19.9 C
Yerevan

Կոռուպցիան Շալա­կած Չենք Կարող ԵՄ Գնալ

Շատ լավ կլի­ներ, եթե գերա­տեսչություննե­րը, պետա­կան շատ ոլորտնե­րի ղեկա­վարնե­րը մտա­ծեին վարչա­պե­տի պես և փորձեին իր պես աշխա­տել: Այդ դեպքում գուցե հնա­րա­վոր լինել շատ ավե­լի լավ արդա­րա­դա­տություն իրա­կա­նացնել: Ի վերջո արդա­րա­դա­տությունը նաև հոգև­որ կատե­գո­րիա է: Արդա­րությունը միայն դատա­կան իշխա­նությունը չէ, այն նաև անձնա­կան որո­շում է, բարո­յա­կան սկզբունք:

Հովսեփ Խուրշուդյան

1in TV‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ անդա­մակցության թեկնա­ծությա­նը վերա­բե­րող համա­պե­տա­կան հանրաքվեի անցկացման առա­ջարկը Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կի կողմից և իշխա­նության արձա­գանքը:
Հովսեփ Խուրշուդյա­նը, մեկնա­բա­նե­լով վարչա­պետ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը հանրաքվեի հարցով, երբ վերջինս ասաց, որ հանրաքվեի անհրա­ժեշտություն չի տեսնում այն պատճա­ռով, որ անցյալ տարվա հոկտեմբե­րին իր հայտա­րա­րությունն այն մասին, որ Հայաստա­նը պատրաստ է մոնե­տալ ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ‑ը կցանկա­նա, արդեն իսկ ցույց է տալիս ՀՀ պատրաստա­կա­մությունը այդ հարցում և այդ եվրաինտեգրման ցանկությունը ոչ թե միայն իշխա­նություննե­րի, այլև ժողովրդի կամքն է, ասաց, որ նախ կցանկա­նար վերջա­նա­կան հասկա­նալ, թե իշխա­նություննե­րը ինչ են որո­շել հանրաքվեի հարցում: Այս պահին հանրաքվեն չանցկացնե­լը զուտ տակտիկակա՞ն քայլ է, թե իր մեջ կրում է նաև քաղա­քա­կան որո­շում: Հանրաքվեն կարև­որ է, այն չպի­տի որևէ կամա­կո­րության հանդի­պի ու դրա անցկացման կամ մերժման հարցը չպետք է ենթարկվի որևէ անձնա­կան կամ խմբա­յին շահե­րի հանդի­պի: Խուրշուդյանն ասաց, որ հանրաքվեի հարցով ընդհա­նուր առմամբ միշտ դրա­կան արձա­գանք է ստա­ցել իշխա­նություննե­րից, իշխա­նության բազմա­թիվ ներկա­յա­ցուցիչներ համակրանք են ցույց տվել այդ հարցի շուրջ: Թե ինչո՞ւ է Փաշինյանն այս պահին այդպես արձա­գանքել, դեռևս դժվար է ասել: Հ. Խուրշուդյանն այն կարծի­քին է, որ իշխա­նություննե­րը ավե­լի շատ տեղե­կատվություն ունեն և հավա­նա­բար որոշ անտե­սա­նե­լի բաներ ավե­լի լավ գիտեն ու դրա հետև­անքով կարող են մեթո­դա­նա­բա­նա­կան այլընտրանքներ լինել: Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթակն իր քաղուժով և ներկա­յությամբ սատա­րել է և կսա­տա­րի ՀՀ եվրաինտեգրման ծրագրին:
Հովսեփ Խուրշուդյա­նը անդրա­դարձավ վարչա­պետ Փաշինյա­նի՝ դատա­խա­զությունում ունե­ցած ելույթին, որտեղ վարչա­պե­տը նշել էր, որ ժողովրդի մեծ մասի գերա­գույն սպա­սե­լի­քը արդա­րա­դա­տությունն է: Խուրշուդյանն ասաց, որ շատ լավ է, որ վարչա­պետն անձամբ ընդունում է մարդկանց սպա­սե­լի­քը և այն, որ իրենք թերա­ցումներ ունեն այդ հարցե­րում: Շատ լավ կլի­ներ, եթե գերա­տեսչություննե­րը, պետա­կան շատ ոլորտնե­րի ղեկա­վարնե­րը մտա­ծեին վարչա­պե­տի պես և փորձեին իր պես աշխա­տել: Այդ դեպքում գուցե հնա­րա­վոր լինել շատ ավե­լի լավ արդա­րա­դա­տություն իրա­կա­նացնել: Ի վերջո արդա­րա­դա­տությունը նաև հոգև­որ կատե­գո­րիա է: Արդա­րությունը միայն դատա­կան իշխա­նությունը չէ, այն նաև անձնա­կան որո­շում է, բարո­յա­կան սկզբունք: Իշխա­նությունը բազմա­թիվ լծակներ ունի իր ձեռքին հսկե­լու և կարգա­վո­րե­լու համար՝ ԱԱԾ, ՆԳՆ, ՊՎԾ և այլն: Այս պահին դատա­կան իշխա­նության վրա լծակներ չունի և՛ օրենքով, և՛ ներքին կարգով, քանի որ վեթինգ տեղի չունե­ցավ:
Հ. Խուրշուդյա­նը նաև ասաց, որ եթե մենք ցանկա­նում ենք ԵՄ գնալ և անկեղծ ենք մեր ցանկություննե­րում, մեր պայքա­րը կոռուպցիա­յի դեմ պիտի անո­ղորմ լինի: Կոռուպցիան է քանդում մեր տունը: Ներկա իշխա­նության մեջ էլ քիչ չեն դեմքե­րը, ովքեր մեծ հաճույքով տեղա­վորվել են և դանդաղ սկսել վայե­լել իրենց ձեռքն ընկած հնա­րա­վո­րություննե­րը: Ճիշտ է դեռևս Սերժ Սարգսյա­նի ժամա­նակնե­րի մասշտա­բը չէ, բայց ախորժակն ուտե­լիս է բացվում: Կան մարդիկ, ովքեր պաշտոն ստա­նա­լով իրենց արդեն վերնա­խավ են համա­րում ու սկսում չտարբերվել նակիննե­րինց, հովա­նա­վորչությամբ են զբաղված: Բայց մենք պետք է հասկա­նանք, որ կոռուպցիան շալա­կած չենք կարող ԵՄ մտնել: Իսկ իշխա­նություններն էլ պետք է պայքա­րեն դրա դեմ ամե­նա­խիստ կերպով՝ չմո­ռա­նա­լով իրենց իսկ հայտա­րա­րած թալա­նը հետ բերե­լու մասին:
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ