Հայաստան

ԵԱՏՄ – Սեպտեմբերի 3-ի Ուրվականը

Արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանը պարզապես ոչնչացնում է իր իսկ անվտանգային բարձիկները։ Եվ եթե Ադրբեջանը նոր հարձակում ձեռնարկի, ապա դա չի՞ նշանակում, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին այդ դեպքում շատ քիչ կլինի կամ գուցե չի լինի։ Կարողանալո՞ւ է նման իրավիճակներում Փաշինյանը ապահովել ՀՀ անվտանգությունը, երբ անընդհատ ձգձգում է ԵՄ անդամակցության թեկնածության ներհայաստանյան հանրաքվեն։

Դավիթ Ստեփանյան

1in TV-ի եթերում վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը խոսել է վարչապետ Փաշինյանի այն հայտարության մասին, որում վարչապետը նշել է, որ ԵՄ անդամակցության համարհանրաքվե չի անցկացվելու, քանի որ ԵՄ-ում հիմա բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում և բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն այս պահին ՀՀ-ը չունի։ Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ը ինքը կցանկանա։
Դավիթ Ստեփանյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը մեծ մտահոգությունների առիթ է տալիս։ Վարչապետի խոսքերը ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ; Վերլուծաբանի կարծիքով ԵՄ-ը, որ Հայաստանի անվտանգության ապահովման շատ կարևոր դերակատար է, այսօր կարող է կրկին կորցնել Հայաստանի հանդեպ վստահությունը, քանի որ Փաշինյանի հայտարարություններն ասես կրկնում են 2013թ․ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի գործողությունները, երբ երեք տարի ԵՄ գնալուց հետո ՀՀ այն ժամանակվա նախագահը ընդամենը մեկ օրվա ընթացքում փոխեց իր որոշումը և հայաստանը մեկ գիշերում մտամ ԵԱՏՄ ճահիճը, որտեղից չի կարողանում դուրս գալ մինչ օրս։
Դավիթ Ստեփանյանը տարակուսած է, թե ինչ է նշանակում այն, որ ԵՄ-ում բազմաթիվ փոփոխություններ են ընթանում ու պետք է սպասել։ Սպասել, որ ի՞նչ լինի։ Սպասել այնքան, մինչև ԵՄ-ում և մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում փոփոխությունները ընդունեն ամենավատթար ձևը ու Հայաստանն այլևս այնտեղ անելիք չունենա՞։ Իսկ ինչո՞ւ սպասելու փոխարեն չարագացնել այդ ամենը, որպեսզի ԵՄ աջակցությունն ավելի խիտ ու համապարփակ լինի, քանի դեռ ԵՄ-ում և Ֆրանսիայում հայանպաստ իրավիճակ է։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանը պարզապես ոչնչացնում է իր իսկ անվտանգային բարձիկները։ Եվ եթե Ադրբեջանը նոր հարձակում ձեռնարկի, ապա դա չի՞ նշանակում, որ ԵՄ աջակցությունը Հայաստանին այդ դեպքում շատ քիչ կլինի կամ գուցե չի լինի։ Կարողանալո՞ւ է նման իրավիճակներում Փաշինյանը ապահովել ՀՀ անվտանգությունը, երբ անընդհատ ձգձգում է ԵՄ անդամակցության թեկնածության ներհայաստանյան հանրաքվեն։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ հերիք է վախենանք ռուսներից, հերիք է այդ վախով ապրենք ու թույլ տանք, որ այդ վախը կործանի ցանկացած հնարավորություն։ Այնպես չէ, որ ԵՄ անդամակցության թեկնածության համար կատարվելիք հանրաքվեն ինչ որ ներքաղաքական բարդություն է ստեղծելու ՔՊ համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է հետաձգվում անորոշ ժամկետով։ Սա քաղաքական անպատասխանատվություն է, որը շատ ծանր է նստելու մեզ վրա։
Վերլուծաբանը նաև Փաշինյանին ու ՔՊ-ին հիշեցրեց, որ նրանք չփորձեն այդ հանրաքվեն քարոզչական նյութ սարքել և դրանով փորձել ապահովել քվեներ 2026-ի ընտրություններում՝ խոստանալով հանրաքվե իրականացնել ընտրություններից հետո։ Դա տապալված ու մերժողական օրակարգ է։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *