Հայաստան

Կաշառք «Հանուն Հայրենիքի»

Ով ավելի մեծ գին վճարի, նա էլ կլինի իշխանություն: Հայաստանում, ըստ էության, քսան տարի այդպես է եղել։ Հիշվում է «դեպի իշխանություն ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով» արտահայտությունը:

Վահրամ Աթանեսյան

«Հանուն ավանդական արժեքների» ընդդիմությունը լեգիտիմացնում է ընտրակաշառքը

Մամուլից տեղեկանքում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան եւ վիճարկում է Քրեական օրենսգքրի հոդված 236-ի 2-երդ մասի սահմանադրականությունը: Սույն քաղաքացիների ազատ հավաքին խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն է սահմանում: Ըստ տեղեկությունների, ընդդիմությունը վկայակոչում է եվրոպական երկրների պրակտիկան, երբ քաղաքացուն հավաքների մասնակցելուն նյութապես շահագրգռելու համար նախատեսվում է ոչ թե քրեական, այլ՝ վարչական պատասխանատվություն:

Հայրենական ընդդիմության այս քայլը քաղաքական առումով ոչ այլ ինչ է, քան՝ «խոստովանական ցուցմունք»: Խորհրդարանական երկու խմբակցություններն, այսպիսով, ընդունում են, որ իրենց հավաքները կազմակերպում են, մեղմ ասած՝ նաեւ քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով: Պարզ ասած՝ վճարում են, որպեսզի քաղաքացին մասնակցի իրենց հայտարարած հանրահավաքին, երթին, ցույցին, փողոցային ակցիաներին: Քրեական օրենսգրքի նշված հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու այլ մոտիվացիա գոյություն չունի:

Ի՞նչ վճիռ կկայացնի Սահմանադրական դատարանը« պարզ կլինի հոկտեմբերի 15-ին։ Մինչ այդ« ըստ մամուլի քաղաքացիներին նյութապես շահագրգռելու մեղադրանք է առաջադրվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքների մի քանի կազմակերպիչների։ Սահմանադրական դատարան ընդդիմության դիմումը բնականաբար։ գործի նախաքննությունը բարդացնելու է։ փաստաբանները միջնորդություններ են ներկայացնելու պատճառաբանելով որ պետք է սպասել Սահմանադրական դատարանի վճռին։ բարձրացվելու է խափանման միջոց փոխելու հարց եւ այլն։

Բայց իրավական ընկալումից զատ, գուցե թե դրանից էլ վեր առկա է հանրային վերաբերմունքի հարց: Ընդդիմությունն, ըստ էության, փորձում է հայկական ավանդույթն օրինականացնել եւ հանրությանը ներշնչել, որ որոշակի գումարի դիմաց քաղաքական կեցվածք ընդունելը կամ դիրքափոխումն այնքան էլ անպատվաբեր չէ, նույնիսկ Եվրոպայում մարդիկ հանուն փողի ցույցի են դուրս գալիս:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց արտահերթ ընտրություններ խոստանում է որոշակի ժամկետից հետո։ Եթե Քրեական օրենսգրքի սահմանադրականության վիճարումը դիտարկում ենք այս համատեքստում, ապա պարզ է դառնում, որ ընդդիմությունը մտադիր է խոշոր գումարներ ներդրելու միջոցով հավաքել կրիտիկական զանգված, հասնել իշխանափոխության, ապա ավելի մեծ գումարներով քվեներ գնել եւ լեգիտիմացնել իր իշխանությունը։

Ընդդիմությունն, ինչ խոսք, հասկանում է, որ տվյալ հոդվածի ապաքրեականացումը շանս է նաեւ այլ ուժերի, ինչպես նաեւ՝ իշխանության համար: Այս առումով նրա ձգտումը ոչ այլ ինչ է, քան՝ իշխանության «աճուրդի հրավեր»։ Ով ավելի մեծ գին վճարի, նա էլ կլինի իշխանություն: Հայաստանում, ըստ էության, քսան տարի այդպես է եղել։ Հիշվում է «դեպի իշխանություն ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով» արտահայտությունը:

Հայաստանի պետական ինքնիշխանության ամենալուրջ եւ արդյունավետ ռեսուրսը ժողովրդավարությունն է: Ընդդիմությունը փորձում է Հայաստանը վերադարձնել «ավանդականության» հուն: Դա շատ ավելի վտանգավոր է, քան՝ երեսուն հազարանոց հանրահավաքը, որտեղ քաղաքական միտք չի հնչում: Պարզվում է, որ այդ ապաքաղաքականությունը հենց ամենաքաղաքական դիրքորոշում է՝ վերադարձ անցյալին: Իշխանությունը, ժողովրդավարական ուժերը, թվում է, պետք է միասնական ճակատով կասեցնեն այդ ընթացքը: Խոսքը քրեական պատժի կամ դրա խստացման մասին չէ, այլ՝ հանրության հետ շփումների ակտիվացման, երկխոսության նոր ձեւաչափերի եւ մեխանիզմների ներդրման: Ժողովրդավարությունից ետքայլը Հայաստանի համար աղետալի է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *