19.9 C
Yerevan

Ընդդի­մությա­նը Պետք է Ձերբա­կա­լել Հակա­պե­տա­կա­նության Համար

Մի քանի հեղի­նա­կա­վոր երկիր չմասնակցի, այդ կոնֆե­րանսը բոլո­րո­վին այլ հեղի­նա­կություն կունե­նա, իսկ, եթե Ադրբե­ջա­նը շարունա­կի նման ագրե­սիվ ու անպա­տասխա­նա­տու պահվածքը, ապա, չի բացառվում, որ ընդհանրա­պես զրկվի այդ կոնֆե­րանսն իր մոտ անցկացնե­լու շանսից։ ԱՄՆ‑ը վերջերս Բաքվին արդեն բառա­ցի ասել է, որ եթե Ադրբե­ջա­նը շարունա­կի խուսա­փել խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումից, ապա պատասխան է տալու դրա համար, իսկ Բաքուն հասկա­նում է դրա լրջությունը։

Հայկ Սուքիասյան

Լուրերը‑ը զրուցել է Քրիստոնյա ժողովրդա­վա­րա­կան կուսակցության փոխնա­խա­գահ Հայկ Սուքիասյա­նի հետ։ Նրանք զրուցել են մի շարք ներքա­ղա­քա­կան ու արտա­քին դիվա­նա­գի­տա­կան ճակա­տագրին վերա­բերվող երև­ույթնե­րի մասին։
Հայկ Սուքիասյա­նը անդրա­դարձավ ՀՀ Սահմա­նադրությունը փոխե­լու Ալիևի պահանջնե­րին։ Նա ասաց, որ Սահմա­նադրությունը փոխե­լու նախա­ձեռնությունը մերն է, բայց Ալիևը շատ լավ օգտվում է այդ իրա­վի­ճա­կից։ Նա հայտա­րա­րում է, որ իր պահանջով են հայե­րը Սահմա­նադրա­կան փոփո­խություններ ցանկա­նում անել։ Ու դժբախտա­բար այդ մեթո­դը շատ լավ աշխա­տում է։ Ալիևի խոսքե­րին հավա­տա­ցողներ կան ու նա էլ փորձում է անընդհատ խառնել մեր ներքին իրադրությունը։ Դե եթե Ալիևն է պահանջում, որ մենք փոխենք մեր սահմնադրությունը, մենք էլ պահանջենք, թող Ալիևը Ադրբե­ջա­նում Սահմա­նադրություն փոխի։ Միայն ասե­լով չէ
Հայկ Սուքիասյանն ասաց, որ պետք չէ վախով ապրել, մեզնից շատե­րը վախով են ծնվել ու հիմա Ալիևի ամեն բառը վերա­ծում են մեծ մարգա­րե­րության։ Բաքվի բռնա­պե­տին պետք է արժա­նի կերպով պատասխա­նել։ Այն ինչ ասում է ԱԳՆ‑ը խաղա­ղության պայա­մա­նագրի հետ կապված, որ մեկ ամսում կստո­րագրվի, եթե ամեն ինչ նորմալ լինի, պետք է հասկա­նանք, որ դեռևս չի ստո­րագրվում զուտ այն պատճա­ռով, որ Ադրբե­ջա­նը դա չի ուզում։ Սահմա­նադրություն փոխե­լու պահանջը շատ անի­մաստ է հնչում։ Ալիևը ցանկա­նում է ժամա­նակ ձգել այնքան, որքան հնա­րա­վոր է։ Հիմա աշխարհում իրա­վի­ճակներ են փոխվում։ Եվրո­պա­յում իշխա­նության են գալիս աջե­րը, ԱՄն-ում հավա­նա­կան է, որ իշխա­նություն վերցնի Թրամփը։ Այդ դեպքում Բաքուն հույս ունի, որ ԱՄՆ‑ը իրեն պահե­լու է այնպես, ինչպես 2020-ին էր, երբ Մոսկվան իրենց նվի­րեց Արցա­խը։ Բայց աշխարհը փոխվում է անընդհատ ու ադրբե­ջանցի­ներն էլ դա գիտեն։ Այս պահին պատե­րազմի հավա­նա­կա­նությունը շատ ցածր է։ Ապա­գա­յում գուցե ինչ որ բան փոխվի, բայց ոչ հիմա։
Հայկ Սուքիասյա­նը նաև խոսեց այն մասին, որ Ադրբե­ջա­նը հույս ունի, որ նոյեմբե­րին իր մոտ կայա­նա­լիք համաշխարհա­յին բնա­պահպա­նա­կան կոնֆե­րա­սը ուժե­ղացնե­լու է իր դիրքերն այնքան, որ դրա­նից հետո կարող է հանգիստ հարձակվել հայաստա­նի վրա, քանի որ այդ կոնֆե­րանսում հույս կա նաև շատե­րի համա­ձայնությունը ստա­նալ տարա­ծաշրջա­նի ապա­գա­յի հետ ապված։ Բայց դեռ հարց է, թե ով կմասնակցի, իսկ ով՝ ոչ։ Մի քանի հեղի­նա­կա­վոր երկիր չմասնակցի, այդ կոնֆե­րանսը բոլո­րո­վին այլ հեղի­նա­կություն կունե­նա իսկ եթե Ադրբե­ջա­նը շարունա­կի նման ագրե­սիվ ու անպա­տասխա­նա­տու պահվածքը, ապա, չի բացառվում, որ ընդհանրա­պես զրկվի այդ կոնֆե­րանսն իր մոտ անցկացնե­լու շանսից։ ԱՄՆ‑ը վերջերս Բաքվին արդեն բառա­ցի ասել է, որ եթե Ադրբե­ջա­նը շարունա­կի խուսա­փել խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումից, ապա պատասխան է տալու դրա համար, իսկ Բաքուն հասկա­նում է դրա լրջությունը։
Հայկ Սուքիասյա­նը անդրա­դարձավ նաև Հայաստա­նի ընդդի­մությա­նը ու արդեն երեք տարի շարունակվող ցնցումնե­րին։ Նա վերա­հաստա­տեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրի­գորյա­նի հայտա­րա­րությունն առ այն, որ եթե չլի­ներ ռուսա­կան համա­ձայնությունը, ապա 2020‑ի պատե­րազմը չէր լինի, Արցախն էլ չէինք կորցնի։ Իսկ Հայաստա­նի ընդդի­մությա­նը պետք է ձերբա­կա­լել՝ այլ երկրի շահե­րին ծառա­յե­լու համար։ Անընդհատ նոր դեմքեր են բերում իբրև թե առաջնորդներ են։ Իրենցից ի՞նչ առաջնորդ։ Առաջնորդը Տիգրան Մեծն էր, իսկ նրանք միայն մի բան են լավ անում՝ իջեցնում են հայաստա­նի միջազգա­յին հեղի­նա­կությունը։ Նրանք բոլորն էլ ռուսա­կան գործա­կալներ են ու պատվերներ կատա­րող։ Հիմա էլ հույս ունեն աշնա­նը ինչ որ նոր բան սկսել։
Հայկ Սուքիասյա­նը նաև կարև­ո­րեց հայաստա­նում ԵՄ թեկնա­ծությանն անդա­մակցե­լուն ուղղված համա­պե­տա­կան հանրաքվեի անցկա­ցումը։ Դրա իմաստը այն է, որ ԵՄ‑ը տեսնի, որ դեպի արևմուտք գնա­լը ոչ թե ու ոչ միայն իշխա­նության կուրսն է, այլ ժողովրդի ցանկությունը։

Տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ