16.7 C
Yerevan

Մոսկվան Մերժո՞ւմ Է Անկա­րա­յին

Էրդո­ղա­նի՝ այսպես ասած Շուշիի Հռչա­կագրին փաստո­րեն արդեն հանդի­ման կա ոչ միայն 2022 թվա­կա­նի փետրվա­րի 22‑ի ռուս-ադրբե­ջա­նա­կան դաշնակցա­յին Հռչա­կա­գի­րը, այլ նաեւ 2024 թվա­կա­նի հուլի­սի 3‑ի չին-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան գործակցության հռչա­կա­գի­րը:

Հակոբ Բադալյան

Էրդո­ղա­նի վերջնա­գիր եւ Պուտի­նի մերժում. ռուս-թուրքա­կան սառույցը չի՞ հալվել

Աստա­նա­յում Պուտին-Էրդո­ղան բանակցությունից հետո լրագրողնե­րի հարցե­րին պատասխա­նե­լով, Կրեմլի խոսնակ Դմմիտրի Պեսկո­վը հայտա­րա­րել է, որ Էրդո­ղա­նը չիկա­րող միջնորդ լինել Ռուսաստա­նի եւ Ուկրաի­նա­յի միջեւ: «Ոչ, դա հնա­րա­վոր չէ», ասել է Պեսկո­վը ի պատասխան լրագրողնե­րի հարցի, նշե­լով, որ Ուկրաի­նա­յի թեման հանդիպմա­նը քննարկվել է: Պեսկո­վի հայտա­րա­րությունը խոսում է թերեւս այն մասին, որ Պուտին-Էրդո­ղան հանդիպմա­նը չի հաղթա­հարված այն սառնությունն ու փոխա­դարձ անվստա­հությունը, որ հաստատված է երկու երկրնե­րի եւ մասնա­վո­րա­պես երկու նախա­գահնե­րի միջեւ: Դա բավա­կա­նին շոշա­փե­լի զգացվում է նաեւ նրանց հանդիպման այսպես ասած ողջույնի խոսքե­րում, որոնք ընդհա­նուր առմամբ բարե­կա­մա­կան են, սակայն որոնցում բավա­կա­նին շոշա­փե­լի է անվստա­հության նյարդը:

Էրդո­ղա­նը բացման խոսքում Պուտի­նին ասել է, որ շատ մոտ ապա­գա­յում սպա­սում է նրան Անկա­րա­յում: Թե հանդիպման ընթացքում արդեն ինչ է պատասխա­նել Պուտի­նը, պարզ չէ, սակայն Էրդո­ղա­նի հայտա­րա­րությունը հնչում է վերջնագրի նման՝ կամ շատ մոտ ապա­գա­յում Պուտի­նը կկա­տա­րի այց Անկա­րա, կամ… ի՞նչ կանի Թուրքիան, եթե այդ այցը չլի­նի եւ ՌԴ նախա­գա­հը շարունա­կի հղում անել ժամա­նա­կի սղությա­նը: Ընդ որում, Պուտինն իր հերթին ընդգծել է Շանհա­յի գործակցության կազմա­կերպության շրջա­նա­կում հանդիպման հանգա­մանքը, թերեւս մատնանշե­լու համար, որ այսօր Ռուսաստա­նին Թուրքիան հետաքրքրում է միջազգա­յին բազմա­կողմ ձեւա­չա­փի շրջա­նա­կում, իսկ երկկողմը ենթա­կա է դրան:

Միով բանիվ, ակնա­ռու է, որ ռուս-թուրքա­կան հարա­բե­րությունը բարդ փուլում է եւ այն թերեւս Աստա­նա­յի հանդի­պումով հաղթա­հարված չէ: Ավե­լին, Չինաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ ռազմա­վա­րա­կան գործակցության Հռչա­կագրի ստո­րագրումը ըստ ամե­նայնի դուրս չէ ռուս-չինա­կան քննարկումնե­րից: Փաստա­ցի, Էրդո­ղա­նի՝ այսպես ասած Շուշիի Հռչա­կագրին փաստո­րեն արդեն հանդի­ման կա ոչ միայն 2022 թվա­կա­նի փետրվա­րի 22‑ի ռուս-ադրբե­ջա­նա­կան դաշնակցա­յին Հռչա­կա­գի­րը, այլ նաեւ 2024 թվա­կա­նի հուլի­սի 3‑ի չին-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան գործակցության հռչա­կա­գի­րը: Ադրբե­ջա­նում Էրդո­ղա­նի ռազմա­վա­րա­կան մարտահրա­վերներն ավե­լա­նում են, միեւնույն ժամա­նակ նա փաստո­րեն չի կարո­ղա­նում վերա­կանգնել այն դերը, որ կորցրեց նախորդ տարի ամռա­նը ՆԱՏՕ Վեհա­ժո­ղո­վին ընդա­ռաջ՝ պայմա­նա­վորվա­ծություննե­րի գնա­լով Արեւմուտքի հետ, որոնք բավա­կա­նին մարտահրա­վերներ էին պարունա­կում Ռուսաստա­նի համար:

Մինչդեռ, Անկա­րա­յի խաղի ռազմա­վա­րա­կան պաշա­րը այն բալանսն է, որ նա փորձել է պահել Արեւմուտքի եւ Ռուսաստա­նի, կամ մասնա­վո­րա­պես ԱՄՆ ու Ռուսաստա­նի միջեւ: Ուկրաի­նա­յում միջնորդության հանգա­մանքը մեծ հաշվով այդ մասին է, այլ ոչ թե պատե­րազմի դադա­րեցման հարց լուծե­լու: Պեսկո­վը հայտա­րա­րում է, որ Էրդո­ղա­նը չի կարող լինել միջնորդ: Ընդ որում, դա ասվում է նաեւ այն ֆոնին, որ Ուկրաի­նա էր այցե­լել Հունգա­րիա­յի վարչա­պետ Օրբանն ու զուգա­հեռ տեղի էր ունե­ցել ՌԴ եւ Հունգա­րիա­յի արտգործնա­խա­րարնե­րի հեռա­խո­սազրույց: Արդյո՞ք Էրդո­ղաննը փոխա­րինվում է Օրբա­նով, ընդ որում լայն իմաստով, հաշվի առնե­լով նաեւ այն, որ մայի­սին եվրո­պա­կան տուրնեի շրջա­նա­կում Հունգա­րիա­յում էր եղել նաեւ Սի Ցզինպի­նը՝ Ֆրանսիա­յից եւ Սերբիա­յից հետո: Ի դեպ, Սերբիա­յի վարչա­պետ Վուչինչն էլ անսպա­սե­լի հայտա­րա­րել է, որ ԱՄՆ ու Սերբիան վաղե­մի դաշնա­կիցներ են:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3439930.html

Առնչվող Հոդվածներ