16.7 C
Yerevan

Իրա­նը Կփրկի՞ Ալիեւին

Իրանն ակնհայտո­րեն չի շտա­պում: Եւ դա ստեղծված առարկա­յա­կան իրա­վի­ճա­կում, կարծես, Ալիեւի համար փրկություն է։

Վահրամ Աթա­նեսյան

Աստա­նում տեղի է ունե­ցել Ռուսաստա­նի Դաշնության եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի հանդիպումը«Վլադիմիր Պուտի­նը» սահմա­նել է բանակցություննե­րի հիմնա­կան թեման՝ «Հյուսիս-հարավ տրասնպորտա­յին միջանցքի խնդի­րը»: «Ես կուզե­նա­յի ընդգծել ենթա­կա­ռուցվածքնե­րի հարցում մեր ծրագրե­րը եւ այստեղ, իհարկե, առաջնա­յինն այժմ Հյուսիս-հարավ հայտնի մայրուղին է: Հույս ունեմ, որ այդ մասին եւս մենք երկու բառ կխոսենք»,-ասել է Ռուսաստա­նի նախա­գա­հը:

Ի պատասխան՝ Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբե­ջա­նը «տրա­մադրվա­ծությունը վճռա­կան է, ուղղված նրան, որ Ադրբե­ջա­նի տարածքում միջանցքի ենթա­կա­ռուցվածքներն ընդլայնվեն»: Նրա ներկա­յացմամբ՝ «դա ֆիզի­կա­պես գոյություն ունի, բայց չի համա­պա­տասխա­նում այդ նախագծի առա­վե­լա­գույն գործարկման մասին մեր հարեւաննե­րի եւ գործընկերնե­րի մտադրություննե­րին»: Ռուսաստանցի փորձա­գետնե­րի գնա­հատմամբ՝ Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի գործարկման առա­վե­լա­գույն ժամկե­տը 2028 թվա­կանն է:

Թե աշխարհա­քա­ղա­քա­կան ի՞նչ հաշվարկ ունի Ռուսաստա­նը՝ ենթադրություննե­րը տարբեր են: Ամե­նա­հա­վա­նա­կան է թվում տեսա­կե­տը, որ Ռուսաստա­նը «ձգտում է առնվազն հասնել Գլո­բալ հարա­վի չեզո­քությա­նը»: Սանկտ-Պետերբուրգից մինչեւ հնդկա­կան Մունբայ ձգվող երա­կուղա­յին հաղորդակցությունն, անշուշտ, միջազգա­յին նշա­նա­կություն ունի:

Դատե­լով Ադրբե­ջա­նի տարածքում ենթա­կա­ռուցվածքնե­րի ընդլայնման մասին Ալիեւի նկա­տա­ռումնե­րից, նա ձգտում է ժամա­նակ շահել: Խիստ ուշագրավ է, որ Աստա­նա­յում Պուտին-Ալիեւ բանակցություննե­րին ընդա­ռաջ Բաքվի իշխա­նա­մերձ մամուլը սուր քննա­դա­տության է ենթարկել Իրա­նին, որ, չնա­յած Ռուսաստա­նի տրա­մադրած 1,4 միլիարդ եվրո­յի առկա­յությա­նը, ամե­նեւին էլ «չի շտա­պում Ռեշ-Աստա­րա հատվա­ծի կառուցումն սկսե­լու հարցում»:

Ըստ այդմ, իրա­նա­կան կողմն ավարտել է 162 կմ. ընդհա­նուր երկա­րության երկա­թուղու միայն 30 կիլո­մետրա­նոց հատվա­ծի նախագծումը, ինչին դեռ պետք է հետեւեն հեո­դե­զիա­կան ուսումնա­սի­րություններ, Ռուսաստա­նը եւ Իրա­նը համա­ձայնության պետք է գան նաեւ մասնա­գետնե­րի, շինա­րա­րա­կան տեխնի­կա­յի, շինանյութե­րի ընտրության հարցում:

Իրանն ակնհայտո­րեն չի շտա­պում: Եւ դա ստեղծված առարկա­յա­կան իրա­վի­ճա­կում, կարծես, Ալիեւի համար փրկություն է: Միացյալ Նահանգնե­րը եւ Եվրա­միությունը կտրուկ դեմ են Սանկտ-Պետերբուրգ-Մունբայ երկա­թուղա­յին հաղորդակցությա­նը, բայց Ալիեւը չի կարող կտրուկ մերժել Ռուսաստա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան նախա­գի­ծը:

Մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Աստա­նա­յում Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րը վերջնա­կան համա­ձայնության կգան: Իրա­կա­նության, կարծես, շատ մոտ է փորձա­գի­տա­կան գնա­հա­տա­կա­նը, որ Ալիեւը սկզբունքա­յին նշա­նա­կության ոչ մի հարցում որո­շում չի կայացնե­լու՝ մինչեւ չլուծվի ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րի ինտրի­գը:

Ըստ երեւույթի, սպա­սումներ ունի նաեւ Իրա­նը: Կարեւոր է նաեւ, որ Կրեմլի մամուլի ծառա­յությունը հուլի­սի 2‑ին անոնսա­վո­րել է Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Էրդո­ղան բանակցություններ, իսկ Իրա­նի մասով միայն ակնարկել, որ «չի բացառվում, որ Պուտի­նը կարճա­տեւ շփում կունե­նա նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Մոխբե­րի հետ»: Մեկ ամսում Պուտի­նը Մոխբե­րի հետ երկու հեռա­խո­սազրույց է ունե­ցել:

Եւ եթե Աստա­նա­յում ռուս-իրա­նա­կան լիարժեք բանակցություններ տեղի չեն ունե­նում, ապա կամ Պուտի­նը համոզված է, որ Մոխբերն ապա­գա կառա­վա­րության որո­շումնե­րի ընդունման վրա ադե­ցություն չի ունե­նա­լու, կամ Մոսկվան Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի գործարկման հարցում Թեհրա­նի շահագրգռվա­ծությա­նը լիարժեք հավատ չի ընծա­յում: Եթե ստա­ցի այդպես, ապա Իրանն Ադրբե­ջա­նին մեծ ծառա­յություն մատուցած կլի­նի: Իսկ գուցե Արեւմուտքը պատրաստ է փոխհատուցե՞լ Իրա­նին, եթե Սանկտ-Պետերբուրգ-Մունբայ հաղորդակցության աշխարհա­քա­ղա­քա­կան նախա­գի­ծը չիրա­գործվի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3439704.html

Առնչվող Հոդվածներ