16.7 C
Yerevan

Էրդո­ղա­նի Ակնարկներն Ալիև­ին

Աստա­նա­յում Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Էրդո­ղան բանակցություններն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ծանր են լինե­լու, եթե Թուրքիա­յի նախա­գահն իրեն թույլ է տվել հիշել մեծ սիմվո­լի­կա ունե­ցող պատմա­կան իրա­դարձությունը։

Վահրամ Աթա­նեսյան

Էրդո­ղա­նը «գաղտնա­գիր» է հղել Ալիեւին

Հուլի­սի 2‑ին կառա­վա­րության նիստից հետո Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեբ Թայիփ Էրդո­ղա­նը ճեպազրույցի ժամա­նակ հայտա­րա­րել է, որ քառա­սունչորսօրյա պետրազմում Ադրբե­ջա­նին ցուցա­բե­րած ուժեղ օգնությունը «ոչ միայն թույլ է տվել հայկա­կան օկուպա­ցիա­յից ազա­տագրել Ղարա­բա­ղը», այլեւ մեր երկրի երե­սից մաքրել է 1944թ. Բորալթա­նի ողբերգության ամո­թա­լի հետքը: «Մենք չենք կարող թույլ տալ, որ նման իրա­դարձությունը կրկնվի», – ասել է Թուրքիա­յի նախա­գա­հը։

Խոսքը մի իրա­դարձության մասին է, որ Թուրքիա­յում արծարծվել է դեռեւս 2015 թվա­կա­նին, երբ իշխող Արդա­րություն եւ զարգա­ցում եւ ընդդի­մա­դիր Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության հարա­բե­րություննե­րը ծայրա­հեղ լարված էին: Այդ մասին խոսել է Թուրքիա­յի վարչա­պետ Ահմեդ Դավութօղլուն՝ ԺՀԿ-ին մեղադրե­լով, որ 1944թ. Իսմեթ Ինենյուն Ստա­լի­նի պահանջով խորհրդա­յին կողմին է հանձնել 176 ադրբե­ջանցի փախստա­կաննե­րի, որ ապաստան էին գտել իրենց «երկրորդ հայրե­նի­քում»:

Ովքեր էին այդ մարդիկ՝ մանրմասնություններ հայտնի չեն: Թուրքա­կան մի քանի աղբյուրներ վկա­յում են, որ նրանք խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րի պատժիչ ջոկա­տի կողմից գնդա­կա­հարվել են հենց սահմա­նին՝ Արաքս գետի վրա Բորալթան կամուրջն անցնե­լուց անմի­ջա­պես հետո: Ադրբե­ջա­նա­կան ընդդի­մությունը մի քանի անգամ այդ իրա­դարձության մասին ակնարկներ արել է այն իմաստով, որ Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին Հեյդար Ալիեւը ծառա­յել է Նախի­ջեւա­նի ԻՀ ներքին գործե­րի ժողո­վուրդ եւ Բորալթա­նի «ողբերգության ակա­նա­տես է եղել»:

Թուրքիա­յի «դեմքից ամո­թա­լի խարա­նը մաքրե­լու» մասին Էրդո­ղա­նը հայտա­րա­րել է Աստա­նա մեկնելւ նախօ­րեին, որտեղ նախա­տեսված է նրա եւ Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նի հանդի­պումը, բայց մինչ այդ Պուտի­նը բանակցություններ կվա­րի Իլհամ Ալիեւի հետ: Քառա­սունչորսօրյա պատե­րազմում Ադրբե­ջա­նին ցուցա­բե­րած ուժեղ օգնության մասին Էրդո­ղա­նի հիշա­տա­կումը գրե­թե բաց եւ հասկա­նա­լի է: Բայց ահա ինչու է նա հիշել Բորալթա­նի «ողբերգությունը», ՝ բազմանշա­նակ է:

Այդ իրա­դարձության մասին վկա­յողնե­րը պատմել են, որ ադրբե­ջանցի­նե­րը խնդրել են իրենց «չհանձնել գյաուր ռուսի դատաստա­նին, գնդա­կա­հա­րեն Թուրքիա­յի դրո­շի ներքո՝ թուրք զինվորնե­րի կրա­կո­ցով»: Էրդո­ղանն ասել է, որ նման իրա­դարձություն չպետք է կրկնվի:
Թուրքիա­յի նախա­գահն ակնարկում է, որ ինչպես խորհրդա­յին, այնպես էլ ալիեւյան Ադրբե­ջա­նից այլա­խոհնե­րը դարձյալ կարող են ապաստան գտնել իրենց «երկրորդ հայրենիքու՞մ»: Եւ ինքը նրանց չի՞ վերա­դարձնի, չի՞ հանձնի Ալիեւի դատաստա­նին:

Բայց Էրդո­ղա­նի անցյա­լում առկա է նման մի քանի ամո­թա­լի դեպք, ամե­նահնչե­ղը հայտնի լրագրող Միրկա­դի­րո­վի ձերբա­կա­լությունը եւ Ադրբե­ջա­նին արտա­հանձնում է: Գուցե Էրդո­ղա­նը հիշեցնում է, որ 176 ադրբե­ջանցի­նե­րի գնդա­կա­հա­րությա­նը նաեւ Հեյդար Ալիեւն է մասնակցե՞լ, թե ակնարկն այն է, որ Իլհամ Ալիեւը չպետք է խախտի թուրք եւ ադրբե­ջանցի զինվո­րա­կաննե­րի եղբայրությունը եւ «գյաւոր ռուսնե­րի» ծրագրած անվտանգա­յին համա­կարգի մաս չպետք է կազմի:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ Բորալթա­նի «գաղտնագրի» հասցեա­տերն Աստա­նա Ռուսաստա­նի նախա­գա­հի հետ բանակցություննե­րի մեկնող Իլհամ Ալիեւն է: Թուրքա­կան աղբյուրնե­րը վկա­յա­կո­չել են Իսմեթ Ինենյուի թոռնուհի Գուլսուն Բիլգե­հա­նին, որ ասել է, թե իր պապը նման անպատվա­բեր որո­շում ընդունել է, որպեսզի Ստա­լի­նին Թուրքիա­յի դեմ հարձակման առիթ չտա: Էրդո­ղա­նը, թերեւս, Ալիեւին հասկացնում է, որ Ռուսաստանն Ադրբե­ջա­նի նկատմամբ ազդե­ցության լծակներ չունի՞: Աստա­նա­յում Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Էրդո­ղան բանակցություններն, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, ծանր են լինե­լու, եթե Թուրքիա­յի նախա­գահն իրեն թույլ է տվել հիշել մեծ սիմվո­լի­կա ունե­ցող պատմա­կան իրա­դարձությունը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ