29 C
Yerevan

ԵԱՏՄ — Սեպտեմբե­րի 3‑ի Ուրվա­կա­նը

Արդյո՞ք սա չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը պարզա­պես ոչնչացնում է իր իսկ անվտանգա­յին բարձիկնե­րը։ Եվ եթե Ադրբե­ջա­նը նոր հարձա­կում ձեռնարկի, ապա դա չի՞ նշա­նա­կում, որ ԵՄ աջակցությունը Հայաստա­նին այդ դեպքում շատ քիչ կլի­նի կամ գուցե չի լինի։ Կարողանալո՞ւ է նման իրա­վի­ճակնե­րում Փաշինյա­նը ապա­հո­վել ՀՀ անվտանգությունը, երբ անընդհատ ձգձգում է ԵՄ անդա­մակցության թեկնա­ծության ներհա­յաստանյան հանրաքվեն։

Դավիթ Ստե­փանյան

1in TV‑ի եթե­րում վերլուծա­բան Դավիթ Ստե­փանյա­նը խոսել է վարչա­պետ Փաշինյա­նի այն հայտա­րության մասին, որում վարչա­պե­տը նշել է, որ ԵՄ անդա­մակցության համարհանրաքվե չի անցկացվե­լու, քանի որ ԵՄ-ում հիմա բազմա­թիվ փոփո­խություններ են տեղի ունե­նում և բազմա­թիվ հարցեր կան, որոնց պատասխաններն այս պահին ՀՀ‑ը չունի։ Վարչա­պետ Փաշինյա­նը նաև նշել է, որ ինքը բազմիցս հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը պատրաստ է մոտե­նալ ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ‑ը ինքը կցանկա­նա։
Դավիթ Ստե­փանյանն ասաց, որ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը մեծ մտա­հո­գություննե­րի առիթ է տալիս։ Վարչա­պե­տի խոսքե­րը ավե­լի շատ հարցեր են առա­ջացնում, քան պատասխաններ; Վերլուծա­բա­նի կարծի­քով ԵՄ‑ը, որ Հայաստա­նի անվտանգության ապա­հովման շատ կարև­որ դերա­կա­տար է, այսօր կարող է կրկին կորցնել Հայաստա­նի հանդեպ վստա­հությունը, քանի որ Փաշինյա­նի հայտա­րա­րություններն ասես կրկնում են 2013թ․ սեպտեմբե­րի 3‑ի Սերժ Սարգսյա­նի գործո­ղություննե­րը, երբ երեք տարի ԵՄ գնա­լուց հետո ՀՀ այն ժամա­նակվա նախա­գա­հը ընդա­մե­նը մեկ օրվա ընթացքում փոխեց իր որո­շումը և հայաստա­նը մեկ գիշե­րում մտամ ԵԱՏՄ ճահի­ճը, որտե­ղից չի կարո­ղա­նում դուրս գալ մինչ օրս։
Դավիթ Ստե­փանյա­նը տարա­կուսած է, թե ինչ է նշա­նա­կում այն, որ ԵՄ-ում բազմա­թիվ փոփո­խություններ են ընթա­նում ու պետք է սպա­սել։ Սպա­սել, որ ի՞նչ լինի։ Սպա­սել այնքան, մինչև ԵՄ-ում և մասնա­վո­րա­պես Գերմա­նիա­յում, Ֆրանսիա­յում փոփո­խություննե­րը ընդունեն ամե­նա­վատթար ձևը ու Հայաստանն այլևս այնտեղ անե­լիք չունե­նա՞։ Իսկ ինչո՞ւ սպա­սե­լու փոխա­րեն չարա­գացնել այդ ամե­նը, որպեսզի ԵՄ աջակցությունն ավե­լի խիտ ու համա­պարփակ լինի, քանի դեռ ԵՄ-ում և Ֆրանսիա­յում հայանպաստ իրա­վի­ճակ է։ Արդյո՞ք սա չի նշա­նա­կում, որ Հայաստա­նը պարզա­պես ոչնչացնում է իր իսկ անվտանգա­յին բարձիկնե­րը։ Եվ եթե Ադրբե­ջա­նը նոր հարձա­կում ձեռնարկի, ապա դա չի՞ նշա­նա­կում, որ ԵՄ աջակցությունը Հայաստա­նին այդ դեպքում շատ քիչ կլի­նի կամ գուցե չի լինի։ Կարողանալո՞ւ է նման իրա­վի­ճակնե­րում Փաշինյա­նը ապա­հո­վել ՀՀ անվտանգությունը, երբ անընդհատ ձգձգում է ԵՄ անդա­մակցության թեկնա­ծության ներհա­յաստանյան հանրաքվեն։
Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ հերիք է վախե­նանք ռուսնե­րից, հերիք է այդ վախով ապրենք ու թույլ տանք, որ այդ վախը կործա­նի ցանկա­ցած հնա­րա­վո­րություն։ Այնպես չէ, որ ԵՄ անդա­մակցության թեկնա­ծության համար կատարվե­լիք հանրաքվեն ինչ որ ներքա­ղա­քա­կան բարդություն է ստեղծե­լու ՔՊ համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է հետաձգվում անո­րոշ ժամկե­տով։ Սա քաղա­քա­կան անպա­տասխա­նատվություն է, որը շատ ծանր է նստե­լու մեզ վրա։
Վերլուծա­բա­նը նաև Փաշինյա­նին ու ՔՊ-ին հիշեցրեց, որ նրանք չփորձեն այդ հանրաքվեն քարոզչա­կան նյութ սարքել և դրա­նով փորձել ապա­հո­վել քվե­ներ 2026‑ի ընտրություննե­րում՝ խոստա­նա­լով հանրաքվե իրա­կա­նացնել ընտրություննե­րից հետո։ Դա տապալված ու մերժո­ղա­կան օրա­կարգ է։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ