահին շատերը հակված են այն կարծիքին, որ Թրամփը ջախջախել է Բայդենին և միայն մոտ 35-37 տոկոսն է ամերիկացիների շրջանում կարծում, որ Բայդենը ավելի լավ ելույթ է ունեցել։ Քաղաքագետի կարծիքով Թրամփի հաղթանակը այնքան էլ լավ չի լինելու, քանի որ վերջինս մեկուսացման քաղաքականության կողմնակիցն է և բացի դրանից՝ հանրապետականների հաղթանակը խոչընդոտում է դեմոկրատական արժեքների ավելի տարածմանն ո պաշտպանմանը, իսկ Հայաստանը հիմա այդ արժեքների պահապանն է տարածաշրջանում։ Բայց պետք չէ հարյուր տոկոս վստահություն ունենալ, որ Թրամփը հաղթելու է։ Բացի նախագահի աթոռին նստելուց, Թրամփը նաև պետք է կարողանա ԱՄՆ Սենատում բացարձակ մեծամասնություն ունենալ, որպեսզի իշխանությունն ամբողջովին կենտրոնանա նրա ձեռքում, իսկ դա այնքան էլ հեշտ բան չէ։ Քաղաքագետը նշեց, որ այնուամենայնիվ դեմոկրատները դեռևս ժամանակ ունեն Բայդեն փոխարինելու մեկ այլ թեկնածուով, բայց դրան պիտի ողջ կուսակցությունը, ինչպես և Բայդենը համաձայն լինի։
Այնուհետև Կայծ Մինասյանը խոսեց Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունների մասին։ Քաղաքագետը երեխայություն համարեց Մակրոնի կողմից ֆրանսիական Սենատը ցրելն ու նոր ընտրություններ կազմակերպելը։ Դա խայտառակություն է, որը դատապարտում են նաև Մակրոնի կողմնակիցները։ Դա նաև վտանգավոր է այն առումով, որ Մակրոնը դրանով հարվածում է ժողովրդավարական արժեքներին։ Այս պահին Մակրոնը պարտվում է ընտրություններում։ Կարելի է կանխատեսել, որ իշխանության են հավակնելու աջերն ու ծայրահեղ աջերը։ Ձախերը հավանաբար կփորձեն կենտրոնամետ ուժերի հետ հավասարակշռել իրավիճակը, բայց ամենից հավանականն այն է, որ պառլամենտում ոչ ոք բացարձակ մեծամասնություն չի ունենալու և ավելի շատ կոալիցիոն կառավարում կլինի։ Կայծ Մինասյանն ասաց, որ աջերի մեջ կան և՛ Հայաստանը սիրողներ, և՛ Բաքվի կողմնակիցներ, այնպես, որ եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ֆրանսիական ընտրությունները ի՞նչ աստիճանի փոփոխություններ են արձանագրելու Հայաստանի հետ հարաբերությունների առումով, ապա կրկին պետք է հասկանալ, թե ինչ մակարդակի հաղթանակ կտանեն ուժերը, ինչ իրավիճակ կձևավորվի։ Բարեբախտաբար Ֆրանսիան հայանպաստ է տրամադրված, այսինքն աջերն ու ձախերը, բոլորը Հայաստանը ընդունում են, դրական են վերաբերում ու մենք հիմա պետք է ձգտենք չկորցնել այդ բարյացկամությունը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի կողմից 2013թ․ մեկ օրվա մեջ ԵՄ ասոցացումից հրաժարվելն ու ԵԱՏՄ մտնելու որոշում ընդունելը ծանր հարվածեց Հայաստանի հեղինակությանն ու էապես իջեցրեց Եվրոպայում հավատը հայերի նկատմամբ։ Այսքան տարի Արևմուտքը փորձել է Հայաստանի հետ շփման նոր մակարդակ գտնել ու այդ վստահությունն այսօր կա։ Ու երբ մենք խոսում ենք, որ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կհաղթեն այս կամ այն ուժերը, պիտի նաև հասկականք, որ նրանց վերաբերմունքը փոխված է Հայաստանի հանդեպ։ Նրանք այլևս այն անվստահությունը չունեն Հայաստանւ հանդեպ, ինչպես, որ Սերժ Սարգսյանի և մյուսների օրոք էր։ Հայաստանն այսօր կարողանում է ինքնուրույն քաղաքականություն իրացնել։ Նույնիսկ Ռուսաստանն է դա հասկանում ու այլևս չի կարող միանգամից ուղիղ խփել։
Կայծ Մինասյանը նաև դրական արտահայտվեց ԵՄ անդամության թեկնածության համար հանրաքվե անցկացնելու առաջարկին և պնդեց, որ այդ հանրաքվեն պիտի տեղի ունենա և լավ կլինի եթե դա իրականանա Վրաստանի ընտրություններից առաջ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *