19.9 C
Yerevan

Կաշառք «Հանուն Հայրե­նի­քի»

Ով ավե­լի մեծ գին վճա­րի, նա էլ կլի­նի իշխա­նություն: Հայաստա­նում, ըստ էության, քսան տարի այդպես է եղել։ Հիշվում է «դեպի իշխա­նություն ճանա­պարհն անցնում է Մելիք-Ադամյան փողո­ցով» արտա­հայտությունը:

Վահրամ Աթա­նեսյան

«Հանուն ավանդա­կան արժեքնե­րի» ընդդի­մությունը լեգի­տի­մացնում է ընտրա­կա­շառքը

Մամուլից տեղե­կանքում ենք, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունը դիմել է Սահմա­նադրա­կան դատա­րան եւ վիճարկում է Քրեա­կան օրենսգքրի հոդված 236‑ի 2‑երդ մասի սահմա­նադրա­կա­նությունը: Սույն քաղա­քա­ցի­նե­րի ազատ հավա­քին խոչընդո­տե­լու կամ հարկադրե­լու, ինչպես նաեւ նյութա­պես շահագրգռե­լու համար քրեա­կան պատասխա­նատվություն է սահմա­նում: Ըստ տեղե­կություննե­րի, ընդդի­մությունը վկա­յա­կո­չում է եվրո­պա­կան երկրնե­րի պրակտի­կան, երբ քաղա­քա­ցուն հավաքնե­րի մասնակցե­լուն նյութա­պես շահագրգռե­լու համար նախա­տեսվում է ոչ թե քրեա­կան, այլ՝ վարչա­կան պատասխա­նատվություն:

Հայրե­նա­կան ընդդի­մության այս քայլը քաղա­քա­կան առումով ոչ այլ ինչ է, քան՝ «խոստո­վա­նա­կան ցուցմունք»: Խորհրդա­րա­նա­կան երկու խմբակցություններն, այսպի­սով, ընդունում են, որ իրենց հավաքնե­րը կազմա­կերպում են, մեղմ ասած՝ նաեւ քաղա­քա­ցի­նե­րին նյութա­պես շահագրգռե­լու միջո­ցով: Պարզ ասած՝ վճա­րում են, որպեսզի քաղա­քա­ցին մասնակցի իրենց հայտա­րա­րած հանրա­հա­վա­քին, երթին, ցույցին, փողո­ցա­յին ակցիա­նե­րին: Քրեա­կան օրենսգրքի նշված հոդվա­ծի սահմա­նադրա­կա­նությունը վիճարկե­լու այլ մոտի­վա­ցիա գոյություն չունի:

Ի՞նչ վճիռ կկա­յացնի Սահմա­նադրա­կան դատա­րա­նը« պարզ կլի­նի հոկտեմբե­րի 15-ին։ Մինչ այդ« ըստ մամուլի քաղա­քա­ցի­նե­րին նյութա­պես շահագրգռե­լու մեղադրանք է առա­ջադրվել «Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժման հանրա­հա­վաքնե­րի մի քանի կազմա­կերպիչնե­րի։ Սահմա­նադրա­կան դատա­րան ընդդի­մության դիմումը բնա­կա­նա­բար։ գործի նախաքննությունը բարդացնե­լու է։ փաստա­բաննե­րը միջնորդություններ են ներկա­յացնե­լու պատճա­ռա­բա­նե­լով որ պետք է սպա­սել Սահմա­նադրա­կան դատա­րա­նի վճռին։ բարձրացվե­լու է խափանման միջոց փոխե­լու հարց եւ այլն։

Բայց իրա­վա­կան ընկա­լումից զատ, գուցե թե դրա­նից էլ վեր առկա է հանրա­յին վերա­բերմունքի հարց: Ընդդի­մությունն, ըստ էության, փորձում է հայկա­կան ավանդույթն օրի­նա­կա­նացնել եւ հանրությա­նը ներշնչել, որ որո­շա­կի գումա­րի դիմաց քաղա­քա­կան կեցվածք ընդունե­լը կամ դիրքա­փո­խումն այնքան էլ անպատվա­բեր չէ, նույնիսկ Եվրո­պա­յում մարդիկ հանուն փողի ցույցի են դուրս գալիս:

«Տավուշը հանուն հայրե­նի­քի» շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նը, բայց արտա­հերթ ընտրություններ խոստա­նում է որո­շա­կի ժամկե­տից հետո։ Եթե Քրեա­կան օրենսգրքի սահմա­նադրա­կա­նության վիճա­րումը դիտարկում ենք այս համա­տեքստում, ապա պարզ է դառնում, որ ընդդի­մությունը մտա­դիր է խոշոր գումարներ ներդրե­լու միջո­ցով հավա­քել կրի­տի­կա­կան զանգված, հասնել իշխա­նա­փո­խության, ապա ավե­լի մեծ գումարնե­րով քվե­ներ գնել եւ լեգի­տի­մացնել իր իշխա­նությունը։

Ընդդի­մությունն, ինչ խոսք, հասկա­նում է, որ տվյալ հոդվա­ծի ապաքրեա­կա­նա­ցումը շանս է նաեւ այլ ուժե­րի, ինչպես նաեւ՝ իշխա­նության համար: Այս առումով նրա ձգտումը ոչ այլ ինչ է, քան՝ իշխա­նության «աճուրդի հրա­վեր»։ Ով ավե­լի մեծ գին վճա­րի, նա էլ կլի­նի իշխա­նություն: Հայաստա­նում, ըստ էության, քսան տարի այդպես է եղել։ Հիշվում է «դեպի իշխա­նություն ճանա­պարհն անցնում է Մելիք-Ադամյան փողո­ցով» արտա­հայտությունը:

Հայաստա­նի պետա­կան ինքնիշխա­նության ամե­նա­լուրջ եւ արդյունա­վետ ռեսուրսը ժողովրդա­վա­րությունն է: Ընդդի­մությունը փորձում է Հայաստա­նը վերա­դարձնել «ավանդա­կա­նության» հուն: Դա շատ ավե­լի վտանգա­վոր է, քան՝ երե­սուն հազա­րա­նոց հանրա­հա­վա­քը, որտեղ քաղա­քա­կան միտք չի հնչում: Պարզվում է, որ այդ ապա­քա­ղա­քա­կա­նությունը հենց ամե­նա­քա­ղա­քա­կան դիրքո­րո­շում է՝ վերա­դարձ անցյա­լին: Իշխա­նությունը, ժողովրդա­վա­րա­կան ուժե­րը, թվում է, պետք է միասնա­կան ճակա­տով կասեցնեն այդ ընթացքը: Խոսքը քրեա­կան պատժի կամ դրա խստացման մասին չէ, այլ՝ հանրության հետ շփումնե­րի ակտի­վացման, երկխո­սության նոր ձեւա­չա­փե­րի եւ մեխա­նիզմնե­րի ներդրման: Ժողովրդա­վա­րությունից ետքայլը Հայաստա­նի համար աղե­տա­լի է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ