19.9 C
Yerevan

Հայ֊ադրբեջանական Զարգացման ՈՒղի­ներ

Անկա­րա­յի ակնկա­լիքնե­րը, որ Իրա­նը կմիա­նա Թուրքիա-Ադրբե­ջան-Պակիստան դաշինքին, չարդա­րա­ցան: Եվրա­սիա­կան ինտեգրա­ցիա­յի ռեսուրսը, որ Ալիեւը ծրագրում էր գործի դնել որպես Հայաստա­նին ներկա­յացվող «կոնսո­լի­դացված պահանջ» Իրա­նի ընտրված նախա­գա­հի հայտա­րա­րությամբ չամբողջա­ցավ:

Վահրամ Աթա­նեսյան

Հայ-ադրբե­ջա­նա­կան «շրջա­նա­կա­յին համաձայնագի՞ր»

Վաշինգտո­նում ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծության համա­ձայն՝ հուլի­սի 10-ին տեղի կունե­նա Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարներ Արա­րատ Միրզո­յա­նի եւ Ջեյհուն Բայրա­մո­վի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նի հանդի­պումը: Այդ մասին տեղե­կություն է տարա­ծել Հայաստա­նի ԱԳՆ‑ն: Ավե­լի վաղ Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րության խոսնակն ասել էր, որ Վաշինգտո­նում Միրզո­յան-Բայրա­մով բանակցություննե­րի պայմա­նա­վորվա­ծություն չկա: Այդուհանդերձ, պարզունակ կլի­նի ասել, թե Արա­րատ Միրզո­յա­նը եւ Ջեյհուն Բայրա­մո­վը Վաշինգոտնում ինքնուրույն որո­շում են կայացրել՝ ըդնունե­լով ԱՄՆ պետքարտուղա­րի առա­ջարկությունը:

Եռա­կողմ հանդիպման համա­ձայնություն, անշուշտ, տվել են Հայաստա­նի վարչա­պե­տը եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը: Իսկ եթե ավե­լի առարկա­յա­կան ասվի, ապա Միրզո­յան-Բայրա­մով-Բլինքեն հանդի­պումը կայա­նում է, որովհե­տեւ Իլհամ Ալիեւն իր համա­ձայնությունը տվել է: Ի՞նչ է փոխվել: Եվրա­միությունը փաստա­ցի միջազգա­յին քաղա­քա­կա­նության առումով հուլի­սի 6‑ին օկուպացված Շուշիում ԹՊԿ գագա­թա­ժո­ղո­վը ոչ լեգի­տիմ է ճանա­չել: Ճիշտ է, Բրյուսե­լի կոշտ արձա­գանքը կոնկրետ Կիպրո­սի հյուսի­սի թուրքա­կան օկուպա­ցիան միջազգայնացնե­լու փորձի անթույլատրե­լիության մասին էր, բայց հասկացվեց, որ Եվրա­միությունը «թուրքա­կան աշխարհի» ինստի­տուցիո­նա­լա­ցումը մերժում է:

Երկրորդ կարեւոր հանգա­մանքն Իրա­նի ընտրված նախա­գա­հի միանշա­նակ հայտա­րա­րությունն է, որ Թեհրա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը որո­շում է Գերա­գույն հոգեւոր առաջնորդը եւ որեւէ փոփո­խություն չի կրե­լու: Անկա­րա­յի ակնկա­լիքնե­րը, որ Իրա­նը կմիա­նա Թուրքիա-Ադրբե­ջան-Պակիստան դաշինքին, չարդա­րա­ցան: Եվրա­սիա­կան ինտեգրա­ցիա­յի ռեսուրսը, որ Ալիեւը ծրագրում էր գործի դնել որպես Հայաստա­նին ներկա­յացվող «կոնսո­լի­դացված պահանջ» Իրա­նի ընտրված նախա­գա­հի հայտա­րա­րությամբ չամբողջա­ցավ:

Հուլի­սի 8–9‑ին Մոսկվա­յում այցե­լեց Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդին: Եթե միջազգա­յին եւ հատկա­պես ռուսաստանյան մամուլը Պուտին-Մոդի բանակցություննե­րը գնա­հա­տում են որպես Արեւմուտքի կողմից Ռուսաստա­նի մեկուսացման ծրագրի ձախո­ղում, ապա միա­ժա­մա­նակ պետք է նկա­տի ունե­նալ, որ Նյու-Դելին այդ քայլով Մոսկվվա­յին աշխարհա­քա­ղա­քա­կան մանեւրնե­րի հնա­րա­վո­րություն ընձե­ռեց: Մինչ այդ, «թուրքա­կան աշխարհը» Ռուսաստա­նին գրե­թե վերջնա­գիր էր ներկա­յացնում:

Իլհամ Ալիեւի դիրքո­րոշման փոփո­խությա­նը, կարծես, ազդել է նաեւ Թուրքիան: ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վից Էրդո­ղա­նի մի քանի ակնկա­լիքներ ունի, որո­շիչ է լինե­լու ԱՄՆ կեցվածքը: Այս իրա­վի­ճա­կում Էրդո­ղա­նին լիո­վին ձեռնտու է ներկա­յա­նալ որպես հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի շուտա­փույթ կարգա­վորման ոչ միայն կողմնա­կից, այլեւ որո­շա­կի իմաստով՝ մոդե­րա­տոր:

Ավե­լի վաղ մի քանի անգամ տեսա­կետ ենք հայտնել, որ հայ-ադրբե­ջա­նա­կան փաթե­թա­յին պայմա­նագրի ստո­րագրումը ոչ միայն այսօր, այլեւ տեսա­նե­լի ապա­գա­յում հնա­րա­վոր չէ: Փակուղին որո­շա­կիո­րեն հաղթա­հա­րե­լու մի հնա­րա­վո­րություն կա՝ հասնել հարա­բե­րություննե­րի կարգա­վորման սկզբունքնե­րի համա­ձայնեցման եւ ստո­րագրել կամ շրջա­նա­կա­յին փաստա­թուղթ՝ բարդ հարցե­րը թողնե­լով առանձին պայմա­նագրե­րի կարգա­վորմա­նը:

Միրզո­յան-Բայրա­մով-Բլինքեն հանդիպման մասին նման կարծիք է արտա­հայտել «Քարնե­գի հիմնադրա­մի» առա­ջա­տար մասնա­գետ, Հարա­վա­յին Կովկա­սի հարցե­րով հեղի­նա­կա­վոր փորձա­գետ Թոմաս դը Վաա­լը: «Լավա­տե­սա­կան սցե­նարն այն է, որ երկկողմ գործընթա­ցում ձեռք բերվի ինչ-որ համա­ձայնություն, որից հետո միջազգա­յին հանրությունը կսա­տա­րի եւ կլրացնի դետալնե­րը, հնա­րա­վոր է՝ ընդունվի ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի բանաձեւ»,-ասում է նա։

Միացյալ Նահանգնե­րի պետքարտուղա­րը նման առա­ջարկություն կանի՞: Սկզբունքնե­րի համա­ձայնեցման եւ շրջա­նա­կա­յին փաստա­թուղթ նախաստո­րագրե­լու մասին վերջերս նաեւ Իլհամ Ալիեւն է խոսել: Թերեւս այդ պատճա­ռով է, որ սահմա­նա­զատման հարցե­րով հանձնա­ժո­ղովնե­րի կանո­նա­կարգի համա­ձայնե­ցումը ձգձգվում է: Չափա­զանց բարդ է հավատ ընծա­յել, որ Բաքուն նույնիսկ միջանկյալ փաստա­թուղթ ստո­րագրե­լու պատրաստա­կա­մություն կդրսեւո­րի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ