19.9 C
Yerevan

Ֆրանսիան Մնում Է Պրո­հայկա­կան

Մենք պետք է հետև­ո­ղա­կա­նո­րեն աշխա­տենք և՛ ընդդի­մության, և՛ Մակրո­նի, և՛ «ձախե­րի» հետ, որոնք հիմա դարձել են իշխա­նություն և փորձենք անել այն, ինչը մեզ պետք է: Ֆրանսիան շարունա­կում է մնալ Հայաստա­նի համար աշխարհում ամե­նա­մոտ պետությունը:

Դավիթ Ստե­փանյան

Ֆրանսիա­յի դիրքո­րո­շումը ՀՀ‑ի հետ տարվող քաղա­քա­կա­նության մեջ չի փոխվե­լու. «Ձախեր»-ի ներկա­յացրած ծրագրում ամբողջությամբ պրո­հայկա­կան դիրքո­րո­շում է.

«Նոր ժողովրդա­կան ճակատ» (NPF) ձախ կուսակցություննե­րի կոա­լի­ցիան հաղթել է Ֆրանսիա­յում խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի երկրորդ փուլում և ստա­ցել 182 մանդատ Ազգա­յին ժողո­վում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտո­նա­կան տվյալնե­րը՝ վկա­յա­կո­չե­լով ֆրանսիա­կան լրատվա­մի­ջոցնե­րին։

Երկրորդ տեղը զբա­ղեցրել է նախա­գահ Էմա­նուել Մակրո­նի «Միա­սին» կենտրո­նա­մետ կոա­լի­ցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրա­հեղ աջ «Ազգա­յին հանրա­հա­վաքն» է (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլա­յի գլխա­վո­րությամբ (143 մանդատ):

Նշենք, որ ընտրություննե­րին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։ Ընդ որում, ոչ մի քաղա­քա­կան ուժի չի հաջողվել մեծա­մասնություն ստա­նալ խորհրդա­րա­նում։ Ազգա­յին ժողովն ունի 577 պատգա­մա­վոր, իսկ մեծա­մասնության համար անհրա­ժեշտ է 289 մանդատ։

«Պարզ է, որ Մակրո­նը չէր գնա արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի, եթե նախա­պես «ձախե­րի» հետ պայմա­նա­վորվա­ծություն չունե­նար: Մակրո­նը գնաց այդ քայլին, երբ տեսավ, որ Եվրա­խորհրդա­րա­նի ընտրություննե­րում հաղթում են «աջե­րը», այսինքն՝ ինքը փորձեց, կարող ենք ասել, որ դա նրա մոտ ստացվեց, իր լեգիտմիությունը վերա­կանգնել, որն այդ պահին խաթարված էր և գնաց այդ քայլին: Ընտրություննե­րի առա­ջին փուլում հաղթե­ցին ծայրա­հեղ «աջե­րը», երկրորդ փուլում նրանք ընդա­մե­նը երրորդ տեղում էին, պարզ պատճա­ռով, որովհետև «ձախե­րը» և պրո­նա­խա­գա­հա­կան կուսակցությունը պայմա­նա­վորվել են և այն տարածքնե­րում, որտեղ տեսնում էին, որ ձախերն ավե­լի շատ ձայն են տանում, օրի­նակ՝ Մակրո­նի կուսակցությունն իր թեկնա­ծությունը հանում էր և հակա­ռա­կը, և դրա համար մենք տեսանք, որ առա­ջին փուլում հաղթած Լը Պենի կուսակցությունը երկրորդ փուլում հայտնվեց երրորդ տեղում, ինչը սպա­սե­լի էր»,- Zarkerak.am‑ի հետ զրույցում նման տեսա­կետ հայտնեց քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը:

Խոսե­լով իշխա­նության եկած «Նոր ժողովրդա­կան ճակատ»-ի և Մակրո­նի կուսակցության կոա­լի­ցիա կազմե­լու հնա­րա­վո­րության մասին՝ քաղա­քա­գետն ասաց. «Ես չգի­տեմ՝ նրանք կոա­լի­ցիա կազմե­լու են, թե՝ ոչ, բայց եթե նույնիսկ կոա­լի­ցիա էլ չկազմեն, դա որևէ կերպ չի խանգա­րի, որ նրանք խորհրդա­րա­նում ցանկա­ցած կարև­որ քվեարկության ժամա­նակ հանդես գան ընդհա­նուր դիրքե­րից: Մենք պետք է հասկա­նանք, որ նրանց դաշինքն ուղղված է երրորդ ուժի դեմ: Ես այստեղ Լը Պենի դերը կհա­մե­մա­տեի այն դերա­կա­տա­րության հետ, որը 2018, 2021 թվա­կաննե­րի ՀՀ ընտրություննե­րում ուներ Ռոբերտ Քոչարյա­նը, այսինքն՝ մարդիկ գնում էին և քվեարկում ոչ թե ի օգուտ Փաշինյա­նի, այլ Քոչարյա­նի դեմ, նույնն էլ այստեղ էր: Մակրոնն ունի վստա­հության պակաս, բայց Մակրո­նը Ֆրանսիա­յի նախա­գահն է, Մակրոնն իշխա­նությունը պահպա­նե­լու է մինչև 2027 թվա­կա­նը և նա հիմա ստա­նում է պառլա­մենտ, որն իր համար խոչընդոտներ չի հարուցե­լու, եթե մենք հաշվենք, որ Ֆրանսիան ինքն իրե­նով նախա­գա­հա­կան հանրա­պե­տություն է և իշխա­նության մեծ մասը նախա­գա­հինն է, ապա Մակրո­նը ստա­նում է այն, ինչ-որ իրեն պետք է, որպեսզի հանգիստ մինչև 2027 թվա­կա­նը շարունա­կի նախա­գա­հել և լինի երկրի լիարժեք նախա­գահ»:

Անդրա­դառնա­լով նաև ընտրություննե­րի արդյունքնե­րի ՀՀ‑ի վրա ազդե­ցությա­նը՝ Դավիթ Ստե­փանյանն ասաց. «Միանշա­նակ կարե­լի է ասել, որ սա մեզ համար լավ արդյունք է, որովհետև ցանկա­ցած դեպքում Լը Պենի ու իր կուսակցության իշխա­նության գալը Հայաստա­նի շահե­րից չէր բխի, չեմ կարծում, որ Լը Պենն ինչ-որ հատուկ անսիմպա­տիա ունի Հայաստա­նի նկատմամբ, բայց ուղղա­կի Մակրոնն ամե­նապրո­հայկա­կան նախա­գահն է, ես միշտ էլ ասել եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ֆրանսիա­յի հետ հնա­րա­վո­րինս շատ զարգացնենք հարա­բե­րություննե­րը, քանի դեռ Մակրոնն է երկրի նախա­գա­հը, հիմա ունենք մոտա­վո­րա­պես 3 տարի դրա համար»:

Ֆրանսիա­յի դիրքո­րո­շումը ՀՀ‑ի հետ տարվող քաղա­քա­կա­նության մեջ չի փոխվե­լու՝ նշեց Ստե­փանյա­նը՝ հավե­լե­լով. ««Ձախեր»-ի ներկա­յացրած ծրա­գի­րը կարդա­ցել եմ, այնտեղ ամբողջությամբ պրո­հայկա­կան դիրքո­րո­շում է՝ և՛ Արցա­խի հարցում, և՛ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի հարցում, և՛ Հայաստան-Ֆրանսիա հարա­բե­րություննե­րի հարցում, այնպես որ մենք այստեղ խնդիրներ չպետք է ունե­նանք: Հարկա­վոր է զարգացնել հարա­բե­րություննե­րը Ֆրանսիա­յի հետ, որքան ես հասկա­նում եմ՝ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ես շատ կուզեի, որ մենք Ֆրանսիա­յի հետ ունե­նա­յինք դաշնակցա­յին հարա­բե­րություններ, բայց որքա­նով հասկա­նում եմ՝ այս պահին Ֆրանսիան դրան պատրաստ չէ: Այստեղ է հիմնա­կան խնդի­րը, չեմ կարծում, որ կա խնդիր Հայաստա­նի կողմից, համե­նայնդեպս՝ դա չի նշա­նա­կում, որ մենք չպետք է աշխա­տենք, մենք պետք է հետև­ո­ղա­կա­նո­րեն աշխա­տենք և՛ ընդդի­մության, և՛ Մակրո­նի, և՛ «ձախե­րի» հետ, որոնք հիմա դարձել են իշխա­նություն և փորձենք անել այն, ինչը մեզ պետք է: Ֆրանսիան շարունա­կում է մնալ Հայաստա­նի համար աշխարհում ամե­նա­մոտ պետությունը»:

Հոդվա­ծը՝ Զարկերակ.am կայքից։

Առնչվող Հոդվածներ